10:00 23.04.2025
Հարյուրավոր պաշտոնաթող ֆրանսիացի զինվորականներ, այդ թվում՝ ավելի քան երկու տասնյակ գեներալներ, բաց նամակ են ուղարկել Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների ղեկավարներին՝ պահանջելով բացահայտել ուկրաինական տարածքում ֆրանսիական զինված ուժերի անձնակազմի առկայության մասին ողջ տեղեկատվությունը և ապահովել խորհրդարանական քվեարկությունը այնտեղ նրանց շարունակական ներկայության վերաբերյալ։
Այս մասին Sud Radio-ի եթերում հայտարարել է Place d’Armes ասոցիացիայի ղեկավար, ժանդարմերիայի նախկին կապիտան Ժան-Պիեռ Ֆաբր-Բերնադակը։
«Մեր ասոցիացիան այս տեքստի հեղինակը չէ, այն պատրաստվել է մի խումբ զինվորականների կողմից, այդ թվում՝ 26 գեներալների: Place d’Armes-ը պարզապես վավերացրել և աջակցել է նրանց կոչը՝ տեղադրելով այն իր կայքում, որտեղ հնարավոր է ստորագրել»,- ասել է նա։
Ըստ Fabre-Bernadac-ի՝ հրապարակումից հետո երկու օրվա ընթացքում նամակին արդեն աջակցել է ավելի քան 9000 մարդ, մինչդեռ, հաղորդագրությունը ստորագրած մի քանի հարյուր զինվորականների անունները հրապարակվել են կայքում բաց հասանելիությամբ։
21:53 23.04.2025
Ստամբուլում երկրաշարժի ժամանակ տուժել է մոտ 240 մարդ21:28 23.04.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն Փարիզի 9-րդ շրջանումԱպրիլի 23-ին, Եվրոպայի առաջին հայալեզու «Յառաջ» օրաթերթի հիմնադիր Շավարշ Միսակյանի և նրա դուստր` նույն օրաթերթի գլխավոր խմբագիր Արփիկ Միսակյանի անվան՝ Փարիզի 9-րդ շրջանում գտնվող հրապարակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական միջոցառում։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի ծաղկեպսակներ զետեղեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը, […] ...
21:20 23.04.2025
Անչելոտին հավաքականների մակարդակով կարող է դառնալ ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկըԿառլո Անչելոտին հավաքականների մակարդակով կարող է դառնալ ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկը։ Այս մասին հայտնում է Relevo-ն։ Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիան (CBF) ցանկանում է իտալացի մասնագետին նշանակել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Կողմերի բանակցությունները կարող են տեղի ունենալ արագացված կարգով։ CBF-ը պատրաստ է Անչելոտիին վճարել այնքան աշխատավարձ, որքան նա վաստակում է Մադրիդի «Ռեալում»։ Եթե նա հավաքականի հետ պայմանագիր […] ...
21:05 23.04.2025
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին խաղաղ կամ ռազմական ճանապարհով․ ՊեսկովՌուսաստանը մտադիր է իր նպատակներին հասնել խաղաղ կամ ռազմական ճանապարհով։ Այս մասին ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք հասնել մեր նպատակներին։ Մենք կհասնենք դրանց՝ լինի խաղաղ, թե ռազմական ճանապարհով», – ասել է նա ամսագրի թղթակից Էն Նիվայի հետ զրույցում։ Նրա խոսքով, «բոլոր ռազմական վերլուծաբանները […] ...
20:50 23.04.2025
Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհինԱպրիլի 23-ին, ժամը 18։23-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Եղեգնաձոր քաղաքի մոտակա լանջից, տեղի է ունեցել քարաթափում, որը խոչընդոտում է երթևկությունը․ քարը ճանապարհից հեռացնելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի […] ...
20:35 23.04.2025
Ո՞վ է NBA-ի ամենագերագնահատված բասկետբոլիստը«Ինդիանա Փեյսերսի» խաղարկող Թայրիզ Հալիբըրթոնը ճանաչվել է NBA-ի ամենագերագնահատված բասկետբոլիստ, գրում է The Athletic-ը: Քվաեարկությանը մասնակցել է NBA-ի 90 բասկետբոլիստ, որոնց 14 տոկոսը քվեարկել են Թայրիզի դեմ: Երկրորդ ամենագերագնահատված բասկետբոլիստ է ճանաչվել «Մինեսոտայի» կենտրոնական Ռուդի Գոբերը: ...
20:21 23.04.2025
Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանին առնչվող հարցերում ԵԽԽՎ և Եվրոպայի խորհրդի մյուս մարմինների կողմից արտահայտված սկզբունքային դիրքորոշումներըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ նշվել է ՀՀ կողմից իրականացված ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում արձանագրված առաջընթացը։ Արարատ Միրզոյանը և Թեոդորոս Ռուսոպուլոսն ընդգծել են ժամանակակից պայմաններում ժողովրդավարական արժեքների հարգման կարևորությունը։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանին առնչվող […] ...