18:54 23.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում հանդիպում է ունեցել նոր ձևավորված Հանրային խորհրդի անդամների հետ՝ ՀԽ նախագահ Արա Խզմալյանի գլխավորությամբ:
Վարչապետն իր խոսքում նախ շնորհավորել է խորհրդի անդամներին այդ կարգավիճակում նշանակվելու առիթով և նշել, որ սահմանադրական այն ձևակերպումը, ըստ որի՝ Հանրային խորհուրդը Կառավարության խորհրդակցական մարմին է, ի վերջո պետք է ամբողջապես իրացվի: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարությունը նման հարթակ, ձևաչափ, խորհրդակցելու տեղ ունենալու սուր կարիք, անհրաժեշտություն ունի և միշտ է ունեցել: Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ նորակազմ Հանրային խորհուրդն այդ դերակատարումը կստանձնի:
«Իմ ընկալումն այն է, որ Հանրային խորհուրդն առաջին հերթին պետք է լինի մտագրոհի տեղ, որտեղ կլինեն քննարկումներ երկրի զարգացման ռազմավարությունների, իհարկե նաև մարտավարական և կոնկրետ հարցերի վերաբերյալ: Կարծում եմ, որ սա Կառավարության համար լավ հնարավորություն է՝ մեր հետագա գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար»,- նշել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այն ձևակերպումը, ըստ որի՝ հայրենասիրությունն առանց պրոֆեսիոնալության նույնիսկ վտանգավոր է, ճշգրիտ ձևակերպում է այն իրադրությունը և ճանապարհը, որը մենք անցել ենք, որովհետև մեր ֆունդամենտալ խնդիրը մեր Հանրապետության ձևավորման առաջին օրերից հայրենասիրությունն է՝ առանց պրոֆեսիոնալիզմի։ Երկրի ղեկավարի դիտարկմամբ, դա չի նշանակում, որ Հայաստանում չեն եղել պրոֆեսիոնալներ և չկան:
«Խոսքն ուրիշ բանի մասին է: Լինել պրոֆեսիոնալ՝ որպես արվեստագետ, լինել պրոֆեսիոնալ՝ որպես գիտնական, լինել պրոֆեսիոնալ՝ որպես առողջապահության ոլորտի աշխատող, լինել պրոֆեսիոնալ արդյունաբերության ոլորտում, դա մի շատ կարևոր բան է, բայց լինել պրոֆեսիոնալ պետության հետ հարաբերություններում և պետության ձևավորման հարցում՝ շատ ավելի լուրջ մարտահրավեր է, առավել ևս մի իրավիճակում, մի հանրության պայմաններում, որտեղ պետականության ավանդույթները հատվածական են, ընդհատված և խորը ձևավորված ինստիտուտներ և ավանդույթներ չկան: Չնայած Հայաստանում այսօր հիմնականում իշխող տրամադրությունը, հանրային հարթակներին հետևելով, հոռետեսությունն է, պիտի ընդգծեմ, որ ինձ համար իշխող տրամադրությունը լավատեսությունն է և սա ուղղակի էմոցիոնալ դրսևորում չէ: Սովորաբար ասում են, որ հոռետեսը լավ տեղեկացված լավատեսն է, իսկ ո՞վ է լավատեսության պայմաններում լավ տեղեկացվելուց հետո հոռետեսության դաշտում հայտնվելով՝ կրկին լավատեսության դաշտում հայտնվողը, թերևս նա է, ով ավելի ամբողջական է տիրապետում կամ պատկերացնում իրադրությունն իր բոլոր նրբություններով տվյալ ժամանակաշրջանում և պատմական ավելի երկար կտրվածքով»,- ասել է վարչապետը:
Երկրի ղեկավարը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ ինքն այսօր շատ ավելի լավատես է, քան եղել է 2018 կամ 2019, առավել ևս 2020 կամ 2021 թվականներին։ Իսկ ի՞նչն է փոխվել այս ընթացքում։ Վարչապետի ընկալմամբ և դիտանկյունից փոխվել է հետևյալը, որ Կառավարությունն ունի նախագիծ, որը շատ կոնկրետ է։
«Եվ ես կուզենայի, որ մենք այս նախագծի առկայությունը չթերագնահատենք նաև այն տրամաբանությամբ, որ դա նախագիծ է, որի շեշտը դրված է մեր, այլ ոչ թե ուրիշների անելիքների դաշտում, մեր և ոչ թե ուրիշների կողմից կայացվող կամ չկայացվող որոշումների դաշտում: Իմ գնահատմամբ, լավագույն կամ առանցքային փոփոխությունը, որ տեղի է ունեցել Կառավարության և պետական համակարգի աշխարհընկալման մեջ, հենց սա է: Ես փորձեցի այս մասին խոսել Ազգային ժողովում վերջին երկու ելույթների ժամանակ և հիմա հատկապես Հանրային խորհրդում ուզում եմ ընդգծել սա: Լավատեսությունը բխում է նրանից, որ սեղանի վրա կա նախագիծ և այդ նախագծի իրագործումը 90 և ավելի տոկոսով կախված է մեզնից, բացարձակապես մեզնից և այն որոշումներից, որոնք կկայացնենք մենք՝ որպես հանրություն, որպես պետություն, որպես ժողովուրդ: Կարծում եմ, որ սա ամենակարևոր նորությունն է իմ դիտանկյունից, որը ես ցանկանում եմ ձեզ հետ կիսել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ լավատեսությունը չի նշանակում երաշխիք:
