13:42 23.04.2025
Ժամանակի հեռավորությունից մենք կասկած չունենք, որ միջազգային հանրությունը չկարողացավ կանխել բռնությունը հայ ժողովրդի նկատմամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության անունից այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի պատգամավոր Դեսիսլավ Տասկովը՝ Հայոց ցեղասպանության 110-ամյակի կապակցությամբ։
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Ապրիլի 24-ին հիշատակում ենք Օսմանյան կայսրության կողմից մեկուկես միլիոն անմեղ հայերի դեմ իրականացված զանգվածային բռնաճնշումների տարելիցը։
110 տարի առաջ՝ 1915 թվականի ապրիլի 24-ի երեկոյան սկսվում են զանգվածային ձերբակալությունները։ Մեկ ամսում հարյուրավոր հայեր՝ ներառյալ լրագրողներ, գրողներ, բանաստեղծներ ու պատգամավորներ, արտաքսվեցին ու սպանվեցին Անկարա տանող ճանապարհին։
Այնուհետև, օսմանյան իշխանությունները ձեռնարկեցին հայ բնակչության զանգվածային տեղահանություն, որին հաջորդեց համակարգված սպանությունների արշավը: Հսկայական մասը ոչնչացվեց իրական մահվան երթերի ժամանակ։ Այն սակավաթիվ փրկվածները, ովքեր կարողացան հասնել սիրիական անապատի համակենտրոնացման ճամբարներ, մահացան սովից և ծարավից։ Ի վերջո, զոհերի թիվը կազմեց ավելի քան մեկուկես միլիոն՝ ներառյալ կանայք, տղամարդիկ և երեխաներ, որոնք անհետացան այն հողից, որտեղ բնակվել էին ավելի քան երկու հազար տարի:
Մենք պարտավոր ենք հիշել պատմության դառը դասերը, մեր պարտքն է դատապարտել ոճրագործներին և արդարություն ապահովել զոհերի համար։
Ժամանակի հեռավորությունից մենք կասկած չունենք, որ միջազգային հանրությունը չկարողացավ կանխել բռնությունը հայ ժողովրդի նկատմամբ՝ մեծ մասամբ կանխարգելիչ մեխանիզմների բացակայության և այն ժամանակվա միջազգային կարգի ճգնաժամի պատճառով։
Այսօր՝ 110 տարի անց, և՛ միջազգային հանրությունը, և՛ Բուլղարիայի Հանրապետությունը պարտավոր են ճանաչել և արձագանքել մարդկության դեմ ուղղված յուրաքանչյուր հանցագործությանը։ Մենք չենք կարող անպատժելի հանցագործությունները, հատկապես մարդու հիմնարար իրավունքների դեմ, անտարբերության շղարշով ծածկել, քանի որ այն հանգեցնում է դրանց կրկնությանը։ Ավելի քան մեկ դար է անցել Ցեղասպանությունից, բայց մենք չենք կարող և բացարձակապես չպետք է մոռանանք նման ողբերգությունները։ Պատմության մութ էջերը մոռացության մատնելը ծնում է դրանց կրկնությունը։ Հիշողությունը մարդկության դեմ բարբարոսության և դաժանության հակաթույնն է, իսկ հիշելը՝ պարտավորություն։
Ուստի, ամեն տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք հույս ենք փայփայում, որ անցյալի տառապանքներից մարդկանց և ժողովուրդների միջև կծնվի խաղաղության և փոխըմբռնման ապագա:
Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությանը և հույս ունենք, որ բանակցությունները, ի վերջո, հաջողությամբ կպսակվեն, որպեսզի բացվի Եվրոպայի վերջին փակ սահմանը, և երկու հարևան ժողովուրդները կարողանան ապրել խաղաղ և բարգավաճ տարածաշրջանում։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք համերաշխություն ենք հայտնում Բուլղարիայում ապրող բոլոր հայերին, մասնավորապես Բուլղարիայի բոլոր հայկական միություններին և կազմակերպություններին։ Մենք՝ բուլղարացիներս, հպարտ ենք, որ կարողացել ենք փրկվածներին պատսպարել մեր հյուրընկալ հողում, նրանց ապրելու և ստեղծագործելու հնարավորություն տալ։ Եվ հենց այս մարդկանց հետնորդներն են, որ այսօր կազմում են բուլղարահայ ծաղկուն և լավ ինտեգրված համայնքի կորիզը, որն արժեքավոր ներդրում է ունեցել մեր երկրի զարգացման և բարգավաճման գործում: Հիշում ենք և պահանջում»,- նշված է հայտարարության մեջ:
22:53 23.04.2025
«Բարնլին» և «Լիդս Յունայթեդը» վերադառնում են Պրեմիեր լիգա«Բարնլին» և «Լիդս Յունայթեդը» նվաճեցին Անգլիայի Պրեմիեր լիգայի ուղեգիր: Չեմպիոնշիփի 44-րդ տուրում «Բարնլին» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Շեֆիլդ Յունայթեդին» և 94 միավորով հավասարվեց առաջատար «Լիդսին»։ Այս երկու թիմերն էլ անհասանելի դարձան հետապնդողների համար: Առաջնության ավարտից երկու տուր առաջ «Շեֆիլդը» 86 միավորով երրորդն է և փլեյ-օֆֆում տեղն ապահովել է: Փլեյ-օֆֆում Պրեմիեր լիգայի վերջին ուղեգիրը […] ...
