14:03 24.04.2025
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է։ Այս մասին հայտարարել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։
«Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է, որը խլեց 1.5 միլիոն հայերի կյանք և դարձավ միլիոնավորների տարագրության ու տառապանքի սկիզբ։ Եվ այնուամենայնիվ, 110 տարի անց այս սարսափելի պատմական դեպքերից հետո Թուրքիան պաշտոնապես շարունակում է համառորեն մերժել պատմական ճշմարտությունը։ Այսօր այն վայրում, որտեղ պատմությունն ու վերքերը հանդիպում են ներկային և ապագայի հույսերին, մենք բոլորս պարտավոր ենք հիշել, պատվել և պաշտպանել մեր եղբայրների հիշողությունը. այսօր՝ հայերի, վաղը՝ փոքրասիացիների, պոնտոսցիների և կիպրացիների։ Միայն այսպես՝ հիշողությամբ ու խոհեմությամբ, կարող ենք միավորվել և դիմակայել մոռացությանը ու պատմության աղավաղմանը»,- նշված է Հունաստանի խորհրդարանի նախագահի հայտարարության մեջ:
19:53 24.04.2025
Բենզեման հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում Կրիշտիանու Ռոնալդուի հետ ռմբարկուական մրցակցությունը«Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ ռմբարկուական մրցակցությունը: «Ինձ համար միևնույն է Ռոնալդուի հետ ռմբարկուական մրցակցությունը: Ամենակարևորը տիտղոսն է», – Բենզեմայի խոսքերն է մեջբերում Goal-ը: Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն 23 գոլ է խփել, Բենզեման՝ 18: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ալ Իթիհադը»՝ մոտակա հետապնդող «Ալ Հիլալին» […] ...
19:47 24.04.2025
Հունաստանի նախագահի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբՀունաստանի Հանրապետության նախագահ Կոնստանտինոս Տասուլասը հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ: «Հայոց ցեղասպանության այսօրվա տխուր 110-րդ տարելիցին մենք հիշում և հարգում ենք մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Թե՛ այս մարդկանց հիշողության, և թե՛ մեր մարդկային խղճի առջև ազգային գերագույն պարտավորություն է ոչ միայն վերականգնել պատմական ճշմարտությունը, այլև մշտապես զգոն լինել կանխելու […] ...
19:39 24.04.2025
Լոռու մարզում 35-ամյա վարորդը «ՎԱԶ 21015»-ով հայտնվել է բնակչի տան տարածքումԵրեկ՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Խառատյանն իր վարած «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մի քանի մետր բարձրությունից հայտնվել բնակչի տան տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, […] ...
19:31 24.04.2025
Արման Ավանեսյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոնՀայաստանը ներկայացնող սամբիստ Արման Ավանեսյանը դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Մարտական սամբոյի մինչև 98 կգ քաշային կարգի եզրափակչում Ավանեսյանը 9-1 հաշվով վաղաժամ հաղթանակի է հասել Խորվաթիան ներկայացնող Մարինո Դուգանժիչի նկատմամբ: Կիսաեզրափակչում Ավանեսյանը 9-0 հաշվով ջախջախել էր նախորդ տարվա Եվրոպայի առաջնության հաղթող, ռուսաստանցի Մագոմեդ Գասանովին: ...
19:25 24.04.2025
Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընդունելությունԱպրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանում քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընդունելություն, որին ներկա էին խորհրդարանականներ, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ, համայնքային, մշակութային և եկեղեցական կառույցների ներկայացուցիչներ, հարյուրավոր ֆրանսահայեր։ Ընդունելությանը ելույթներով են հանդես եկել Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները: Իր ելույթում դեսպան […] ...