Քննարկում` հաշվապահական հաշվառման և գնումների ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+10.09 oC

Քննարկում` հաշվապահական հաշվառման և գնումների ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչների հետ

17:06 23.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում հաշվապահական հաշվառման և գնումների գործընթացի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են հանրային և մասնավոր հատվածներում հաշվապահական հաշվառման և գնումների ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկումը վարել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ԿԳՄՍՆ հաշվապահական հաշվառման և գնումների կազմակերպման, հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության ստորաբաժանումների պատասխանատուները:

ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը ողջունել է ներկաներին և նշել, որ հանդիպման հիմնական նպատակը երկու մարզում իրականացվող փորձնական ծրագրով հայտարարված մրցույթների շրջանակում համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների դիտարկումները լսելն ու, ըստ անհրաժեշտության, հետագա մրցույթների կազմակերպման ժամանակ որոշակի վերանայումներ կատարելն է:

«Հանրակրթության բարեփոխումների շրջանակում դպրոցների կառավարման համակարգի փոփոխություն է կատարվել` դպրոցներում վարչատնտեսական գործառույթներն առանձնացվել են կրթության բովանդակային կառավարումից: Վարչատնտեսական համակարգողներին վերապահվել է հաշվապահական հաշվառման, գնումների, տարածքների սպասարկման, մաքրման, անվտանգության, սննդի կազմակերպման և վարչատնտեսական այլ գործառույթների համակարգման իրականացումը: Նախատեսվում է նշված գործառույթներից որոշները փուլ առ փուլ իրականացնել արտապատվիրակման սկզբունքով»,- ասել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարը:

Հասմիկ Հակոբյանի խոսքով՝ նախարարության կողմից դեռևս անցած տարվանից մեկնարկել են հաշվապահական հաշվառման և գնումների ծառայությունների արտապատվիրակման վերաբերյալ քննարկումները, մշակվել և կազմվել է պահանջվող հիմնական փաստաթղթերի փաթեթը, կատարվել է համապատասխան վերլուծություն: Արտապատվիրակման գործընթացը կփորձարկվի երկու մարզերում՝ Կոտայքում և Տավուշում: Հաջորդաբար, հաշվի առնելով գործընթացի արդյունավետությունը, ինչպես նաև հնարավոր խնդիրները՝ մոդելի կիրառման աշխարհագրությունը կընդլայնվի:

Հասմիկ Հակոբյանը նշել է, որ պետությունը կարևորում է ոլորտում որակյալ ծառայությունների մատուցման և որակի ստանդարտների ձևավորման ապահովումը:

Հանդիպման ընթացքում ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ուսումնական հաստատությունների հաշվապահական հաշվառման և գնումների համակարգողի ծառայությունների ձեռք բերման հայտերի, մասնավորապես՝ տեխնիկական բնութագրերի լավարկման և մասնակիցներին ներկայացվող պահանջների վերանայման հարցերը:

Շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ տեխնիկական բնութագրերի լավարկման և մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոգեբանն անվանել է երջանիկ երեխայի մի քանի նշան

00:00 24.04.2025

Հոգեբանն անվանել է երջանիկ երեխայի մի քանի նշան

Հոգեբան Կատյա Խիմենես Մոլինսն ասել է, որ երջանիկ երեխային կարելի է ճանաչել մի քանի նշաններով։ Նա դրանք անվանել է La Nacion պարբերականի հետ զրույցում։ Ինչպես նշել է Մոլինսը, երջանիկ երեխան ունի զգացմունքներ արտահայտելու ազատություն։ «Նա կարող է ցույց տալ իր զգացմունքները՝ իմանալով, որ ծնողները կաջակցեն իրեն»,- բացատրել է հոգեբանը։ Նաև նման երեխաները մեծահասակներին միշտ տարբեր […] ...

Հայաստանի սամբոյի հավաքականները՝ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնությանը

23:40 23.04.2025

Հայաստանի սամբոյի հավաքականները՝ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի սամբոյի հավաքականները մասնակցում են Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնությանը: Մեծահասակներ/տղամարդիկ, մարզական սամբո․ Դավիթ Հովսեփյան 58կգ Մաքսիմ Մանուկյան 64կգ Կառլեն Մահինյան 71կգ Բորիս Շատվերյան 79կգ Վահագն Չալյան 88կգ Արսեն Խանջյան 98կգ Ժորա Բաղդասարյան +98կգ Մեծահասակներ/տղամարդիկ, մարտական սամբո․ Համլետ Սուքիասյան 58կգ Մայիս Ներսեսյան 64կգ Մհեր Մերջանյան 71կգ Արթուր Մալխասյան 79կգ Ավետիք Պողոսյան 88կգ Արման Ավանեսյան […] ...

Դիետոլոգը հերքում է կարտոֆիլի վնասակարության մասին առասպելը

23:22 23.04.2025

Դիետոլոգը հերքում է կարտոֆիլի վնասակարության մասին առասպելը

Կարտոֆիլը վատ «համբավ» ունի, քանի որ շատերը վախենում են, որ այն բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը և մեծացնում շաքարախտի վտանգը, ասել է բրիտանացի սննդաբան Քրիստինա Բոշը: Նա հերքել է կարտոֆիլի վնասակարության մասին առասպելը The Guardian-ի հետ զրույցում։ Ըստ մասնագետի՝ այս մթերքի վնասն ու օգուտը կախված է կարտոֆիլի տեսակից և պատրաստման եղանակից։ Նա հավելել է, […] ...

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ

23:16 23.04.2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ

Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին […] ...

Երևանում անցկացվեց ամենամյա ջահերով երթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

23:13 23.04.2025

Երևանում անցկացվեց ամենամյա ջահերով երթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելով եզրափակվեց ամենամյա ավանդական ջահերով երթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ջահերով երթն այս տարի անցկացվեց «Մի´ ուրացիր» խորագրի ներքո, իսկ երթի մասնակիցների ձեռքերում, ջահերից բացի, կային նաև Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի անուններով ցուցանակներ։ Երթի կազմակերպիչները նշեցին, որ ջահերով երթն արդարության համար շարունակվող պայքարի խորհրդանիշն է։ Երթի […] ...

Բժիշկը նշել է լյարդի չորս հիմնական թշնամիները

23:10 23.04.2025

Բժիշկը նշել է լյարդի չորս հիմնական թշնամիները

Վիրաբույժ Ալեքսանդր Ումնովը խոսել է լյարդի չորս հիմնական թշնամիների մասին: Նա իր կարծիքն է հայտնել Lenta.ru-ի հետ զրույցում։ Վիրաբույժը ալկոհոլն անվանել է որպես առողջ լյարդի ամենակարևոր և ակնհայտ թշնամին, քանի որ չափից ավելի օգտագործումը քայքայում է օրգանի բջիջները։ Դրա հետևանքը լյարդի ցիռոզն է՝ հիվանդի համար ուղեկցող բարդություններով, նշել է Ումնովը։ Լյարդի համար խնդիր են նաև […] ...

BACK_TO_TOP