Կձևավորվի ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհուրդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 04 2025
  • $
    390.13
  • RUBLE
    4.80
  • 448.06
WEATHER
+12.09 oC

Կձևավորվի ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհուրդ

16:20 22.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՆԳ նախարարությունը բարեփոխումների գործընթացում կարևորում է երիտասարդության ներգրավվածությունը, նրանց ներուժի բացահայտումը և երկխոսության ձևավորումը։

Այդ նպատակով Ներքին գործերի նախարարին կից կձևավորվի երիտասարդական խորհուրդ։ Խորհուրդի ներկայացուցիչները հնարավորություն կունենան իրենց նկատառումները, առաջարկներն ու ներդրումը բերելու ինչպես հանրային անվտանգության և քաղաքացիական պաշտպանության, այնպես էլ հանրային ծառայությունների ոլորտում նախագծվող փոփոխությունների գործընթացում։ Նախարարությունը կարևորում է որակյալ և արդյունավետ երկխոսության իրական հնարավորությունը և հանձնառու է փոփոխություններին միտված ցանկացած նախաձեռնություն լսելու և քննարկելու, համատեղ դիտարկելու առաջադեմ գաղափարներն իրականացնելու և ոլորտային քաղաքականություններում դրանք ինտեգրելու հնարավորությունները։

Երիտասարդական խորհրդի կազմը ձևավորելու նպատակով հայտարարվում է մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել ավագ դպրոցում կամ միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող այն երիտասարդները, որոնք ցանկանում են իրենց ներդրումն ունենալ քաղաքականության մշակման, ծառայությունների որակի բարելավման, օրենսդրական նախաձեռնությունների և այլ կարևոր ուղղություններում։

Խորհրդի կազմում ընդգրկվելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հարցաթերթը՝ կցելով մոտիվացիոն նամակ Խորհրդում ընդգրկվելու վերաբերյալ, վերլուծություն՝ ՆԳՆ որևէ ուղղության շրջանակում և այլն։

Հարցաթերթի հղումը՝ այստեղ:

Հայտերն ընդունվում են մայիսի 15-ը ներառյալ։

«Սիրելի՛ երիտասարդներ, Ձեր սթափ և քննադատ միտքը ՆԳՆ ոլորտային կառավարման գործընթացներում կբերի նորարար մոտեցումներ և իրական փոփոխություններ, հետևաբար ակնկալում ենք ակտիվ մասնակցություն»,-ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քրեական ոստիկանները հայտնաբերել են 6 կիլոգրամից ավելի մարիխուանա․ իրացնողը կալանավորվել է

23:47 22.04.2025

Քրեական ոստիկանները հայտնաբերել են 6 կիլոգրամից ավելի մարիխուանա․ իրացնողը կալանավորվել է

2025 թվականի ապրիլի 18-ին Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ թմրամիջոցների ձեռքբերման և իրացման վերաբերյալ։ Քրեական ոստիկան Արթուր Ավետիսյանի խոսքով՝ Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցում բնակվող 54-ամյա տղամարդը ապօրինի ձեռք էր բերել մեծ քանակությամբ թմրամիջոցներ, որոնց մի մասը պահում էր Եղեգնաձորի Երևանյան խճուղում գործող մետաղի ջարդոնի ընդունման կետում, իսկ մյուս մասը պատրաստվում […] ...

Ջրվեժում բախվել են ոստիկանության ուղեկցող գնդին պատկանող «Газель»-ն ու «Nissan»-ը

23:43 22.04.2025

Ջրվեժում բախվել են ոստիկանության ուղեկցող գնդին պատկանող «Газель»-ն ու «Nissan»-ը

Ապրիլի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:40-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի՝ Երևանի վարչական տարածքում բախվել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ուղեկցող գնդի հաշվեկշռում հաշվառված ոստիկանական «Газель»-ն ու «Nissan»-ը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր […] ...

Կրծքահասակ երեխայի քնի անվտանգության կանոնների պահպանումը կարող է կանխել մանկան հանկարծամահության համախտանիշը

23:38 22.04.2025

Կրծքահասակ երեխայի քնի անվտանգության կանոնների պահպանումը կարող է կանխել մանկան հանկարծամահության համախտանիշը

Կրծքահասակ երեխայի քնի անվտանգության կանոնների պահպանումը կարող է կանխել մանկան հանկարծամահության համախտանիշը (SIDS): Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: ԿԱՐԵԼԻ Է երեխային քնեցնել մեջքի վրա՝ կոշտ մակերեսին, ստեղծել քնելու համար ապահով միջավայր. երեխան պետք է քնի ձեր ննջասենյակում, բայց` իր մահճակալում, երեխային կերակրել բացառապես կրծքով մինչև 6 ամսական: ՉԻ ԿԱՐԵԼԻ երեխային քնեցնել փորի վրա, քնեցնել […] ...

Թմրամիջոցի հափշտակության մեղադրանքով հետախուզվողին քրեական ոստիկանները հայտնաբերել են․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

23:30 22.04.2025

Թմրամիջոցի հափշտակության մեղադրանքով հետախուզվողին քրեական ոստիկանները հայտնաբերել են․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն ապրիլի 21-ին մայրաքաղաքի Բորյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել Ջրվեժի բնակիչ 23-ամյա երիտասարդի, որը ապրիլի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 397-րդ հոդվածի՝ թմրամիջոցների հափշտակության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: 23-ամյա երիտասարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: ...

Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Իգոր Մաուկշին

23:12 22.04.2025

Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Իգոր Մաուկշին

ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Սլովակիայի ԱԵԳ նախարարության դիվանագիտական արարողակարգի ծառայության ղեկավար Իգոր Մաուկշին: Այս մասին հայտնել են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։ Դեսպան Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և վերահաստատեց երկկողմ հարաբերությունների ամրապնդման հանձնառությունը։ ...

Ովքե՞ր են Հռոմի պապի գլխավոր թեկնածուները. hայամետ կարդինալը կարող է դառնալ պոնտիֆիկոս

23:02 22.04.2025

Ովքե՞ր են Հռոմի պապի գլխավոր թեկնածուները. hայամետ կարդինալը կարող է դառնալ պոնտիֆիկոս

Վատիկանում պատրաստվում են Հռոմի պապի ընտրությանը: Իսկ մինչ այդ մամուլում քննարկվում է, թե ովքեր կարող են հավակնել Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի դերին: Ո՞ւմ անուններն են ամենից հաճախ հիշատակվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կոնկլավին մասնակցող 135 կարդինալներից մոտ 2 տասնյակն իրական շանսեր ունեն հավակնություններ ներկայացնելու: Աշխարհի ամենաազդեցիկ լրատվամիջոցները՝ վկայակոչելով սեփական տեղեկացված աղբյուրները Վատիկանում, շարադրում […] ...

BACK_TO_TOP