15:03 21.04.2025
Բացահայտվել է 351 հանցագործություն, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
91 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
37 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
45 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
25-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության,
24 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
13 դեպք՝ հոգեկան ներգործության,
12 դեպք՝ թմրանյութի իրացման,
10 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
6-ական դեպք՝ խուլիգանության և զենք-զինամթերքի առգրավման,
5 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
4-ական դեպք՝ բնակարանային գողության ու ինքնիրավչության,
3 դեպք՝ անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու,
2-ական դեպք՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական որոշումը չկատարելու, վստահված գույքի հափշտակման, ինքնավնասման ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։
Բացահայտվել են նաև մարդու առևանգման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, պետական ունեցվածքի գողության, համակարգչային հափշտակության, կողոպուտի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելու, շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու, տրանսպորտային միջոցի նույնականացման տարրերը կեղծելու կամ ջնջելու, հրազենի նույնականացման տարրերը կեղծելու կամ ջնջելու, սուտ մատնության, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
▪️անձնական ունեցվածքի գողության՝ 8 դեպք,
▪️ավազակության, ծառերը, թփերը ապօրինի հատելու ու խարդախության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 21 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 4 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 4 օրում գրանցված 46 ավտովթարի հետևանքով` 1 մարդ զոհվել է, 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
17:48 21.04.2025
ՔԿ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորում11:09 20.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 20-ին10:34 20.04.2025
Բժիշկը բացատրել է մեկ րոպե սթրեսի հետևանքները18:33 21.04.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառԱպրիլի 21-ին՝ ժամը 11:22-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորանների մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Արագածոտնի և Լոռու մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ օպերատիվ խումբ և չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։56-ին, մարվել՝ 13։58-ին։ Սպիտակի երկրորդ ոլորանի աջակողմյան սարալանջին այրվել […] ...
18:24 21.04.2025
«Ինտերը» պարտվել է «Բոլոնիային»Իտալիայի Ա Սերիայի 33-րդ տուրում «Ինտերը» մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բոլոնիային»։ Դաշտի տերերը հաղթանակ են կորզել ավելացրած չորրորդ րոպեին խփած գոլի շնորհիվ։ Միլանցիների մեկնարկային կազմում էր նաև Հենրիխ Մխիթարյանը, որը 39-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով, իսկ փոխարինվել՝ 65-րդ րոպեին։ Միլանյան թիմը 71 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղը զբաղեցնող «Նապոլին» […] ...
18:18 21.04.2025
Աննա Վարդապետյանը մասնակցել է «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովինԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է Արդարադատության նախարարության կազմակերպած՝ «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված համաժողովին մասնակցել են ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ղեկավար կազմը, փաստաբանական համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այլք: Պանելային քննարկման առաջին հատվածում ՀՀ գլխավոր դատախազն իր ելույթում անդրադարձել է նախաքննության նկատմամբ դատախազական […] ...
18:12 21.04.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում ակտիվ ծառատունկ է սպասվումԵրևանում նախորդ տարի 20 հազարից ավելի ծառ է տնկվել: Գործակարգավարական խորհրդակցությանը վստահեցրել են, որ մինչև մայիսի վերջ այդ թիվը կմոտենա 25 հազարի: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:06 21.04.2025
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի ինքնանկարների ցուցահանդեսի բացմանըՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մամիկոնի Մարգարյան) ինքնանկարների ցուցահանդեսի բացմանը: Արայիկ Հարությունյանը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված աշխատանքներին: «Վալմար» արվեստի սրահում բացված ցուցահանդեսում ներկայացված են նկարչի 55 տարիների ընթացքում արված ինքնանկարները: ...