Չինաստանը թիվ մեկ մարտահրավերն է ԱՄՆ-ի համար բոլոր ոլորտներում․ Ռուբիո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+19.09 oC

Չինաստանը թիվ մեկ մարտահրավերն է ԱՄՆ-ի համար բոլոր ոլորտներում․ Ռուբիո

14:57 24.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Միացյալ Նահանգները վերջին տարիներին Չինաստանի բանակի հզորացումը համարում է պատմության մեջ խաղաղ ժամանակներում ամենամեծ ռազմական կուտակումը։ Այս մասին The Free Press-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Ահա թե ինչու է դա վտանգավոր, քանի որ Չինաստանն իրականացնում է ոչ պատերազմական ժամանակաշրջանում ամենաարագ, ամենազանգվածային ռազմական կուտակումները: Ոչ թե ժամանակակից, այլ աշխարհի պատմության մեջ: Իսկ Միացյալ Նահանգները հետ է մնում մի շարք պատճառներով։ Կարծում եմ՝ Չինաստանը թիվ մեկ մարտահրավերն է ԱՄՆ-ի համար բոլոր ոլորտներում՝ աշխարհաքաղաքական, ազգային անվտանգության, տնտեսական և արդյունաբերական», – ասել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բենզեման հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում Կրիշտիանու Ռոնալդուի հետ ռմբարկուական մրցակցությունը

19:53 24.04.2025

Բենզեման հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում Կրիշտիանու Ռոնալդուի հետ ռմբարկուական մրցակցությունը

«Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ ռմբարկուական մրցակցությունը: «Ինձ համար միևնույն է Ռոնալդուի հետ ռմբարկուական մրցակցությունը: Ամենակարևորը տիտղոսն է», – Բենզեմայի խոսքերն է մեջբերում Goal-ը: Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն 23 գոլ է խփել, Բենզեման՝ 18: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ալ Իթիհադը»՝ մոտակա հետապնդող «Ալ Հիլալին» […] ...

Հունաստանի նախագահի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ

19:47 24.04.2025

Հունաստանի նախագահի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ

Հունաստանի Հանրապետության նախագահ Կոնստանտինոս Տասուլասը հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ: «Հայոց ցեղասպանության այսօրվա տխուր 110-րդ տարելիցին մենք հիշում և հարգում ենք մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Թե՛ այս մարդկանց հիշողության, և թե՛ մեր մարդկային խղճի առջև ազգային գերագույն պարտավորություն է ոչ միայն վերականգնել պատմական ճշմարտությունը, այլև մշտապես զգոն լինել կանխելու […] ...

Լոռու մարզում 35-ամյա վարորդը «ՎԱԶ 21015»-ով հայտնվել է բնակչի տան տարածքում

19:39 24.04.2025

Լոռու մարզում 35-ամյա վարորդը «ՎԱԶ 21015»-ով հայտնվել է բնակչի տան տարածքում

Երեկ՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Խառատյանն իր վարած «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մի քանի մետր բարձրությունից հայտնվել բնակչի տան տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, […] ...

Արման Ավանեսյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

19:31 24.04.2025

Արման Ավանեսյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Հայաստանը ներկայացնող սամբիստ Արման Ավանեսյանը դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Մարտական սամբոյի մինչև 98 կգ քաշային կարգի եզրափակչում Ավանեսյանը 9-1 հաշվով վաղաժամ հաղթանակի է հասել Խորվաթիան ներկայացնող Մարինո Դուգանժիչի նկատմամբ: Կիսաեզրափակչում Ավանեսյանը 9-0 հաշվով ջախջախել էր նախորդ տարվա Եվրոպայի առաջնության հաղթող, ռուսաստանցի Մագոմեդ Գասանովին: ...

Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընդունելություն

19:25 24.04.2025

Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընդունելություն

Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանում քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընդունելություն, որին ներկա էին խորհրդարանականներ, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ, համայնքային, մշակութային և եկեղեցական կառույցների ներկայացուցիչներ, հարյուրավոր ֆրանսահայեր։ Ընդունելությանը ելույթներով են հանդես եկել Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները: Իր ելույթում դեսպան […] ...

Տորոնտոյի օդանավակայանում հրաձգություն է տեղի ունեցել

19:20 24.04.2025

Տորոնտոյի օդանավակայանում հրաձգություն է տեղի ունեցել

Հրաձգություն է տեղի ունեցել Կանադայի Տորոնտո քաղաքի միջազգային օդանավակայանում, հայտնում է CBC-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։ Հրաձգության հետևանքով չափահաս տղամարդ է վիրավորվել: «Ոստիկանները հինգշաբթի առավոտյան Տորոնտոյի «Պիրսոն» օդանավակայանի 1-ին տերմինալում կրակել են տղամարդու վրա»,- հայտնում է հեռուստաալիքի կայքը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների ներկայացուցիչներին։ Իրավապահների շրջանում տուժածների մասին ոստիկանությունը չի հայտնել: Սպասվում են չվերթերի հետաձգումներ, օդանավակայանին մոտեցող որոշ […] ...

BACK_TO_TOP