Հոգեբանն անվանել է երջանիկ երեխայի մի քանի նշան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+12.09 oC

Հոգեբանն անվանել է երջանիկ երեխայի մի քանի նշան

00:00 24.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հոգեբան Կատյա Խիմենես Մոլինսն ասել է, որ երջանիկ երեխային կարելի է ճանաչել մի քանի նշաններով։ Նա դրանք անվանել է La Nacion պարբերականի հետ զրույցում։

Ինչպես նշել է Մոլինսը, երջանիկ երեխան ունի զգացմունքներ արտահայտելու ազատություն։

«Նա կարող է ցույց տալ իր զգացմունքները՝ իմանալով, որ ծնողները կաջակցեն իրեն»,- բացատրել է հոգեբանը։

Նաև նման երեխաները մեծահասակներին միշտ տարբեր հարցեր են տալիս, քանի որ նրանք ձգտում են ճանաչել աշխարհը։

Մոլինսը նշել է, որ երջանիկ երեխայի մեկ այլ նշան է ստեղծագործական գործունեությամբ զբաղվելու ցանկությունը՝ ինչպես ընկերական շրջապատում, այնպես էլ միայնակ: Ամփոփելով՝ հոգեբանը նշել է, որ նման երեխաներն իրենց հարմարավետ են զգում մարդկանց հետ շփվելիս և գիտեն՝ ինչպես հաղթահարել դժվարությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

09:09 24.04.2025

Վարչապետ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հարգանքի տուրք է մատւցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ ...

Սահմանազատված եւ սահմանագծված սահմաններով ՀՀ-ն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը․ Փաշինյան

09:04 24.04.2025

Սահմանազատված եւ սահմանագծված սահմաններով ՀՀ-ն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, ովքեր զոհ գնացին 1915 թվականից ահագնացած կոտորածներին եւ զանգվածային տեղահանություններին։ Օսմանյան Կայսրության գոյության վերջին շրջանում տեղի ունեցած այդ իրադարձությունները խորը հետք են թողել յուրաքանչյուր հայի հոգու եւ գիտակցության մեջ, […] ...

Զախարյանը մեր աստղն է դառնալու․ Մունդուատե

08:52 24.04.2025

Զախարյանը մեր աստղն է դառնալու․ Մունդուատե

«Ռեալ Սոսյեդադում» կրկին հաստատել են, որ մեծ հույսեր են կապում թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանի հետ, գրում է Sport24-ը: «Այս մրցաշրջանում Արսենի բախտը չբերեց: Վնասվածքները շատ են: Բայց ակումբում 100 տոկոսով վստահում են նրան: Զախարյանը մեր աստղն է դառնալու»,- ասել է ակումբի մամուլի քարտուղար Խոն Անդեր Մունդուատեն: ...

Al Jazeera. Իսրայելի գործողությունների պատճառով Գազայում սպանվել է առնվազն 45 պաղեստինցի

08:47 24.04.2025

Al Jazeera. Իսրայելի գործողությունների պատճառով Գազայում սպանվել է առնվազն 45 պաղեստինցի

Առնվազն 45 պաղեստինցի է սպանվել չորեքշաբթի Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին։ Ըստ նրանց՝ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։ Զոհերի թիվը շարունակում է աճել գիշերվա ընթացքում անկլավի վրա հասցված հարվածների հետևանքով, նշում է հեռուստաալիքը։ […] ...

Մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված և անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները․ ՄԻՊ

08:37 24.04.2025

Մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված և անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները․ ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ․ «Այսօր քաղաքակիրթ աշխարհը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը: Անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ապրող հայերը ենթարկվեցին կազմակերպված զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնի տեղահանության ու անմարդկային տանջանքների։ Չնայած մարդու իրավունքների պաշտպանության` շարունակաբար կատարելագործվող կառուցակարգերին՝ մինչ օրս չեն վերականգնվել իրենց […] ...

Օվեչկինը հաղթական գոլ է խփել փլեյ-օֆֆի խաղի լրացուցիչ ժամանակում

08:27 24.04.2025

Օվեչկինը հաղթական գոլ է խփել փլեյ-օֆֆի խաղի լրացուցիչ ժամանակում

Հոկեյի ազգային լիգայի (NHL) փլեյ-օֆֆում «Վաշինգտոն Քեպիտալզը» մեկնարկել է հաղթանակով: «Մոնրեալի» դեմ մրցավեճում մայրաքաղաքային թիմը հաղթել է 3:2 հաշվով: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում NHL-ի պատմության լավագույն ռմբարկու Ալեքսանդր Օվեչկինը դարձել է հաղթական գոլի հեղինակ: Նախկինում երբեք ռուս հոկեյիսը փլեյ-օֆֆի լրացուցիչ ժամանակում գոլ չէր խփել: Օվեչկիչը այս հանդիպումն ավարտել է […] ...

BACK_TO_TOP