10:00 24.04.2025
Մադրիդում մեկնարկած WTA 1000 կարգի մրցաշարի առաջին փուլում Էլինա Ավանեսյանը պարտություն է կրել:
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին 4:6, 4:6 հաշվով պարտվել է ամերիկուհի Կառոլայն Դոուլհայդին: Ընդորում երկրորդ սեթում Էլինան հաշվի մեջ առջևում է եղել 4:1 հաշվով:
2022 թվականին Դոուլհայդը Ավանեսյանին հաղթել էր «Ռոլան Գարոսում», բայց դրանից հետո Էլինան 2 անգամ գերազանցել էր ամերիկուհուն: Այժմ նրանց անձնական հաշիվը 2:2 է:
14:50 24.04.2025
«Ռեալը» 8 միլիոն եվրո կվճարի «Բայերին», եթե որոշի գլխավոր մարզիչ նշանակել ԱլոնսոյինՄադրիդի «Ռեալը» 8 միլիոն եվրո կվճարի Լևերկուզենի «Բայերին», եթե որոշի նոր գլխավոր մարզիչ նշանակել Խաբի Ալոնսոյին։ Այս մասին հայտնում է El Partidazo de COPE-ը: Ավելի վաղ նշվում էր, որ գերմանական ակումբն ակնկալում է ստանալ 15-20 միլիոն եվրո: «Ռեալը» դեռ հստակ որոշում չի կայացրել Կառլո Անչելոտիի վերաբերյալ: ...
14:43 24.04.2025
Այս ոճրագործությունը դատապարտելը ողջ մարդկության, պետությունների բարոյական պարտականությունն է․ Լեհաստանի խորհրդարանԼեհաստանի Հանրապետության Սեյմը հարգանքի տուրք է մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայում հայ բնակչության նկատմամբ կատարված ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնում է Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը։ «Այդ ոճրագործության զոհերի հիշատակը հարգելն ու հանցագործությունը դատապարտելը ողջ մարդկության, պետությունների ու բարի կամքի տեր մարդկանց բարոյական պարտականությունն է»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...
14:30 24.04.2025
ՆԳՆ և ենթակա ծառայությունների ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակինԱպրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելել է ՆԳ նախարարության ու ենթակա ծառայությունների ղեկավար կազմը՝ ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Մկրտչյանի և Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ։ Նրանք ծաղկեպսակ են դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: ...
14:29 24.04.2025
Ղրիմի մասին Թրամփի խոսքերը լիովին համապատասխանում են Ռուսաստանի դիրքորոշմանը․ ՊեսկովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ Ղրիմի սեփականության իրավունքն այժմ նույնիսկ քննարկման առարկա չէ, լիովին համապատասխանում են այս հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա լիովին համահունչ է մեր ըմբռնմանը և այն, ինչ մենք երկար ժամանակ ասում ենք», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ի պատասխան […] ...
14:23 24.04.2025
Այսօր էլ մենք չենք կարողանում դասեր առնել պատմությունից․ զրույց պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետԱրդյո՞ք մեր բարդ աշխարհաքաղաքական վիճակը, մեր անվտանգային խնդիրներն ու մարտահրավերները պարտադրում են մեզ փոխել ռազմավարությունն ու դիրքորոշումը՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Պե՞տք է դառնալ ավելի հանդուրժող ու ավելի քիչ պահանջատեր: Թեմայի շուրջ «Հեռանկարը» զրուցել է «Պաշտպան Հայրենյաց» հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ: Տարուց ավելի է՝ կա իրական Հայաստան և պատմական Հայաստան խոսույթը, […] ...
14:14 24.04.2025
«Ռեալը» արտագնա հաղթանակից հետո հետ է մնում «Բարսելոնայից» 4 միավորովԼա լիգայի 33-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ հանդիպել է «Խետաֆեի» հետ և հաղթել նվազագույն 1-0 հաշվով։ Այս հաղթանակից հետո մադրիդյան ակումբը երկրորդ տեղը պահպանել է և զիջում է առաջատար «Բարսելոնային» 4 միավոր: ...