22:40 23.04.2025
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարևոր է ՀՀ պետականության պահպանման համար. ԲլեյանԽորհդարանում իշխող խմբակցության պատգամավորներն այսօր հայտարարել են, թե Հայաստանի գործող իշխանությունները երբեք չեն ժխտել և մտադիր չեն ժխտել Հայոց ցեղասպանության փաստը։ Հիշեցնենք, որ ցեղասպանության թեման վերջին օրերին լիագումար նիստերի ընթացքում էլ քննարկվել ու նաև բանավեճերի թեմա է դարձել: Այս և այլ թեմաների «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանը: […] ...
22:25 23.04.2025
Ուկրաինան պետք է չեզոք կարգավիճակ ունենա. ՊեսկովՈւկրաինան պետք է լինի չեզոք կարգավիճակ ունեցող պետություն։ Այս մասին ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ուկրաինայի համար անհրաժեշտ է չեզոք կարգավիճակ, և տարածքների հետ կապված իրականության ճանաչում»,- ասել է նա՝ պատասխանելով ամսագրի թղթակից Անն Նիվայի հարցին։ ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարի խոսքով՝ «որոշ երկրների անվտանգությունը չպետք է […] ...
22:18 23.04.2025
ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չըն Մինը ոչ մի հարցազրույց չի տվել թուրքական ԶԼՄ-ներին․ դեսպանությունՀայաստանում Չինաստանի դեսպանատունը պաշտոնապես հայտարարում է, որ ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չըն Մինը ոչ մի հարցազրույց չի տվել թուրքական ԶԼՄ-ներին, և վերջին ժամանակահատվածում այդ թեմայով տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ «Չինաստանի՝ Հայաստանի նկատմամբ վարվող արտաքին քաղաքականությունը հետևողական է և հստակ՝ մենք աջակցում ենք հայկական կողմի ջանքերին՝ ուղղված ազգային անկախության, ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության […] ...
22:10 23.04.2025
«Ալ Նասրը» հաղթել է առանց ՌոնալդուիՍաուդյան Արաբիայի Պրո լիգայի 29-րդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի դաշտում 3-2 հաշվով հաղթել է «Դամակին»։ Հյուրերը հաղթել են ավելացրած չորրորդ րոպեին խփած գոլի շնորհիվ։ «Ալ Նասրի» կազմում խաղին չի մասնակցել Կրիշտիանու Ռոնալդուն։ Ակումբի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին նրան հանգստանալու հնարավորություն էր տվել։ «Ալ Նասրը» 60 միավորով երրորդն է։ Առաջատար «Ալ Իթիհադն» ունի 68 միավոր։ «Դամակը» […] ...
22:04 23.04.2025
Ինչի՞ համար են Հայաստան եկել մոդուլային ռեակտորներ կառուցող ամերիկյան ընկերության ներկայացուցիչներըՀայաստանում է գտնվում միջուկային էներգիայի ամերիկացի փորձագետների խումբը: Նրանք աշխատանքային հանդիպումներ են անցկացրել Երևանում ու Մեծամորում: Ովքե՞ր են խմբի կոզմում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խոսքն ամերիկյան Westinghouse Electric ընկերության պատվիրակության մասին է: Ընկերությունն ամերիկյան առաջատարներից մեկն է՝ միջուկային էներգիայի ոլորտում, բայց ի՞նչն է հատկանշական. այդ պատվիրակության հայաստանյան այցի մասին Հայաստանի պաշտոնական ոչ […] ...