15:56 21.04.2025
2024 թվականի ՄԻՊ տարեկան հաղորդման մեջ կան մի շարք նորամուծություններ: Ավանդական ներկայացվող խնդիրներից բացի՝ հաշվետու ժամանակահատվածում ներկայացվել են գրեթե 3 տասնյակ խնդիրներ, որոնք մինչ այդ չեն ներկայացվել:
Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 21-ին գումարված արտահերթ նիստի ժամանակ: Անահիտ Մինասյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:
Ամփոփ ներկայացնելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հիմնական խնդիրները՝ զեկուցողը, մասնավորապես, անդրադարձել է երեխաների պաշտպանությանը, ազգային փոքրամասնության, կանանց իրավունքների, լրագրողների գործունեությանը վերաբերող հարցերին, որոնք եղել են պաշտպանի ուշադրության առանցքում:
Նա մտահոգիչ է համարել երեխաների նկատմամբ բռնության դեպքերի ծավալը եւ դրանց վերաբերելի հարցերը, որոնք, ըստ նրա, պետք է ստանան պատշաճ հասցեավորում: Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով ՀՀ-ն պետք է ունենա երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման հստակ հայեցակարգ, ռազմավարություն: Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ հարցն այնքան կարեւոր է եղել, որ նախորդ տարվա վերջին թեմայի առնչությամբ ՄԻՊ-ը հանդես է եկել առանձին զեկույցով:
2024 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը շարունակել է իր գործունեությունն ազգային փոքրամասնությունների իրավունքների բնագավառում:
Պաշտպանն ազգային փոքրամասնությունների իրավունքների երաշխավորման պատշաճ համակարգ ունենալու տեսանկյունից կարեւորել է ոչ միայն իրավունքների պաշտպանությունը, այլեւ խթանումը: Վերջինս ենթադրում է հատուկ մեթոդաբանության եւ կառուցակարգերի մշակում ու իրացում՝ ուղղված ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման տարրերի՝ լեզվի, կրոնի, մշակույթի, ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ հասարակական կյանքում արդյունավետ մասնակցության ապահովմանը:
Ազգային փոքրամասնությունների իրավունքների խթանման համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է լեզվի պահպանման իրավունքը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:
Զեկույցը հանձնաժողովն ընդունել է ի գիտություն:
19:04 21.04.2025
Վարազդատ Լալայանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն17:48 21.04.2025
ՔԿ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորում11:09 20.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 20-ին19:54 21.04.2025
Մբապեն կմասնակցի «Բարսելոնայի» դեմ գավաթային եզրափակչինՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կկարողանա մասնակցել կատալոնական «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչին, հաղորդում է As-ը: Ֆրանսիացին կոճի վնասվածք էր ստացել Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում, ինչի պատճառով փոխարինվել էր երկրորդ խաղակեսում: ...
19:48 21.04.2025
Առատաշեն գյուղի բնակիչը տան բակում կանեփ էր աճեցրել․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Առատաշեն գյուղի բնակիչը տանը և օժանդակ շինություններում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տան բակում հայտնաբերվել է կանեփի 36 բույս: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...
19:40 21.04.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ պարզեցվել և հստակեցվել են քաղաքաշինական մի շարք ընթացակարգերՔաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ պարզեցվել և հստակեցվել են քաղաքաշինական մի շարք ընթացակարգեր՝ ոլորտի ներկայացուցիչների առաջարկները և արդի պահանջները հաշվի առնելով։ Մասնավորապես՝ մինչ այժմ չեն եղել էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների վերաբերյալ կարգավորումներ։ ՀՀ կառավարության 2015թ. մարտի 19-ի 596-Ն որոշման մեջ կատարված լրացումներով և փոփոխություններով՝ հստակեցվել է էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների ռիսկայնության աստիճանը։ Տարբերակված մոտեցում է նախատեսվել ստորգետնյա և վերգետնյա […] ...
19:35 21.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում պարտվել է աշխարհի 13-րդ ռակետինՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (27-րդ ռակետ) չի կարողացել դուրս գալ Բարսելոնայի ATP-500 շարքի մրցաշարի եզրափակիչ։ Խաչանովը կիսաեզրափակչում 3-6, 2-6 հաշվով պարտվել է աշխարհի 13-րդ ռակետ Հոլգեր Ռունեին։ ...
19:27 21.04.2025
Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ համահիմնադիր և գործադիր տնօրեն Շիմոն ՊանեկինԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության համահիմնադիր և գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին, համատեղ իրականացված ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև գործող ծրագրերի ընթացքին առնչվող մի շարք հարցեր։ Կարևորելով հասարակական կազմակերպությունների հետ ունեցած ոլորտային համագործակցության դերը՝ նախարար Մկրտչյանը բարձր է […] ...
19:19 21.04.2025
Արժևորվեց ոստիկանի պատասխանատու և պատվաբեր ծառայությունը. տոնական միջոցառում ՍյունիքումԱպրիլի 18-ին Սիսիանի մշակույթի տանը նշվել է Ոստիկանության 107-րդ տարեդարձը։ Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՆԳ նախարարության ոստիկանության, այլ ուժային կառույցների, Սյունիքի մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով գործընկերներին՝ նշեց, որ նման հանդիպումներն ավելի են ամրապնդում ոստիկանություն-համայնք-հասարակություն կապը։ Ոստիկանության օրվա կապակցությամբ […] ...