Մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված և անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները․ ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+19.09 oC

Մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված և անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները․ ՄԻՊ

08:37 24.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ․

«Այսօր քաղաքակիրթ աշխարհը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը:
Անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ապրող հայերը ենթարկվեցին կազմակերպված զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնի տեղահանության ու անմարդկային տանջանքների։

Չնայած մարդու իրավունքների պաշտպանության` շարունակաբար կատարելագործվող կառուցակարգերին՝ մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված և անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները։
Պետք է նկատի ունենալ, որ այսպիսի արարքների անպատժելիությունը ցավալիորեն ծնում է նոր հանցագործություններ։ Այդ փաստը հաստատող օրինակներն աշխարհում բազմաթիվ են: 2023 թվականին էլ ականատես եղանք Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչության բռնի տեղահանմանն ու նրանց նկատմամբ հանցանքների, դաժանությունների և վատ վերաբերմունքի բազմապիսի դրսևորումների: Ցավոք, այսօրվա աշխարհում էլ իրականություն է ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար պարարտ հիմք ձևավորող` էթնիկ հիմքով ատելությունը, այդ թվում` հայատյացության քաղաքականությունը:

Ընդգծում եմ, որ անհրաժեշտ է մեկտեղել բոլոր ջանքերը՝ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համանման հանցագործությունները կանխելու և այդ ուղղությամբ պատշաճ քաղաքականություն իրականացնելու հարցում։
Նման ոճրագործությունների դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգերի գործարկումը պետք է լինի օրակարգային յուրաքանչյուրիս համար։

Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում: Այն անդառնալի հետևանքներ է ունենում ամբողջ մարդկության ու մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի վրա:
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը՝ հանցագործության դատապարտման, արդարության վերականգնման և համանման արարքների կանխարգելման գործում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր էլ մենք չենք կարողանում դասեր առնել պատմությունից․ զրույց պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ

14:23 24.04.2025

Այսօր էլ մենք չենք կարողանում դասեր առնել պատմությունից․ զրույց պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ

Արդյո՞ք մեր բարդ աշխարհաքաղաքական վիճակը, մեր անվտանգային խնդիրներն ու մարտահրավերները պարտադրում են մեզ փոխել ռազմավարությունն ու դիրքորոշումը՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Պե՞տք է դառնալ ավելի հանդուրժող ու ավելի քիչ պահանջատեր: Թեմայի շուրջ «Հեռանկարը» զրուցել է «Պաշտպան Հայրենյաց» հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյաի հետ: Տարուց ավելի է՝ կա իրական Հայաստան և պատմական Հայաստան խոսույթը, […] ...

«Ռեալը» արտագնա հաղթանակից հետո հետ է մնում «Բարսելոնայից» 4 միավորով

14:14 24.04.2025

«Ռեալը» արտագնա հաղթանակից հետո հետ է մնում «Բարսելոնայից» 4 միավորով

Լա լիգայի 33-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ հանդիպել է «Խետաֆեի» հետ և հաղթել նվազագույն 1-0 հաշվով։ Այս հաղթանակից հետո մադրիդյան ակումբը երկրորդ տեղը պահպանել է և զիջում է առաջատար «Բարսելոնային» 4 միավոր: ...

Թուրքիան պաշտոնապես շարունակում է համառորեն մերժել պատմական ճշմարտությունը․ Հունաստանի խորհրդարանի նախագահ

14:03 24.04.2025

Թուրքիան պաշտոնապես շարունակում է համառորեն մերժել պատմական ճշմարտությունը․ Հունաստանի խորհրդարանի նախագահ

Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է։ Այս մասին հայտարարել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ «Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է, որը խլեց 1.5 միլիոն հայերի կյանք և դարձավ միլիոնավորների տարագրության ու տառապանքի սկիզբ։ Եվ այնուամենայնիվ, 110 տարի անց այս սարսափելի պատմական դեպքերից հետո Թուրքիան պաշտոնապես […] ...

Լիբանանի նախագահը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

13:50 24.04.2025

Լիբանանի նախագահը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Լիբանանի նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լիբանանի նախագահը իր ուղերձում ընդգծում է, որ Ցեղասպանության տարելիցի ոգեկոչումը սոսկ ցավալի պատմական իրադարձության հիշատակ չէ, այլ արդարության, մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության հիմնարար արժեքների վերահաստատում։ «Դա հիշեցում է աշխարհին բռնության, ծայրահեղականության և մեկուսացման բոլոր ձևերի դեմ կանգնելու կարևորության մասին», […] ...

Մարդկության ու մարդկայնության դեմ գործված ոճրագործությունները չունեն ո՛չ արդարացում և ո՛չ վաղեմության ժամկետ․ Ամենայն Հայոց կաթողիկոս

13:37 24.04.2025

Մարդկության ու մարդկայնության դեմ գործված ոճրագործությունները չունեն ո՛չ արդարացում և ո՛չ վաղեմության ժամկետ․ Ամենայն Հայոց կաթողիկոս

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրվա առիթով. «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Այսօր Հայաստանում և ի սփյուռս աշխարհի ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ խոնարհումով և աղոթքով հիշելով մեր սուրբ նահատակներին, ովքեր մարտիրոսության պսակն ընդունեցին «վասն հաւատոյ և վասն հայրենեաց»։ 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված հրեշավոր ցեղասպանությանը զոհ դարձան մեր […] ...

Վինիսիուսին 2 տարվա որակազրկում է սպառնում

13:25 24.04.2025

Վինիսիուսին 2 տարվա որակազրկում է սպառնում

ՖԻՖԱ-ն քննարկում է «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին 2 տարով որակազրկելու հարցը, գրում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն իր պաշտոնական կայքում: Վինիսիուսի դեմ բողոք է ներկայացրել բրազիլական Tiberis Holding ընկերությունը: Բրազիլական ֆուտբոլի 2-րդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Աթլետիկ» ակումբի բաժնեմասը վաճառվել է ALL Agenciamento Esportivo ընկերությանը, որը պատկանում է Վինիսիուսի հորն ու ֆուտբոլիստի գործակալ Սոարեշին, մինչդեռ Tiberis […] ...

BACK_TO_TOP