Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու վառելափայտով բարձված «Ford Transit»-ը. կան տուժածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 04 2025
  • $
    390.13
  • RUBLE
    4.80
  • 448.06
WEATHER
+12.09 oC

Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու վառելափայտով բարձված «Ford Transit»-ը. կան տուժածներ

16:06 22.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր՝ ապրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Ford»-ը, որը բարձված է եղել վառելափայտով, գլխիվայր շրջվել է:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և տուժածների ինքնությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Lexus»-ը վրաերթի է ենթարկել տրոլեյբուսի վարորդին. նա տեղափոխվել է հիվանդանոց

23:21 22.04.2025

Երևանում «Lexus»-ը վրաերթի է ենթարկել տրոլեյբուսի վարորդին. նա տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:50-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 26-ամյա Արամ Խ.-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքնայով Կիևյան փողոցից դեպի Վազգեն 1-ին փողոց ընթանալիս՝ նշված փողոցի 2-րդ հասցեի մոտ (Կիևյանի էստակադայի հարևանությամբ) վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 10 համարի երթուղին սպասարկող տրոլեյբուսի վարորդ, Արարատի մարզի բնակիչ […] ...

Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Իգոր Մաուկշին

23:12 22.04.2025

Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Իգոր Մաուկշին

ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Սլովակիայի ԱԵԳ նախարարության դիվանագիտական արարողակարգի ծառայության ղեկավար Իգոր Մաուկշին: Այս մասին հայտնել են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։ Դեսպան Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և վերահաստատեց երկկողմ հարաբերությունների ամրապնդման հանձնառությունը։ ...

Ովքե՞ր են Հռոմի պապի գլխավոր թեկնածուները. hայամետ կարդինալը կարող է դառնալ պոնտիֆիկոս

23:02 22.04.2025

Ովքե՞ր են Հռոմի պապի գլխավոր թեկնածուները. hայամետ կարդինալը կարող է դառնալ պոնտիֆիկոս

Վատիկանում պատրաստվում են Հռոմի պապի ընտրությանը: Իսկ մինչ այդ մամուլում քննարկվում է, թե ովքեր կարող են հավակնել Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի դերին: Ո՞ւմ անուններն են ամենից հաճախ հիշատակվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կոնկլավին մասնակցող 135 կարդինալներից մոտ 2 տասնյակն իրական շանսեր ունեն հավակնություններ ներկայացնելու: Աշխարհի ամենաազդեցիկ լրատվամիջոցները՝ վկայակոչելով սեփական տեղեկացված աղբյուրները Վատիկանում, շարադրում […] ...

Արարատում բախվել են «Nissan Tiida»-ն և «Nissan Rogue»-ը․ կա 9 տուժած

22:53 22.04.2025

Արարատում բախվել են «Nissan Tiida»-ն և «Nissan Rogue»-ը․ կա 9 տուժած

Ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքից դեպի Ոստան գյուղ տանող ճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Երևանի բնակիչ 65-ամյա Դավիդ Դ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդները և 7 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են […] ...

Հիմնանորոգվում են Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատվածները

22:44 22.04.2025

Հիմնանորոգվում են Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատվածները

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ցույց է տվել Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ5+600-կմ42+100 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի խորհրդարանների միջև փոխգործակցության ընդլայնման հարցեր

22:32 22.04.2025

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի խորհրդարանների միջև փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ապրիլի 22-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի հետ։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկեցին ՀՀ և Վրաստանի խորհրդարանների միջև փոխգործակցության ընդլանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: ...

BACK_TO_TOP