08:52 24.04.2025
«Ռեալ Սոսյեդադում» կրկին հաստատել են, որ մեծ հույսեր են կապում թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանի հետ, գրում է Sport24-ը:
«Այս մրցաշրջանում Արսենի բախտը չբերեց: Վնասվածքները շատ են: Բայց ակումբում 100 տոկոսով վստահում են նրան:
Զախարյանը մեր աստղն է դառնալու»,- ասել է ակումբի մամուլի քարտուղար Խոն Անդեր Մունդուատեն:
14:57 24.04.2025
Չինաստանը թիվ մեկ մարտահրավերն է ԱՄՆ-ի համար բոլոր ոլորտներում․ ՌուբիոՄիացյալ Նահանգները վերջին տարիներին Չինաստանի բանակի հզորացումը համարում է պատմության մեջ խաղաղ ժամանակներում ամենամեծ ռազմական կուտակումը։ Այս մասին The Free Press-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Ահա թե ինչու է դա վտանգավոր, քանի որ Չինաստանն իրականացնում է ոչ պատերազմական ժամանակաշրջանում ամենաարագ, ամենազանգվածային ռազմական կուտակումները: Ոչ թե ժամանակակից, այլ աշխարհի պատմության մեջ: Իսկ Միացյալ […] ...
14:50 24.04.2025
«Ռեալը» 8 միլիոն եվրո կվճարի «Բայերին», եթե որոշի գլխավոր մարզիչ նշանակել ԱլոնսոյինՄադրիդի «Ռեալը» 8 միլիոն եվրո կվճարի Լևերկուզենի «Բայերին», եթե որոշի նոր գլխավոր մարզիչ նշանակել Խաբի Ալոնսոյին։ Այս մասին հայտնում է El Partidazo de COPE-ը: Ավելի վաղ նշվում էր, որ գերմանական ակումբն ակնկալում է ստանալ 15-20 միլիոն եվրո: «Ռեալը» դեռ հստակ որոշում չի կայացրել Կառլո Անչելոտիի վերաբերյալ: ...
14:43 24.04.2025
Այս ոճրագործությունը դատապարտելը ողջ մարդկության, պետությունների բարոյական պարտականությունն է․ Լեհաստանի խորհրդարանԼեհաստանի Հանրապետության Սեյմը հարգանքի տուրք է մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայում հայ բնակչության նկատմամբ կատարված ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնում է Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը։ «Այդ ոճրագործության զոհերի հիշատակը հարգելն ու հանցագործությունը դատապարտելը ողջ մարդկության, պետությունների ու բարի կամքի տեր մարդկանց բարոյական պարտականությունն է»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...
14:30 24.04.2025
ՆԳՆ և ենթակա ծառայությունների ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակինԱպրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելել է ՆԳ նախարարության ու ենթակա ծառայությունների ղեկավար կազմը՝ ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Մկրտչյանի և Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ։ Նրանք ծաղկեպսակ են դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: ...
14:29 24.04.2025
Ղրիմի մասին Թրամփի խոսքերը լիովին համապատասխանում են Ռուսաստանի դիրքորոշմանը․ ՊեսկովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ Ղրիմի սեփականության իրավունքն այժմ նույնիսկ քննարկման առարկա չէ, լիովին համապատասխանում են այս հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա լիովին համահունչ է մեր ըմբռնմանը և այն, ինչ մենք երկար ժամանակ ասում ենք», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ի պատասխան […] ...