08:00 22.04.2025
Ապրիլի 22-ին, ժամը 02:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահագնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի մոտակայքում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Փամբակ գետը․ տուժածներ չկան։
Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետից։
17:48 21.04.2025
ՔԿ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորում14:22 22.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբՆ․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ «Երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապը խոնարհ, քաջ ու բարի հովիվ էր, որ հավատարմորեն քայլում էր մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետքերով։ Նա ստանձնեց պապական բարձր ու պատասխանատու առաքելությունը դժվարին ժամանակներում և վկայեց […] ...
14:13 22.04.2025
Թբիլիսին պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի միջև խաղաղ համաձայնագրի կնքմանը․ ԲոճորիշվիլիՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի հաստատումը և պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և համագործակցության ամրապնդմանը։ Այս մասին Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ համատեղ ճեպազրույցում։ Նրա խոսքով, Վրաստանն անկեղծորեն ցանկանում է նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ «Ուրախ եմ, որ անցյալ շաբաթ Թբիլիսիում […] ...
13:53 22.04.2025
ԲԴԽ նախագահը ՆԹ դեսպանի հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններըԱյսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին: Ողջունելով հյուրին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը բարձր է գնահատել դատաիրավական համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, դատավորների հեղինակության բարձրացմանն ուղղված Նիդերլանդների հարուստ փորձը: Նա կարևորել է Նիդերլանդների դատական խորհրդի հետ ձևավորված գործընկերությունը, որի շրջանակում տարիներ առաջ Նիդերլանդների […] ...
13:44 22.04.2025
Վատիկանը բացահայտել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հոգևոր կտակըՀռոմի Ֆրանցիսկոս պապը, ով մահացել է ապրիլի 21-ին 88 տարեկան հասակում, իր վերջին կտակում խնդրել է իրեն թաղել հասարակ դամբարանում։ Փաստաթուղթը, որը կազմվել է 2022 թվականի հունիսի 29-ին, հրապարակվել է Վատիկանի կողմից։ «Գերեզմանը պետք է լինի հողի մեջ․ պարզ, առանց որևէ հատուկ զարդարանքի և միայն մեկ մակագրությամբ՝ Ֆրանցիսկոս»,-նշված է տեքստում։ ...
13:32 22.04.2025
Ընդունվել է 2024 եւ 2025 թթ. հաշվետու տարիների համար հայտարարագիր լրացնողների հայտարարագրման վերջնաժամկետը մինչեւ նոյեմբերի 1-ը երկարաձգելու մասին նախագիծըԱզգային ժողովն ապրիլի 22-ին շարունակել է նախորդ օրը գումարված արտահերթ նիստի աշխատանքը եւ երկրորդ ընթերցմամբ քննարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը որոշ փոփոխությունների է ենթարկվել: Նա հիշեցրել է, որ նախագծով առաջարկվում է հայտարարագրերի […] ...
13:20 22.04.2025
«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվն ընդլայնվել էՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով ընդլայնվել է «ԱԲ սերունդ» դպրոցական փորձարարական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը: Ընդլայնելով աշխարհագրությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ իրականացվող փորձարարական կրթական ծրագրում 2025/26 ուսումնական տարվանից ընդգրկված կլինեն ՀՀ մարզերի և Երևանի 26 հանրակրթական ուսումնական հաստատություններ: Արհեստական բանականության ոլորտի գիտնականի […] ...