Շիրակի մարզի Անի և Ախուրյան համայնքներում նախատեսված է իրականացնել ծառատունկ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+10.09 oC

Շիրակի մարզի Անի և Ախուրյան համայնքներում նախատեսված է իրականացնել ծառատունկ

10:23 23.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Անի և Ախուրյան համայնքներում նախատեսված է իրականացնել ծառատունկ։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և բնապահպանական կառավարման պլանի պահանջների համաձայն՝ շինարարությունն իրականացնող կազմակերպությունը շինարարության ընթացքում կտրված ծառերի փոխարեն տնկում է նորերը՝ 1:10 հարաբերակցությամբ։ Ծրագրի շրջանակում հատվել է շուրջ 500 ծառ, որոնց փոխարեն նախատեսվում է տնկվել է մոտ 4900 ծառ և 130 թուփ։ Տնկվելու են դեկորատիվ ծառատեսակներ՝ կեչի, թխկի, բարդի, սոճի, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ՝ խնձոր, սալոր, տանձ։
Ծառատունկ կատարվել է Անի համայնքի Գուսանագյուղ և Ջրափի բնակավայրերում՝ համայնքների հետ սերտ համագործակցության արդյունքում։ Այն հատվածներում, որտեղ տնկվել են ծառերը, համայնքի կողմից կառուցվել է կաթիլային ոռոգման համակարգ։ Տնկվել է շուրջ 2000 ծառ և թուփ։
Անիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հարություն Համբարյանը կարևորում է այս ծառատունկը՝ ընդգծելով, որ այն համայնքին նախևառաջ պարգևում է մաքուր օդ, կանաչ տարածք։ «Մենք ունենք հետազոտություն, ըստ որի՝ առաջիկա 10-15 տարիներին մեր համայնքում օդի ջերմաստիճանը միջինից բարձրանալու է մոտ 2 աստիճանով։ Ծառատունկն օգնելու է, որպեսզի մենք կարողանանք պայքարել ջերմաստիճանի բարձրացման դեմ։ Բացի այդ, կանաչ տարածքն իր հետ բերում է խոնավություն, և եթե կարողանանք այս տեմպերով յուրաքանչյուր տարի 3000-4000 ծառ վերականգնել, 10-15 տարի անց մեր համայնքում վարելահողերի բերքատվությունը կբարձրանա, բացի այդ, կկարողանանք պայքարել տաքացման դեմ»,- ասաց Հարություն Համբարյանը։
Ախուրյան համայնքում ծառատունկ կկատարվի առաջիկա օրերին։
Մեկ տարվա ընթացքում ծառերի խնամքը կիրականացվի Տրանշ-3-ը կառուցող կապալառու կազմակերպության՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ի կողմից, որից հետո ծառերի խնամքը կհանձնվի համայնքներին։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անչելոտին հավաքականների մակարդակով կարող է դառնալ ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկը

21:20 23.04.2025

Անչելոտին հավաքականների մակարդակով կարող է դառնալ ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկը

Կառլո Անչելոտին հավաքականների մակարդակով կարող է դառնալ ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկը։ Այս մասին հայտնում է Relevo-ն։ Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիան (CBF) ցանկանում է իտալացի մասնագետին նշանակել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Կողմերի բանակցությունները կարող են տեղի ունենալ արագացված կարգով։ CBF-ը պատրաստ է Անչելոտիին վճարել այնքան աշխատավարձ, որքան նա վաստակում է Մադրիդի «Ռեալում»։ Եթե նա հավաքականի հետ պայմանագիր […] ...

Ռուսաստանը կհասնի իր նպատակներին խաղաղ կամ ռազմական ճանապարհով․ Պեսկով

21:05 23.04.2025

Ռուսաստանը կհասնի իր նպատակներին խաղաղ կամ ռազմական ճանապարհով․ Պեսկով

Ռուսաստանը մտադիր է իր նպատակներին հասնել խաղաղ կամ ռազմական ճանապարհով։ Այս մասին ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք հասնել մեր նպատակներին։ Մենք կհասնենք դրանց՝ լինի խաղաղ, թե ռազմական ճանապարհով», – ասել է նա ամսագրի թղթակից Էն Նիվայի հետ զրույցում։ Նրա խոսքով, «բոլոր ռազմական վերլուծաբանները […] ...

Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհին

20:50 23.04.2025

Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Ապրիլի 23-ին, ժամը 18։23-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Եղեգնաձոր քաղաքի մոտակա լանջից, տեղի է ունեցել քարաթափում, որը խոչընդոտում է երթևկությունը․ քարը ճանապարհից հեռացնելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի […] ...

Ո՞վ է NBA-ի ամենագերագնահատված բասկետբոլիստը

20:35 23.04.2025

Ո՞վ է NBA-ի ամենագերագնահատված բասկետբոլիստը

«Ինդիանա Փեյսերսի» խաղարկող Թայրիզ Հալիբըրթոնը ճանաչվել է NBA-ի ամենագերագնահատված բասկետբոլիստ, գրում է The Athletic-ը: Քվաեարկությանը մասնակցել է NBA-ի 90 բասկետբոլիստ, որոնց 14 տոկոսը քվեարկել են Թայրիզի դեմ: Երկրորդ ամենագերագնահատված բասկետբոլիստ է ճանաչվել «Մինեսոտայի» կենտրոնական Ռուդի Գոբերը: ...

Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանին առնչվող հարցերում ԵԽԽՎ և Եվրոպայի խորհրդի մյուս մարմինների կողմից արտահայտված սկզբունքային դիրքորոշումները

20:21 23.04.2025

Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանին առնչվող հարցերում ԵԽԽՎ և Եվրոպայի խորհրդի մյուս մարմինների կողմից արտահայտված սկզբունքային դիրքորոշումները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ նշվել է ՀՀ կողմից իրականացված ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում արձանագրված առաջընթացը։ Արարատ Միրզոյանը և Թեոդորոս Ռուսոպուլոսն ընդգծել են ժամանակակից պայմաններում ժողովրդավարական արժեքների հարգման կարևորությունը։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանին առնչվող […] ...

SHANTNEWS

20:00 23.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP