Կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 04 2025
  • $
    390.13
  • RUBLE
    4.80
  • 448.06
WEATHER
+12.09 oC

Կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների

12:45 22.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»:

Համերգը կանցկացվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Որպես մենակատարներ հանդես կգան Աննա Ագլատովան (սոպրանո), Սոֆիա Թումանյանը (մեցցո-սոպրանո), Տիգրան Մելքոնյանը (տենոր) և Միլան Սիլյանովը (բաս): Բեմում կլինեն նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար, խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար, գլխավոր խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան): Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Հանճարեղ Մոցարտի մեծագույն ստեղծագործություններից «Ռեքվիեմը»՝ բոլոր ժամանակների այս ազդեցիկ հոգեհանգստյան մեսսան, Տիրոջն ուղղված ոգեշունչ օրհներգ է, որի խորությունը, դրամատիզմն ու վեհությունը, հուզականությունն ու պայծառությունը անտարբեր չեն թողնում ունկնդրին: «Ռեքվիեմը» Մոցարտի վերջին ստեղծագործությունն է, մեծն կոմպոզիտորի կարապի երգը, որը դարձավ համաշխարհային մշակույթի մեծագույն հուշարձաններից մեկը։

«Ռեքվիեմը» հոգեհանգստյան պատարագ է, որը կատարվում է ավանդական լատինական կրոնական տեքստով: Այն բաղկացած է մի քանի բաժիններից, որոնցից մի քանիսն ընդգրկված են պատարագների մեջ («Kyrie eleison»-«Տեր ողորմիր», «Sanctus»-«Սուրբ», «Agnus Dei»-«Աստծո գառը»), և կան պարտադիր մասեր, որոնք պատկանում են միայն հոգեհանգստյան պատարագին («Requiem aeternam»-«Հավերժական հանգիստ», «Dies irae» և «Tuba mirum»- «Ցասման օր» և «Հրաշափառ փող», որոնցում պատկերված է Տիրոջ ահեղ դատաստանը և «Lacrimosa»-«Լաց»):

Մոցարտն իր «Ռեքվիեմում» երաժշտության միջոցով մարմնավորել է մարդկային հոգու խռովությունը, խաղաղ հանգստությունը, վիշտն և տառապանքը։ Ամբողջ ստեղծագործությունը տոգորված է հումանիզմով, մարդու նկատմամբ ջերմ սիրով, տառապանքների հանդեպ ապրումակցմամբ։

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի շրջանակում ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպություններում նախատեսված միջոցառումների ամբողջական ցանկը կցվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:52 22.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 6, 6/2 շենքեր, Զաքյան փ. 1, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 37, 41/1 շենքեր, Նալբանդյան փ. 34-59 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հերացի փ. […] ...

Եվրոպան ԱՄՆ-ի համար ուրվագծել է Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրում չքննարկվող հարցեր

20:42 22.04.2025

Եվրոպան ԱՄՆ-ի համար ուրվագծել է Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրում չքննարկվող հարցեր

Եվրոպան ԱՄՆ-ի համար ուրվագծել է Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրում չքննարկվող հարցեր, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, փոխանցում է Reuters-ը։ «Անցյալ չորեքշաբթի օրը՝ նախատեսված բանակցությունների նոր փուլից առաջ, եվրոպական տերությունները ԱՄՆ-ին ասացին, թե Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հնարավոր խաղաղ համաձայնագրի որ ասպեկտները չեն քննարկվի Եվրոպայի համար», – ասել է նախարարը: Franceinfo […] ...

Լավրովը շնորհավորել է Աբխազիայի ԱԳՆ նոր ղեկավարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

20:32 22.04.2025

Լավրովը շնորհավորել է Աբխազիայի ԱԳՆ նոր ղեկավարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նոր նախարար Օլեգ Բարցիցը շնորհավորանքներ և աշխատանքային այցով Մոսկվա այցելելու հրավեր է ստացել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովից։ Այս մասին հայտնել է Աբխազիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ «Վստահ եմ, որ ձեր հարուստ մասնագիտական ​​փորձը՝ ներառյալ Մոսկվայում Աբխազիայի առևտրային ներկայացուցչի պաշտոնավարման ընթացքում կուտակվածը, թույլ կտա հաջողությամբ աշխատել ձեր նոր […] ...

Հնդկաստանում ահաբեկչության հետևանքով 27 մարդ է զոհվել

20:20 22.04.2025

Հնդկաստանում ահաբեկչության հետևանքով 27 մարդ է զոհվել

Առնվազն 27 մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել Հնդկաստանի հյուսիսային Ջամու և Քաշմիր շրջանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, հայտնում է News18 հեռուստաընկերությունը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին։ ««Լաշկար-է-Թայբայի» հետ կապ ունեցող ահաբեկիչների խումբը հարավային Քաշմիրի Բայսարան հովտում հարձակվել է զբոսաշրջիկների խմբի վրա՝ սպանելով 27 մարդու», – հաղորդում է հեռուստաալիքը։ Նշվում է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության […] ...

Թրամփը խոսել է Նեթանյահուի հետ զրույցի մասին

20:10 22.04.2025

Թրամփը խոսել է Նեթանյահուի հետ զրույցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում հայտնել է, որ ինքը շատ լավ զրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, և առաջնորդները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են առևտրի և Իրանի մասին։ «Ես հենց նոր խոսեցի Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ բազմաթիվ հարցերի շուրջ, այդ թվում՝ առևտրի, Իրանի և այլն»,- գրել է ԱՄՆ նախագահը։ […] ...

SHANTNEWS

20:00 22.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP