Ընդունվել է 2024 եւ 2025 թթ. հաշվետու տարիների համար հայտարարագիր լրացնողների հայտարարագրման վերջնաժամկետը մինչեւ նոյեմբերի 1-ը երկարաձգելու մասին նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 04 2025
  • $
    390.13
  • RUBLE
    4.80
  • 448.06
WEATHER
+12.09 oC

Ընդունվել է 2024 եւ 2025 թթ. հաշվետու տարիների համար հայտարարագիր լրացնողների հայտարարագրման վերջնաժամկետը մինչեւ նոյեմբերի 1-ը երկարաձգելու մասին նախագիծը

13:32 22.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովն ապրիլի 22-ին շարունակել է նախորդ օրը գումարված արտահերթ նիստի աշխատանքը եւ երկրորդ ընթերցմամբ քննարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը որոշ փոփոխությունների է ենթարկվել: Նա հիշեցրել է, որ նախագծով առաջարկվում է հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետների փոփոխություն կատարել:

«Նախագծի ընդունման արդյունքում բոլոր այն քաղաքացիները, որոնք այս տարի լրացնելու են հայտարարագիր՝ նախորդ տարվա եկամուտների  համար, նրանց համար վերջնաժամկետ է դառնում նոյեմբերի 1-ը: Այսինքն՝ կապ չունի՝ մարդը առաջին, թե երկրորդ անգամ է լրացնում հայտարարագիր. նրանց բոլորի համար վերջնաժամկետ է դառնում նոյեմբերի 1-ը: Նույն կերպ, ովքեր հայտարարագիր լրացնելու են հաջորդ տարի՝ այս տարվա եկամուտների համար, նրանց համար նույնպես վերջնաժամկետ դառնում է նոյեմբերի 1-ը: Սկզբնաժամկետը դառնում է մարտի 2-ը: Ընդհանրապես, դրանից հետո հայտարարագրերի ներկայացման ժամկետ դառնում է մարտի 2-ից մինչեւ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածը»,- ասել է Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ գործող կարգավորմամբ հայտարարագրերն այժմ կարելի է ներկայացնել սկսած հունվարի 1-ից: Նախագծի հեղինակը պարզաբանել է, որ մարտի 2-ն ընտրվել է, քանի որ կան տեղեկություններ, որոնք հարկային մարմնին հասանելի են դառնում մարտի 1-ից հետո: Այսինքն՝ եթե, օրինակ, որեւէ ֆիզիկական անձ որեւէ գույք է օտարել իրավաբանական անձի, եւ այդտեղ եկամտահարկ է գեներացվել, այդ իրավաբանական անձն այդ տեղեկությունը ՊԵԿ-ին կարող է փոխանցել մինչեւ մարտի 1-ը»,- մանրամասնել է Բաբկեն Թունյանը: Նա պարզաբանել է, որ մարտի 1-ից հետո ՊԵԿ-ն ունենում է այդ տեղեկությունը եւ կարող է քաղաքացու հայտարարագրում ինքնաշխատ կերպով լրացնել այդ բոլոր փոփոխությունները: «Այսինքն՝ քաղաքացուն ավելի քիչ անելիք կմնա»,- ասել է նա:

Բաբկեն Թունյանը չի բացառել, որ առաջիկայում եւս մեկ փոփոխություն կարող է իրականացվել օրենքում՝ մինչեւ տարեվերջ շտկելու համար տարընթերցումների տեղիք տվող դրույթները, ավելի պարզեցնելու կարգավորումները եւ որոշակի լուծումներ առաջարկելու նաեւ կենսաթոշակառուների մասով: Նա գործընկերներին հորդորել է ակտիվ մասնակցել աշխատանքներին՝ ներկայացնելով կառուցողական առաջարկներ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն էլ հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո Կառավարությունը ներկայացրել է երկու առաջարկ, որոնք հեղինակն ընդունել է:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու նախագծին:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է օրենքի նախագիծը: Կողմ է քվեարկել 60, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 29 պատգամավոր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանում ահաբեկչության հետևանքով 27 մարդ է զոհվել

20:20 22.04.2025

Հնդկաստանում ահաբեկչության հետևանքով 27 մարդ է զոհվել

Առնվազն 27 մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել Հնդկաստանի հյուսիսային Ջամու և Քաշմիր շրջանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, հայտնում է News18 հեռուստաընկերությունը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին։ ««Լաշկար-է-Թայբայի» հետ կապ ունեցող ահաբեկիչների խումբը հարավային Քաշմիրի Բայսարան հովտում հարձակվել է զբոսաշրջիկների խմբի վրա՝ սպանելով 27 մարդու», – հաղորդում է հեռուստաալիքը։ Նշվում է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության […] ...

Թրամփը խոսել է Նեթանյահուի հետ զրույցի մասին

20:10 22.04.2025

Թրամփը խոսել է Նեթանյահուի հետ զրույցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում հայտնել է, որ ինքը շատ լավ զրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, և առաջնորդները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են առևտրի և Իրանի մասին։ «Ես հենց նոր խոսեցի Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ բազմաթիվ հարցերի շուրջ, այդ թվում՝ առևտրի, Իրանի և այլն»,- գրել է ԱՄՆ նախագահը։ […] ...

SHANTNEWS

20:00 22.04.2025

SHANTNEWS

Գրոսսի. Իրանին ոչ թե տարիներ, այլ ամիսներ կպահանջվի միջուկային զենք ստանալու համար

19:50 22.04.2025

Գրոսսի. Իրանին ոչ թե տարիներ, այլ ամիսներ կպահանջվի միջուկային զենք ստանալու համար

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ Իրանին անհրաժեշտ կլինեն ամիսներ, այլ ոչ թե տարիներ բազմաթիվ միջուկային մարտագլխիկներ ձեռք բերելու համար։ «Իրանն այնքան էլ հեռու չէ միջուկային զենք ունենալուց։ Մի քանի մարտագլխիկ պատրաստելու նյութն արդեն կա»,- ասել է նա Վաշինգտոնում Արտաքին հարաբերությունների ամերիկյան ոչ կառավարական խորհրդի (CFR) սեմինարի ժամանակ իր ելույթի […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայում հարվածել է տասնյակ ինժեներական մեքենաների

19:40 22.04.2025

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայում հարվածել է տասնյակ ինժեներական մեքենաների

Անցած գիշեր իսրայելական զինվորականները դիպուկ հարված են հասցրել Գազայի հատվածին՝ թիրախավորելով մոտ 40 միավոր ինժեներական տեխնիկա։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ այս տեխնոլոգիան օգտագործվել է պաղեստինյան արմատականների կողմից «ահաբեկչական նպատակներով։ Այնուհետև արմատականները ծանր տեխնիկա են օգտագործել տասնյակ վայրերում սահմանային պատնեշը ոչնչացնելու համար՝ հետագայում զինված ստորաբաժանումների միջով Իսրայելի տարածք ներխուժելու նպատակով: «Այս […] ...

ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ

19:30 22.04.2025

ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն այսօրվանից ընդունվում են ՀՀ սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգի միջոցով։ «Պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ գումարած 10,000–ական դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից (ծրագրի պայմանները՝ […] ...

BACK_TO_TOP