12:57 24.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին:
Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Հաջորդիվ վարչապետը երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ բացվել է «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Մեծ եղեռնի 110-րդ տարելիցին:
17:47 24.04.2025
110 տարի, սակայն այս ամսաթվի սարսափը հնարավոր չէ ջնջել. Բուլղարիայի փոխվարչապետԲուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ: «Այսօր մենք նշում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ 110 տարի, սակայն այս ամսաթվի սարսափը հնարավոր չէ ջնջել։ Այն հասարակական խոր վերք է պատճառել։ Զոհ գնաց ավելի քան մեկուկես միլիոն մարդ՝ կանայք, տղամարդիկ և երեխաներ, որոնք անհետացան ավելի քան երկու հազար տարի իրենց […] ...
17:33 24.04.2025
Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է հոգեհանգստի պատարագԱպրիլի 24-ին Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը մասնակցել են Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված հոգեհանգստի պատարագին, որից հետո դեսպան Հակոբյանը և ՀՀ դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: ...
17:22 24.04.2025
Գերագուսյանը կարող է նորամուտը նշել «Սանդերլենդի» գլխավոր թիմումՀայաստանի Մ19 հավաքականի հարձակվող Ֆին Գերագուսյանը կարող է նորամուտը նշել «Սանդերլենդի» գլխավոր թիմում։ Այս մասին հաղորդում է Sunderland Echo-ն: Չեմպիոնշիփի կանոնավոր առաջնության ավարտից 2 տուր առաջ թիմն ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիրը, որտեղ հաջող հանդես գալու դեպքում դուրս կգա Անգլիայի Պրեմիեր լիգա: Առաջնությունում 4-րդ տեղն ապահովելը թիմի գլխավոր մարզիչ Ռեժիս Լե Բրիին դրդել է ուշադրություն դարձնել […] ...
17:14 24.04.2025
Նանտում դեռահասը դանակով հարձակվել է ավագ դպրոցի աշակերտների վրա. կա զոհՖրանսիայի Նանտ քաղաքում դեռահասը դանակով հարձակում է իրականացրել, ինչի հետևանքով վիրավորվել է առնվազն չորս աշակերտ, իսկ մեկ աշակերտ մահացել է, հաղորդում է BFMTV-ն՝ հղում անելով աղբյուրներին։ «Ավագ դպրոցի աշակերտը դանակահարել է առնվազն չորս աշակերտի, տուժածներից մեկը մահացել է»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։ Ողբերգությունը տեղի է ունեցել Նանտ քաղաքի դպրոցներից մեկում։ Պարզվել է, որ հանցագործը […] ...
17:04 24.04.2025
Հույներին և հայերին ժամանակի ընթացքում ընդհանուր փորձառություններ են միավորում. Հունաստանի վարչապետն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբՀունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի կապակցությամբ: «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 110 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին՝ լինելով զգոն բռնության և անհանդուրժողականության բոլոր տեսակների դեմ։ Հույներին և հայերին ժամանակի ընթացքում ընդհանուր փորձառություններ են միավորում։ Այստեղ, ի վերջո, ապաստան գտան հալածանքների բազմաթիվ […] ...
16:54 24.04.2025
Ովքե՞ր են պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկներըSportico պարբերականը ներկայացրել է պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկներին։ Ցանկը գլխավորել է լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի 6-ակի չեմպիոնը կարիերայի ընթացքում վաստակել է 4,1 միլիարդ դոլար։ Երկրորդն աշխարհահռչակ գոլֆիստ Թայգեր Վուդսն է (2,7 միլիարդ), երրորդը «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն է։ Պորտուգալացի ֆուտբոլիստը վաստակել է 2,2 միլիարդ դոլար։ Լավագույն տասնյակում են նաև Լեբրոն […] ...