Ռոբերտ Աբիսողոմոնյանը Բանգկոկում ներկայացրել է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 04 2025
  • $
    390.51
  • RUBLE
    4.81
  • 449.98
WEATHER
+15.09 oC

Ռոբերտ Աբիսողոմոնյանը Բանգկոկում ներկայացրել է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը

16:00 21.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 21-ին Բանգկոկում անցկացվող ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և հանձնաժողովի միջև համագործակցության շուրջ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել UNESCAP-ի աջակցությունը Հայաստանում բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև վերջինիս դերը տարածաշրջանում համագործակցության խթանման և կայուն զարգացման գործում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ.  Երևանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքներին՝ այս առումով ընդգծելով միջազգային գործընկերների ներգրավվածության կարևորությունը։

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը, որը նպատակ ունի բոլոր ներգրավված երկրների ինքնիշխանության և իրավազորության պահպանման, ինչպես նաև փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա ձևավորել տարածաշրջանում տնտեսական փոխկապակցվածության նոր ուղիներ և ապահովել տարածաշրջանային ենթակառուցվածքների համապարփակ, ներառական և ոչ խտրական օգտագործումը:

ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանը։ Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման կարևորությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգները

20:15 21.04.2025

Որոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգները

Սննդաբան Սանդրա Մոնինոն ասել է, որ ուտելուց հետո չի կարելի սուրճ, թեյ խմել։ Նա բացահայտել է այս ըմպելիքների վտանգները 20minutos-ին տված հարցազրույցում։ «Սուրճը և թեյը խանգարում են երկաթի և այլ սննդանյութերի, ինչպիսիք են ցինկը և մագնեզիումը, կլանումը, ինչը պայմանավորված է տանիններով, որոնք հակասնուցիչներ են»,- նշել է դիետոլոգը։ Մասնագետի խոսքով՝ նշված ըմպելիքները ավելի լավ է օգտագործել […] ...

SHANTNEWS

20:00 21.04.2025

SHANTNEWS

Մբապեն կմասնակցի «Բարսելոնայի» դեմ գավաթային եզրափակչին

19:54 21.04.2025

Մբապեն կմասնակցի «Բարսելոնայի» դեմ գավաթային եզրափակչին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կկարողանա մասնակցել կատալոնական «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչին, հաղորդում է As-ը: Ֆրանսիացին կոճի վնասվածք էր ստացել Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում, ինչի պատճառով փոխարինվել էր երկրորդ խաղակեսում: ...

Առատաշեն գյուղի բնակիչը տան բակում կանեփ էր աճեցրել․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

19:48 21.04.2025

Առատաշեն գյուղի բնակիչը տան բակում կանեփ էր աճեցրել․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Առատաշեն գյուղի բնակիչը տանը և օժանդակ շինություններում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տան բակում հայտնաբերվել է կանեփի 36 բույս: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ պարզեցվել և հստակեցվել են քաղաքաշինական մի շարք ընթացակարգեր

19:40 21.04.2025

Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ պարզեցվել և հստակեցվել են քաղաքաշինական մի շարք ընթացակարգեր

Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ պարզեցվել և հստակեցվել են քաղաքաշինական մի շարք ընթացակարգեր՝ ոլորտի ներկայացուցիչների առաջարկները և արդի պահանջները հաշվի առնելով։ Մասնավորապես՝ մինչ այժմ չեն եղել էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների վերաբերյալ կարգավորումներ։ ՀՀ կառավարության 2015թ. մարտի 19-ի 596-Ն որոշման մեջ կատարված լրացումներով և փոփոխություններով՝ հստակեցվել է էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների ռիսկայնության աստիճանը։ Տարբերակված մոտեցում է նախատեսվել ստորգետնյա և վերգետնյա […] ...

Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում պարտվել է աշխարհի 13-րդ ռակետին

19:35 21.04.2025

Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում պարտվել է աշխարհի 13-րդ ռակետին

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (27-րդ ռակետ) չի կարողացել դուրս գալ Բարսելոնայի ATP-500 շարքի մրցաշարի եզրափակիչ։ Խաչանովը կիսաեզրափակչում 3-6, 2-6 հաշվով պարտվել է աշխարհի 13-րդ ռակետ Հոլգեր Ռունեին։ ...

BACK_TO_TOP