12:59 22.04.2025
Հայաստանի բնակչությանը կասկածելի արտադրության ալկոհոլային արտադրանքից զերծ պահելու, դրանց ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու ու կանխելու, ինչպես նաև օրինական դաշտում գործող տնտեսվարողների շահերը պաշտպանելու նպատակով, ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը պարբերաբար ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
ՊԵԿ ներքին անվտանգության վարչություն տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում` նախկինում գործող ալկոհոլային խմիչքների արտադրական տարածքում, իրականացվում է ալկոհոլային խմիչքների քողարկված արտադրություն։ Օպերատիվ տեղեկությունը փոխանցվել է Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն:
Կեղծ օղիներ արտադրելու և իրացնելու փաստերը բացահայտելու նպատակով ձեռնարկվել են համատեղ համալիր լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Հսկիչ գնման արդյունքում ձեռք է բերվել ակցիզային դրոշմանիշերով կամ հսկիչ` նույնականացման նշաններով չդրոշմավորված 0․7 լ տարողությամբ 10 շիշ ակնհայտ կեղծ օղի։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հետազոտվել է նշված տարածքը, որի արդյունքում հայտնաբերվել են օղու արտադրության կազմակերպման համար նախատեսված սարքավորումներ, տարբեր տնտեսվարողների պիտակներով օղու դատարկ շշեր, խցաններ, ինքնաշեն ֆիլտրեր, տարբեր տարաներով սպիրտային հեղուկներ, 1 տոննա տարողությամբ չժանգոտվող պողպատյա տարա, որը լցված է եղել սպիրտանման հեղուկով։ Հայտնաբերվել է նաև ակցիզային դրոշմանիշերով կամ հսկիչ նույնականացման նշաններով չդրոշմավորված տարբեր անվանումներով 82 շիշ օղի։
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն, օղիների արտադրությունը հանդիսանում է ծանուցման ենթակա գործունեություն և արտադրողը պարտավոր է օղիների արտադրության համար ներկայացնել ծանուցում՝ վճարելով նաև տարեկան պետական տուրք։
Պարզվել է, որ նշված հասցեում օղու արտադրությունն իրականացվել է առանց ծանուցման՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս։
Ձեռքբերված տեղեկություններով կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ և առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ Քրեական Օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ կեղծ ալկոհոլային խմիչքների ապօրինի արտադրության և իրացման գործունեություն իրականացնելուց:
Հիշեցնենք, որ անհայտ ծագում ունեցող կեղծ ալկոհոլային խմիչքների ձեռքբերումից խուսափելու նպատակով քաղաքացիները կարող են օգտվել հսկիչ նույնականացման նշանների սկանավորման «E-MARK» բջջային հավելվածից՝ այդ կերպ զերծ մնալով վտանգավոր հետևանքներից։
20:32 22.04.2025
Լավրովը շնորհավորել է Աբխազիայի ԱԳՆ նոր ղեկավարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբԱբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նոր նախարար Օլեգ Բարցիցը շնորհավորանքներ և աշխատանքային այցով Մոսկվա այցելելու հրավեր է ստացել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովից։ Այս մասին հայտնել է Աբխազիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ «Վստահ եմ, որ ձեր հարուստ մասնագիտական փորձը՝ ներառյալ Մոսկվայում Աբխազիայի առևտրային ներկայացուցչի պաշտոնավարման ընթացքում կուտակվածը, թույլ կտա հաջողությամբ աշխատել ձեր նոր […] ...
20:20 22.04.2025
Հնդկաստանում ահաբեկչության հետևանքով 27 մարդ է զոհվելԱռնվազն 27 մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել Հնդկաստանի հյուսիսային Ջամու և Քաշմիր շրջանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, հայտնում է News18 հեռուստաընկերությունը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին։ ««Լաշկար-է-Թայբայի» հետ կապ ունեցող ահաբեկիչների խումբը հարավային Քաշմիրի Բայսարան հովտում հարձակվել է զբոսաշրջիկների խմբի վրա՝ սպանելով 27 մարդու», – հաղորդում է հեռուստաալիքը։ Նշվում է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության […] ...
20:10 22.04.2025
Թրամփը խոսել է Նեթանյահուի հետ զրույցի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում հայտնել է, որ ինքը շատ լավ զրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, և առաջնորդները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են առևտրի և Իրանի մասին։ «Ես հենց նոր խոսեցի Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ բազմաթիվ հարցերի շուրջ, այդ թվում՝ առևտրի, Իրանի և այլն»,- գրել է ԱՄՆ նախագահը։ […] ...
19:50 22.04.2025
Գրոսսի. Իրանին ոչ թե տարիներ, այլ ամիսներ կպահանջվի միջուկային զենք ստանալու համարԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ Իրանին անհրաժեշտ կլինեն ամիսներ, այլ ոչ թե տարիներ բազմաթիվ միջուկային մարտագլխիկներ ձեռք բերելու համար։ «Իրանն այնքան էլ հեռու չէ միջուկային զենք ունենալուց։ Մի քանի մարտագլխիկ պատրաստելու նյութն արդեն կա»,- ասել է նա Վաշինգտոնում Արտաքին հարաբերությունների ամերիկյան ոչ կառավարական խորհրդի (CFR) սեմինարի ժամանակ իր ելույթի […] ...
19:40 22.04.2025
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայում հարվածել է տասնյակ ինժեներական մեքենաներիԱնցած գիշեր իսրայելական զինվորականները դիպուկ հարված են հասցրել Գազայի հատվածին՝ թիրախավորելով մոտ 40 միավոր ինժեներական տեխնիկա։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ այս տեխնոլոգիան օգտագործվել է պաղեստինյան արմատականների կողմից «ահաբեկչական նպատակներով։ Այնուհետև արմատականները ծանր տեխնիկա են օգտագործել տասնյակ վայրերում սահմանային պատնեշը ոչնչացնելու համար՝ հետագայում զինված ստորաբաժանումների միջով Իսրայելի տարածք ներխուժելու նպատակով: «Այս […] ...