11:28 22.04.2025
Ապրիլի 22-ը Երկրի օրն է։
«Այս օրը հիշեցում է, թե որքան կարևոր է սիրել, պահպանել և արժևորել մեր մոլորակը։ Մեր ամեն քայլը կարող է ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա՝ լինի դա ջրի խնայողություն, ծառերի տնկում, թե աղբի տեսակավորում։
Երկրի օրը քաղաքացիական նախաձեռնություն է, որի նպատակն է մարդկանց ուշադրությունը սևեռել շրջակա միջավայրի պահպանության և գլոբալ բնապահպանական խնդիրների վրա, ինչպիսիք են՝ կլիմայի փոփոխությունը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, անտառային տարածքների վերականգնումը, պահպանվող տարածքների կայուն կառավարումը և այլն։
Միասին կառուցենք ապագա, որտեղ բնությունն ու մարդն ապրում են ներդաշնակության մեջ։
Պահպանենք Երկիրը՝ մեր և գալիք սերունդների համար»,-նշված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդագրության մեջ։
18:15 22.04.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն Լիլա քաղաքումԱպրիլի 19-ին Փարիզի մերձակա Լիլա քաղաքում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող պուրակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության խորհրդական Վարդուհի Սահակյանի, Սեն Սեն Դընիի փոխպրեֆեկտ Սեսիլ Ռաքեթի, Սեն Դընի դեպարտամենտի նախագահ Ստեֆան Տրուսելի, Լիլայի քաղաքապետ Լիոնել Բենարուսի, Բոբինիի քաղաքապետ Աբդել Սադիի, նահանգային, դեպարտամենտային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, «ԱՆԻ» ֆրանսահայ […] ...
18:10 22.04.2025
Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ դեսպանինՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ դեսպան Արիստիդ Տապսոբային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ (նստավայրը՝ Մոսկվա)։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպան Տապսոբան կգործադրի բոլոր ջանքերը Հայաստանի և Բուրկինա Ֆասոյի միջև հարաբերությունների ամրապնդման և երկկողմ օրակարգի ընդլայնման ուղղությամբ: […] ...
17:54 22.04.2025
Որքա՞ն կթանկանա աղբահանության վճարը և ո՞ր խմբերի համար կսահմանվեն արտոնություններԵրևանում որքա՞ն կթանկանա աղբահանության վճարը և ո՞ր խմբերի համար կսահմանվեն արտոնություններ. Երևանի ավագանին այսօր՝ ապրիլի 22-ին, գումարել է իր հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված 25 հարցից զեկուցվող է եղել միայն 3-ը: Դեռ նախորդ տարեվերջին էր նշվում, որ աղբահանության վճարը 2025-ից կթանկանա: Մինչև այս աղբահանության համար մարդիկ վճարում էին 200 դրամ՝ ըստ շնչի, նոր նախագծով 2025-ից այն […] ...
17:48 22.04.2025
Ընկերոջը մարմնական վնասվածք պատճառած պատանին ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմինԱպրիլի 21-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-պատռված վնասվածքով բուժօգնության է դիմել 16-ամյա պատանի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի Ծարավ աղբյուրի փողոցում նրան դանակով հարվածել է հասակակից ընկերը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: 16-ամյա պատանին ձերբակալվել է և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել նախաքննական մարմին: ...
17:42 22.04.2025
Տալախաձեն Լալայանի հետ լուսանկար է հրապարակելՕլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն Լաշա Տալախաձեն, որն այժմ Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն է, Ինստագրամի Storys բաժնում լուսանկար է հրապարակել հայ ծանրորդ Վարազդատ Լալայանի հետ: Հիշեցնենք՝ Վարազդատ Լալայանը երեկ կարիերայում երկրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Մոլդովայում անցկացված առաջնությունում Լալայանին պարգևատրել է հենց Լաշա Տալախաձեն: ...