Ղրիմի մասին Թրամփի խոսքերը լիովին համապատասխանում են Ռուսաստանի դիրքորոշմանը․ Պեսկով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+20.09 oC

Ղրիմի մասին Թրամփի խոսքերը լիովին համապատասխանում են Ռուսաստանի դիրքորոշմանը․ Պեսկով

14:29 24.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ Ղրիմի սեփականության իրավունքն այժմ նույնիսկ քննարկման առարկա չէ, լիովին համապատասխանում են այս հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սա լիովին համահունչ է մեր ըմբռնմանը և այն, ինչ մենք երկար ժամանակ ասում ենք», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ի պատասխան համապատասխան հարցին։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ The Wall Street Journal-ի առաջին էջում Վլադիմիր Զելենսկու խոսքերն այն մասին, թե Ուկրաինան չի ճանաչում Ղրիմը որպես ռուսական, վնասակար են բանակցությունների համար, քանի որ «Ուկրաինան կորցրել է Ղրիմը տարիներ առաջ» և «դա նույնիսկ քննարկման առարկա չէ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ներքաղաքական լարված իրավիճակ Թուրքիայում, ի՞նչ է կատարվում այնտեղ. զրույց Նելլի Մինասյանի հետ

19:11 24.04.2025

Ներքաղաքական լարված իրավիճակ Թուրքիայում, ի՞նչ է կատարվում այնտեղ. զրույց Նելլի Մինասյանի հետ

Վերջին շրջանում Թուրքիայում դարձյալ լարվեց ներքաղաքական իրավիճակը: Ձերբակալվեց Ստամբուլի քաղաքապետը, որը համարվում է Էրդողանի գլխավոր մրցակիցը: Ի՞նչ է տեղի ունենում Թուրքիայի ներսում և ի՞նչ զարգացումների սպասել. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է թուրքագետ Նելլի Մինասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Այս հրեշավոր բռնության ցավն անցյալում չի մնացել. ԵԽ պատգամավոր

18:58 24.04.2025

Այս հրեշավոր բռնության ցավն անցյալում չի մնացել. ԵԽ պատգամավոր

Բուլղարիայից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էմիլ Ռադևն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ՝ իր խոնարհումը հայտնելով զոհերի հիշատակին: Նա կարևորել է Հայոց ցեղասպանության փաստը հիշելը՝ կանխելու համար նման հանցագործությունների կրկնությունը: «Ամեն տարի այս օրը մենք վերադառնում ենք մարդկության պատմության ամենամեծ ողբերգություններից մեկին: Այս հրեշավոր բռնության ցավն անցյալում չի մնացել, անմեղ զոհերի ժառանգները շարունակում են դա […] ...

«Լիվերպուլը» կվաճառի ակումբի ամենաթանկ ֆուտբոլիստին

18:48 24.04.2025

«Լիվերպուլը» կվաճառի ակումբի ամենաթանկ ֆուտբոլիստին

«Լիվերպուլը» ամռանը կվաճառի թիմի ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսին։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն։ Նշվում է, որ հունվարին Նունյեսը մոտ էր Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» տեղափոխվելուն, սակայն ակումբում չցանկացան զրկվել իրենց հարձակվողից մրցաշրջանի ընթացքում։ Դարվինը անգլիական ակումբին միացել է «Բենֆիկայից» 75+25 միլիոն եվրոյի դիմաց 2022 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը անգլիական ակումբի կազմում մասնակցել է […] ...

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel»-ն ու «Լադա»-ն․ կա տուժած

18:26 24.04.2025

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel»-ն ու «Լադա»-ն․ կա տուժած

Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են 29-ամյա Հրաչիկ Հ․-ի վարած «Լադա» մակնիշի և 36-ամյա Խաչիկ Մ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդ Խաչիկ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում […] ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

18:16 24.04.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Ապրիլի 24-ին՝ ժամը 14։43-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել Պաղջուր գետից։ ...

«Ինտերը» խոշոր հաշվով զիջել է «Միլանին» և դուրս մնացել Իտալիայի գավաթի խաղարկությունից

18:10 24.04.2025

«Ինտերը» խոշոր հաշվով զիջել է «Միլանին» և դուրս մնացել Իտալիայի գավաթի խաղարկությունից

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Միլանը» 3-0 հաշվով հաղթել է «Ինտերին»: Ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը։ «Միլանը» 2018 թվականից ի վեր առաջին անգամ է դուրս եկել Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ կմրցի «Բոլոնիա» – «Էմպոլի» զույգի հաղթողի հետ։ ...

BACK_TO_TOP