«Քէմբ Օտտօ, Մարսէյլ․ պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» ցուցադրության բացում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+11.09 oC

«Քէմբ Օտտօ, Մարսէյլ․ պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» ցուցադրության բացում

11:40 23.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 25-ին՝ ժամը 18։30-ին, Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Քէմբ Օտտօ, Մարսէյլ․ պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։

Ցուցադրությունը կազմակերպվում է ֆրանսիական «ARAM» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միության հետ համագործակցությամբ։ Միության կողմից թանգարան տեղափոխված ավելի քան 50 փաստավավերագրական նյութերը պատմում են ցեղասպանությունից փրկված հայ գաղթականների մասին Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Քէմբ Օտտօ» կացարանում։ Ցուցանմուշների մեջ առանցքային դեր ունի «ARAM» միության կողմից օրեր առաջ Հայաստանի պատմության թանգարանին նվիրաբերված «Նանսենյան անձնագիրը»։

Փոխառված նյութերը՝ անձնագրեր, լուսանկարներ, փաստաթղթեր և այլ ուշագրավ առարկաներ, համադրվել են Հայաստանի պատմության թանգարանում պահվող ցուցանմուշների ընտրանու հետ։

Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 25-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ալ Նասրը» հաղթել է առանց Ռոնալդուի

22:10 23.04.2025

«Ալ Նասրը» հաղթել է առանց Ռոնալդուի

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 29-րդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի դաշտում 3-2 հաշվով հաղթել է «Դամակին»։ Հյուրերը հաղթել են ավելացրած չորրորդ րոպեին խփած գոլի շնորհիվ։ «Ալ Նասրի» կազմում խաղին չի մասնակցել Կրիշտիանու Ռոնալդուն։ Ակումբի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին նրան հանգստանալու հնարավորություն էր տվել։ «Ալ Նասրը» 60 միավորով երրորդն է։ Առաջատար «Ալ Իթիհադն» ունի 68 միավոր։ «Դամակը» […] ...

Ինչի՞ համար են Հայաստան եկել մոդուլային ռեակտորներ կառուցող ամերիկյան ընկերության ներկայացուցիչները

22:04 23.04.2025

Ինչի՞ համար են Հայաստան եկել մոդուլային ռեակտորներ կառուցող ամերիկյան ընկերության ներկայացուցիչները

Հայաստանում է գտնվում միջուկային էներգիայի ամերիկացի փորձագետների խումբը: Նրանք աշխատանքային հանդիպումներ են անցկացրել Երևանում ու Մեծամորում:  Ովքե՞ր են խմբի կոզմում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խոսքն ամերիկյան Westinghouse Electric ընկերության պատվիրակության մասին է: Ընկերությունն ամերիկյան առաջատարներից մեկն է՝ միջուկային էներգիայի ոլորտում, բայց ի՞նչն է հատկանշական. այդ պատվիրակության հայաստանյան այցի մասին Հայաստանի պաշտոնական ոչ […] ...

SHANTNEWS

22:00 23.04.2025

SHANTNEWS

Ստամբուլում երկրաշարժի ժամանակ տուժել է մոտ 240 մարդ

21:53 23.04.2025

Ստամբուլում երկրաշարժի ժամանակ տուժել է մոտ 240 մարդ

Չորեքշաբթի Ստամբուլում և դրա շրջակայքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Թուրքիայի մոտ 240 քաղաքացի է տուժել։ Այս մասին Արտակարգ իրավիճակների վարչության օպերատիվ շտաբում հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարարության ղեկավար Քեմալ Մեմիշօղլուն։ «Երկրաշարժից հետո մեր քաղաքացիներից ընդհանուր առմամբ տուժել է 236-ը, հիմնականում այն ​​պատճառով, որ խուճապահար դուրս են ցատկել տներից։ Նրանցից 173-ը հենց Ստամբուլում են եղել»,- ասել […] ...

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն Փարիզի 9-րդ շրջանում

21:28 23.04.2025

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն Փարիզի 9-րդ շրջանում

Ապրիլի 23-ին, Եվրոպայի առաջին հայալեզու «Յառաջ» օրաթերթի հիմնադիր Շավարշ Միսակյանի և նրա դուստր` նույն օրաթերթի գլխավոր խմբագիր Արփիկ Միսակյանի անվան՝ Փարիզի 9-րդ շրջանում գտնվող հրապարակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական միջոցառում։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի ծաղկեպսակներ զետեղեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը, […] ...

Անչելոտին հավաքականների մակարդակով կարող է դառնալ ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկը

21:20 23.04.2025

Անչելոտին հավաքականների մակարդակով կարող է դառնալ ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկը

Կառլո Անչելոտին հավաքականների մակարդակով կարող է դառնալ ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկը։ Այս մասին հայտնում է Relevo-ն։ Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիան (CBF) ցանկանում է իտալացի մասնագետին նշանակել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Կողմերի բանակցությունները կարող են տեղի ունենալ արագացված կարգով։ CBF-ը պատրաստ է Անչելոտիին վճարել այնքան աշխատավարձ, որքան նա վաստակում է Մադրիդի «Ռեալում»։ Եթե նա հավաքականի հետ պայմանագիր […] ...

BACK_TO_TOP