Վարչապետի խոսքով՝ այդ նախագծի կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ այն երաշխավորված չէ. այդ նախագիծը ենթադրում է աշխատանք, քննարկումներ ամենատարբեր ֆորմատներով, որոշումներ, այդ թվում՝ հանրության հետ շատ ակտիվ աշխատանք: Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ Հանրային խորհուրդը կդառնա այդ քննարկումների հարթակը։
Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել ներկաներին Հանրային խորհրդի աշխատանքներում և երաշխավորել, որ Կառավարությունը կունենա ակտիվ և բարձր մակարդակի մասնակցություն՝ իհարկե այն ըմբռնմամբ, որ նոր ձևավորված Հանրային խորհուրդը կլինի հենց այնպիսի հարթակ, որտեղ կլինի գաղափարների բախում, քննարկում, բանավեճ և ոչ վիճաբանություն:
Հաջորդիվ քննարկվել են Հանրային խորհրդի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը պատասխանել է խորհրդի անդամների հարցերին:
00:00 24.04.2025
Հոգեբանն անվանել է երջանիկ երեխայի մի քանի նշան00:00 24.04.2025
Հոգեբանն անվանել է երջանիկ երեխայի մի քանի նշանՀոգեբան Կատյա Խիմենես Մոլինսն ասել է, որ երջանիկ երեխային կարելի է ճանաչել մի քանի նշաններով։ Նա դրանք անվանել է La Nacion պարբերականի հետ զրույցում։ Ինչպես նշել է Մոլինսը, երջանիկ երեխան ունի զգացմունքներ արտահայտելու ազատություն։ «Նա կարող է ցույց տալ իր զգացմունքները՝ իմանալով, որ ծնողները կաջակցեն իրեն»,- բացատրել է հոգեբանը։ Նաև նման երեխաները մեծահասակներին միշտ տարբեր […] ...
23:40 23.04.2025
Հայաստանի սամբոյի հավաքականները՝ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնությանըՀայաստանի սամբոյի հավաքականները մասնակցում են Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնությանը: Մեծահասակներ/տղամարդիկ, մարզական սամբո․ Դավիթ Հովսեփյան 58կգ Մաքսիմ Մանուկյան 64կգ Կառլեն Մահինյան 71կգ Բորիս Շատվերյան 79կգ Վահագն Չալյան 88կգ Արսեն Խանջյան 98կգ Ժորա Բաղդասարյան +98կգ Մեծահասակներ/տղամարդիկ, մարտական սամբո․ Համլետ Սուքիասյան 58կգ Մայիս Ներսեսյան 64կգ Մհեր Մերջանյան 71կգ Արթուր Մալխասյան 79կգ Ավետիք Պողոսյան 88կգ Արման Ավանեսյան […] ...
23:22 23.04.2025
Դիետոլոգը հերքում է կարտոֆիլի վնասակարության մասին առասպելըԿարտոֆիլը վատ «համբավ» ունի, քանի որ շատերը վախենում են, որ այն բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը և մեծացնում շաքարախտի վտանգը, ասել է բրիտանացի սննդաբան Քրիստինա Բոշը: Նա հերքել է կարտոֆիլի վնասակարության մասին առասպելը The Guardian-ի հետ զրույցում։ Ըստ մասնագետի՝ այս մթերքի վնասն ու օգուտը կախված է կարտոֆիլի տեսակից և պատրաստման եղանակից։ Նա հավելել է, […] ...
23:16 23.04.2025
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբԱպրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին […] ...
23:13 23.04.2025
Երևանում անցկացվեց ամենամյա ջահերով երթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԵրևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելով եզրափակվեց ամենամյա ավանդական ջահերով երթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ջահերով երթն այս տարի անցկացվեց «Մի´ ուրացիր» խորագրի ներքո, իսկ երթի մասնակիցների ձեռքերում, ջահերից բացի, կային նաև Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի անուններով ցուցանակներ։ Երթի կազմակերպիչները նշեցին, որ ջահերով երթն արդարության համար շարունակվող պայքարի խորհրդանիշն է։ Երթի […] ...
23:10 23.04.2025
Բժիշկը նշել է լյարդի չորս հիմնական թշնամիներըՎիրաբույժ Ալեքսանդր Ումնովը խոսել է լյարդի չորս հիմնական թշնամիների մասին: Նա իր կարծիքն է հայտնել Lenta.ru-ի հետ զրույցում։ Վիրաբույժը ալկոհոլն անվանել է որպես առողջ լյարդի ամենակարևոր և ակնհայտ թշնամին, քանի որ չափից ավելի օգտագործումը քայքայում է օրգանի բջիջները։ Դրա հետևանքը լյարդի ցիռոզն է՝ հիվանդի համար ուղեկցող բարդություններով, նշել է Ումնովը։ Լյարդի համար խնդիր են նաև […] ...