17:48 21.04.2025
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ապրիլի 18-ին Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի ընթացքում խորհրդակցություն է անցկացրել մարզային քննչական վարչությունում և Զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնում:
Խորհրդակցության սկզբում Արթուր Պողոսյանը շրջայց է կատարել Վայոց ձորի քննչական երկու ստորաբաժանումների վարչական շենքերում՝ ծանոթանալով քննիչների աշխատանքային պայմաններին։
Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Վազգեն Ավետիսյանը և Արման Ասլանյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Կամո Շառոյանը, Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետ Արմինե Գևորգյանը, մարզի դատախազ Ասպուրակ Ավետիսյանը, կայազորի դատախազը, Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ Հայկ Հարոյանը, 8-րդ կայազորային քննչական բաժնի պետ Հայկ Ավետիսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության և կայազորային քննչական բաժնի քննիչները:
Արմինե Գևորգյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 թվականի ընթացքում, ինչպես նաև 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Վայոց ձորի մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի ընթացքում քննվել է 1103 քրեական վարույթ, որից 98-ը փոխանցվել է 2023 թվականից, իսկ 923-ը ստացվել է 2024 թվականի ընթացքում: 923 վարույթից 876-ը նախաձեռնվել է մարզային վարչությունում, այլ մարմնից ստացվել է 24 քրեական վարույթ։
2025 թվականի հունվար ամիս փոխանցվել է 215 վարույթ, որից 29-ը եղել են 1 տարուց ավելի ժամկետում քննվող:
2024 թվականին քննված 1103 քրեական վարույթից լուծվել է 888-ի ընթացքը, որից դատավարական ավարտ են ունեցել 657-ը, որից 190-ը՝ 196 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ, 2-ը՝ եզրափակիչ ակտով ուղարկվել է դատարան, 465-ը կարճվել է: 127 վարույթ միացվել է, այլ մարմին ուղարկվել է 34-ը, պասիվացվել է 70-ը:
2024 թվականի ընթացքում աճել է դատարան ուղարկված վարույթներով արտադրողականությունը, որը կազմել է 17.4% (2023-ին՝ 7.9%), իսկ ավարտված վարույթներով արտադրողականությունը կազմել է 59.6%՝ (2023-ին՝ 59.4%):
Հաշվետու ժամանակահատվածում մարզային քննչական վարչությունում զգալիորեն աճել է 1 քննիչի միջին ծանրաբեռնվածությունը, որը կազմել է 221 քրեական վարույթ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 143 քրեական վարույթի համեմատ: Մարզային քննչական վարչություններից առավելագույն ծանրաբեռնվածությունն արձանագրվել է Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում:
2024 թվականի ընթացքում դատարան ուղարկված, ինչպես նաև ոչ ռեաբիլիտացնող հիմքով կարճված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասի չափը կազմել է 3 մլն 183 հզր ՀՀ դրամ, որից վերականգնվել է 3 մլն 115 հզր ՀՀ դրամը:
2024 թվականի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 13 քրեական վարույթ, որից 9-ը կարճվել է, 1-ը՝ միացվել, 3-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս:
Նույն ժամանակահատվածում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 23 քրեական վարույթ, որից 5-ը ուղարկվել է դատարան, 8-ը՝ կարճվել, 2-ը հաշվառվել է որպես անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողությունները կատարված, 4-ը միացվել է, 7-ը՝ փոխանցվել 2025 թվականի հունվար ամիս:
2024 թվականի ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 21 քրեական վարույթ, որից 5-ը կարճվել է, 1-ը՝ պասիվացվել, 1-ը՝ միացվել, 3-ն ուղարկվել է այլ մարմին: 11 քրեական վարույթ փոխանցվել է 2025 թվականի առաջին կիսամյակ։
2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում լուծվել է 1 տարուց ավելի ժամկետով քննվող 23 վարույթի ընթացքը, որից 5-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 12-ը կարճվել է, 2-ը՝ միացվել, 2-ն ուղարկվել՝ այլ մարմին, 2-ը՝ պասիվացվել: 2025 թվականի ապրիլի 1-ի դրությամբ քննվում է 62 քրեական վարույթ:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննվել է 496 քրեական վարույթ, որից 215-ը փոխանցվել է 2024 թվականի դեկտեմբերից։
2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննված 496 քրեական վարույթից լուծվել է 171-ի ընթացքը, 42-ը մեղադրական եզրակացությամբ կամ եզրափակիչ ակտով ուղարկվել է դատարան, 101-ը կարճվել է, 11-ը՝ պասիվացվել, 12-ը՝ միացվել, 5-ն՝ ուղարկվել այլ մարմին, 325-ը մնացել է անավարտ:
Զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում 2024 թվականի ընթացքում քննվել է 409 քրեական վարույթ (2023-ին՝ 387 քրեական վարույթ): 2024 թվականի ընթացքում քննված 409 քրեական վարույթներից 103-ը փոխանցվել են 2023 թվականից:
2024 թվականի ընթացքում քննչական բաժնում նախաձեռնվել է 344 քրեական վարույթ (2023-ին՝ 327 քրեական վարույթ):
Հաշվետու ժամանակահատվածում քննված 409 քրեական վարույթից ավարտվել է 293-ի նախաքննությունը (2023-ին՝ 393 քրեական վարույթ), որից 221-ը կարճվել է, 26-ը միացվել է այլ քրեական վարույթի:
