09:19 24.04.2025
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ.
«Այսօր՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, հարգանքի տուրք ենք մատուցում և ոգեկոչում ցեղասպանության հետևանքով նահատակված 1,5 միլիոն հայերի հիշատակը:
Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում հայ ժողովրդի մի զգալի հատված, որոնց թվում՝ երեխաներ, կանայք, տարեց մարդիկ, բնաջնջվեցին իրենց ազգային պատկանելության հիմքով, յուրացվեց նրանց նյութական սեփականությունը, ոչնչացվեց հազարամյակների տարեգրություն ունեցող պատմամշակութային հարուստ ժառանգության մի զգալի մասը:
Հայոց ցեղասպանության նման ոճրագործությունները կանխելու հրամայականի գիտակցումն էր նաև, որ հանգեցրեց Ցեղասպանության հանցագործությունն իրավաբանորեն սահմանելու անհրաժեշտությանը, որը դրսևորվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» 1948 թվականի ՄԱԿ կոնվենցիայի ընդունմամբ: Այդուհանդերձ, Մեծ Եղեռնը ցավալիորեն ոչ միայն չմնաց 20-րդ դարի՝ մարդկության դեմ ուղղված վերջին ոճրագործությունն, այլև ատելության, ռասայական և էթնիկ անհանդուրժողականության հիմքով նոր զանգվածային հանցագործությունների շարունակում ենք ականատես լինել նաև 21-րդ դարում:
Հայաստանը շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել այն նախաձեռնություններում, որոնք միտված են նման հանցագործությունների միտումները վաղ շրջանում հայտնաբերելուն, դրանց արագ արձագանքելուն, կանխարգելելուն և այդ հանցագործությունները բացառելուն: 2015 թվականին Հայաստանի ջանքերով ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում դեկտեմբերի 9-ն ամրագրվել է որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Ի շարունակություն նախորդ տարիներին ընդունված բանաձևերի՝ 2024 թ. ապրիլին ևս ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: Այս բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ «այլևս երբեք»-ը կարգախոսից վերածվի իրականության:
Հայաստանի Հանրապետությունն այսօր հիշում է անցյալը և նայում ապագային՝ ձգտելով գալիք սերունդների համար կառուցել խտրականությունից և բռնությունից զերծ, հանդուրժողականության, հարգանքի, մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության արժեքների վրա հիմնված միջավայր»:
14:57 24.04.2025
Չինաստանը թիվ մեկ մարտահրավերն է ԱՄՆ-ի համար բոլոր ոլորտներում․ ՌուբիոՄիացյալ Նահանգները վերջին տարիներին Չինաստանի բանակի հզորացումը համարում է պատմության մեջ խաղաղ ժամանակներում ամենամեծ ռազմական կուտակումը։ Այս մասին The Free Press-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Ահա թե ինչու է դա վտանգավոր, քանի որ Չինաստանն իրականացնում է ոչ պատերազմական ժամանակաշրջանում ամենաարագ, ամենազանգվածային ռազմական կուտակումները: Ոչ թե ժամանակակից, այլ աշխարհի պատմության մեջ: Իսկ Միացյալ […] ...
14:50 24.04.2025
«Ռեալը» 8 միլիոն եվրո կվճարի «Բայերին», եթե որոշի գլխավոր մարզիչ նշանակել ԱլոնսոյինՄադրիդի «Ռեալը» 8 միլիոն եվրո կվճարի Լևերկուզենի «Բայերին», եթե որոշի նոր գլխավոր մարզիչ նշանակել Խաբի Ալոնսոյին։ Այս մասին հայտնում է El Partidazo de COPE-ը: Ավելի վաղ նշվում էր, որ գերմանական ակումբն ակնկալում է ստանալ 15-20 միլիոն եվրո: «Ռեալը» դեռ հստակ որոշում չի կայացրել Կառլո Անչելոտիի վերաբերյալ: ...
14:43 24.04.2025
Այս ոճրագործությունը դատապարտելը ողջ մարդկության, պետությունների բարոյական պարտականությունն է․ Լեհաստանի խորհրդարանԼեհաստանի Հանրապետության Սեյմը հարգանքի տուրք է մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայում հայ բնակչության նկատմամբ կատարված ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնում է Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը։ «Այդ ոճրագործության զոհերի հիշատակը հարգելն ու հանցագործությունը դատապարտելը ողջ մարդկության, պետությունների ու բարի կամքի տեր մարդկանց բարոյական պարտականությունն է»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...
14:30 24.04.2025
ՆԳՆ և ենթակա ծառայությունների ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակինԱպրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելել է ՆԳ նախարարության ու ենթակա ծառայությունների ղեկավար կազմը՝ ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Մկրտչյանի և Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ։ Նրանք ծաղկեպսակ են դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: ...
14:29 24.04.2025
Ղրիմի մասին Թրամփի խոսքերը լիովին համապատասխանում են Ռուսաստանի դիրքորոշմանը․ ՊեսկովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ Ղրիմի սեփականության իրավունքն այժմ նույնիսկ քննարկման առարկա չէ, լիովին համապատասխանում են այս հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա լիովին համահունչ է մեր ըմբռնմանը և այն, ինչ մենք երկար ժամանակ ասում ենք», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ի պատասխան […] ...