17:20 22.04.2025
Ապրիլի 17-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության Արմավիր տարածքային բաժնի ծառայողները, իրականացնելով օպերատիվ տեղեկությունները, քրեակատարողական հիմնարկի 2-րդ տեղամասի խցերից մեկում իրականացրել են խուզարկություն, որի արդյունքում դատապարտյալ Ս. Մ.-ի մոտ գտնվող ծխախոտի տուփից հայտնաբերել են մեկ կասկածելի փաթեթ և մեկ պոլիէթիլենային գլանակ: Փաթեթում առկա է եղել սպիտակ, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող 0,17 գրամ քաշով բյուրեղանման զանգված:
Ապրիլի 18-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության Արմավիր տարածքային բաժնի ծառայողները զննության են ենթարկել քրեակատարողական հիմնարկի բուժմասի մուտքի հարակից տարածքը:
Արդյունքում՝ աղբամանի տակից հայտնաբերել են կապույտ, կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ, որում առկա է եղել 0.37 գրամ քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, սպիտակ, բյուրեղանման զանգված:
Ապրիլի 18-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության Դատապարտյալների հիվանդանոց տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացրել են չնախատեսված խուզարկություն հիմնարկի հիվանդասենյակներից մեկում, որտեղ տեղադրված կավե, ինքնաշեն եկեղեցու մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են մեկ բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման լար, երեք հատ 2 մլ և երկու հատ 12 մլ տարողությամբ ներարկիչներ, ինչպես նաև ներարկիչի 2 ասեղ:
Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:
00:00 23.04.2025
Օդի աղտոտվածության ազդեցությունը բույսերի վրա00:00 23.04.2025
Օդի աղտոտվածության ազդեցությունը բույսերի վրաԲազմաթիվ մարդիկ արդեն հասկանում են, որ օդի աղտոտվածությունն աղետալի է մարդկանց և կենդանիների առողջության համար։ Սակայն շատ ավելի քչերն են տեղյակ, թե որքան կործանարար ազդեցություն է այն ունենում բույսերի վրա։ Մինչդեռ բույսերը ոչ միայն գեղեցկություն են ստեղծում, այլ նաև նպաստում են մաքուր օդի, կենսաբազմազանության և կլիմայական կայունության պահպանմանը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի […] ...
23:58 22.04.2025
Ապրիլի 23-ին կդադարեցվի Տավուշի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 23-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ուսանողական, Օրջոնիկիձեի, Հակոբջանյան փողոցների, Մյասնիկյան 1-ին նրբանցքի գազասպառողների, «Հ և Տ Հակոբյաններ» ՍՊԸ-ի, Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ ...
23:53 22.04.2025
Ապօրինի արդյունահանման հետևանքը՝ 41 միլոն դրամի վնաս․ Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ արտադրական մի կոոպերատիվի իրավասու անձինք 2024 թվականի ապրիլից մինչ օրս, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, Արագածոտնի մարզում իրականացրել են խարամի ավազի արդյունահանում: Պարզվել է, որ կոոպերատիվն ունի Աշտարակի հրաբխային խարամների հանքավայրի 2,7 հեկտարի վրա արդյունահանում իրականացնելու թույլտվություն, սակայն հարակից շուրջ 11 […] ...
23:50 22.04.2025
Երևանի տրոլեյբուսների վերանորոգման դեպոն 45 տարի անց կհիմնանորոգվիԵրևանի տրոլեյբուսների վերանորոգման դեպոն 45 տարի անց կհիմնանորոգվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Նոր շենքը կունենա վարորդների ու վարպետների համար՝ հանդերձարան, լոգարան, հանգստի սենյակներ, ջեռուցման համակարգ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:47 22.04.2025
Քրեական ոստիկանները հայտնաբերել են 6 կիլոգրամից ավելի մարիխուանա․ իրացնողը կալանավորվել է2025 թվականի ապրիլի 18-ին Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ թմրամիջոցների ձեռքբերման և իրացման վերաբերյալ։ Քրեական ոստիկան Արթուր Ավետիսյանի խոսքով՝ Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցում բնակվող 54-ամյա տղամարդը ապօրինի ձեռք էր բերել մեծ քանակությամբ թմրամիջոցներ, որոնց մի մասը պահում էր Եղեգնաձորի Երևանյան խճուղում գործող մետաղի ջարդոնի ընդունման կետում, իսկ մյուս մասը պատրաստվում […] ...
23:43 22.04.2025
Ջրվեժում բախվել են ոստիկանության ուղեկցող գնդին պատկանող «Газель»-ն ու «Nissan»-ըԱպրիլի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:40-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի՝ Երևանի վարչական տարածքում բախվել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ուղեկցող գնդի հաշվեկշռում հաշվառված ոստիկանական «Газель»-ն ու «Nissan»-ը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր […] ...