2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննվել է 321 քրեական վարույթ, որից նախաքննությունն ավարտվել է 59-ով, որից 54-ը կարճվել է:
Խորհրդակցության արդյունքներով Քննչական կոմիտեի նախագահը քննչական ստորաբաժանումների պետերին տվել է կոնկրետ հանձնարարականներ տևական ժամանակ քննվող քրեական վարույթների նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու, դրանց ընթացքը լուծելու, ինչպես նաև այդ վարույթների նախաքննության բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ:
Հանձնարարվել է հետևողականություն ցուցաբերել քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման և դրանց սպառիչ պատասխաններ տալու ուղղությամբ, ինչպես նաև առանձին դեպքերում քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու վերաբերյալ:
Միևնույն ժամանակ Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է ակտիվացնել կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներով կատարվող քննչական ու վարութային գործողությունները, միջոցներ ձեռնարկել պետությանը և համայնքներին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:
Բացի այդ, Արթուր Պողոսյանը հանձնարարել է յուրաքանչյուր քրեական վարույթով վեր հանել հանցանք ծնող պատճառներն ու պայմանները և դրանց արդյունքներով առարկայական միջնորդագրեր ներկայացնել իրավասու մարմիններին:
Խոհրդակցության ավարտին Քննչական կոմիտեի նախագահը գոհունակությամբ է արձագանքել քննչական մարմինների և իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությանը՝ նշելով, որ այդ համագործակցությունը բացառապես պետք է միտված լինի օրիանակության ամրապնդմանը և հանցավորության դեմ պայքարին:
17:48 21.04.2025
ՔԿ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորում23:10 21.04.2025
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում իսրայելցի ոստիկանները ուժ են կիրառել հայ հավատացյալների դեմՍուրբ Զատկի տոնակատարությունները Երուսաղեմում տհաճ իրադարձություններով են ուղեկցվել: Աստծո Հարության տաճարում միջադեպ է տեղի ունեցել հայ հավատացյաների և իսրայելացի ոստիկանների միջև: Կոնկրետ ի՞նչ է եղել: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 19-ին, Զատկին նախորդող Ավագ շաբաթ օրը, երբ Երուսաղեմի Աստծո Հարության տաճարում տեղի էր ունենում քրիստոնեական աշխարհի […] ...
22:59 21.04.2025
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ՝ Փարիզի Սեն-Սյուլպիս եկեղեցումԱպրիլի 21-ին, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը և ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը Փարիզի Սեն-Սյուլպիս եկեղեցում մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման՝ Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու կողմից կազմակերպվող ավանդական պատարագին: Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հայկական ծիսակարգով կազմակերպված պատարագը մատուցվել է Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ […] ...
22:51 21.04.2025
ՔՊ խմբակցությունը Տիգրան Ավինյանի հետ քննարկել է Երևանի տրանսպորտային համակարգի ռեֆորմի իրականացման ընթացքըԱյսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ: Այս մասին տեղեկացնում է խմբակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Երևանի տրանսպորտային համակարգի ռեֆորմի իրականացման ընթացքը: ...
22:43 21.04.2025
Reddit-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցելReddit առցանց հարթակի աշխատանքի խոշոր խափանում է դիտվում որոշ երկրներում։ Այս մասին նշվում է Downdetector կայքում, որը հետևում է հանրաճանաչ ինտերնետային ռեսուրսների աշխատանքին։ Աղբյուրի համաձայն՝ օգտատերերի 60%-ը նշում է հավելվածում խափանումներ, 29%-ը բողոքում է կայքի աշխատանքից, իսկ ևս 11%-ն ունի դժվարություններ սերվերին միանալու հարցում։ Downdetector-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում խափանումների մասին հայտնել է ավելի քան 85,000 օգտատեր։ […] ...
22:34 21.04.2025
Դավիթ Խուդաթյանը սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինարարությանը հետևել է նաև Խոյ համայնքումՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այցելել է Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայր՝ հետևելու սուբվենցիոն ծրագրով վերակառուցվող մանկապարտեզի շինարարական աշխատանքների ընթացքին: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:22 21.04.2025
Ադրբեջանի հերթական կրակոցը Սյունիքի ուղղությամբ. ի՞նչ է փորձում անել ԲաքունԱդրբեջանական կողմն այսօր հերթական կրակոցն է արել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ: Սա այն դեպքում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտված են համարվում: Ի՞նչ նպատակներ ունի Բաքուն և առաջիկայում ի՞նչ զարգացումների սպասել. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է վերլուծաբան-սոցիոլոգ Կարեն Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...