Առաջին անգամ հայտարարագիր լրացնողների համար հայտարարագրման վերջնաժամկետն առաջարկվում է երկարաձգել մինչեւ նոյեմբերի 1-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 04 2025
  • $
    390.51
  • RUBLE
    4.81
  • 449.98
WEATHER
+21.09 oC

Առաջին անգամ հայտարարագիր լրացնողների համար հայտարարագրման վերջնաժամկետն առաջարկվում է երկարաձգել մինչեւ նոյեմբերի 1-ը

14:19 21.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի՝ ապրիլի 16-ի որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` ապրիլի 21-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Օրակարգում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր, որի  կարգավորման առարկան եկամտային հարկի տարեկան հաշվարկների՝ հայտարարագրերի ներկայացման ժամկետների սահմանման հետ կապված հարաբերություններն են:

ԱԺ որոշմամբ նախագիծը կքննարկվի հատուկ ընթացակարգով՝ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա այն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

Նախագծի հեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ  Բաբկեն Թունյանը հայտնել է, որ  մայիսի 1-ը, որը որպես վերջնաժամկետ սահմանված է օրենքով, առաջարկվում է այս տարվա եւ հաջորդ տարվա համար փոխել՝ սահմանելով նոյեմբերի 1-ը: «Այսինքն՝ այն մարդիկ, որոնք հայտարարագիր են լրացնելու այս տարի՝ նախորդ տարվա եկամուտների համար, իրենց հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է նոյեմբերի 1-ը: Եվ ովքեր հայտարարագիր են լրացնելու հաջորդ տարի՝ այս տարվա եկամուտների համար, իրենց համար նույնպես դառնում է նոյեմբերի 1-ը: Զուգահեռաբար, դրանից հետո, հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետ է դառնում հուլիսի 1-ը, ընդ որում՝ մենք ոչ միայն վերջնաժամկետ ենք սահմանում, այլ նաեւ՝ սկզբնաժամկետ: Այսինքն՝ հիմա մարդիկ, երբ ցանկանան, հայտարարագիր են ներկայացնում՝ հունվարի 1-ից մայիսի 1-ը: Բայց մենք հիմա սահմանում ենք, որ հայտարարագիրը պետք է ներկայացվի մարտի 2-ից»,- պարզաբանել է նախագծի հեղինակը:

Բաբկեն Թունյանը նշել է, որ մեկ այլ փոփոխություն էլ վերաբերում է եկամտահարկի վճարման վերջնաժամկետին: Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հովիկ Աղազարյանը հետաքրքրվել է՝ առաջարկվող  փոփոխությունը վերաբերելո՞ւ է այն քաղաքացիներին, որոնք նախորդ տարի արդեն լրացրել են հայտարարագիր: Բաբկեն Թունյանը պարզաբանել է՝ այն անձինք, որոնք նախորդ տարի լրացրել են եկամուտների հայտարարագիր, նրանք այս տարի հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչեւ մայիսի 1-ը:

Կառավարության դրական կարծիքը նախագծի վերաբերյալ ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Զեկուցողի տեղեկացմամբ նախագիծը մշակվել է Կառավարության հետ համագործակցությամբ եւ կոչված է եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումն առավել սահուն եւ անխոչընդոտ իրականացնելու համար:

Նշվել է, որ առայժմ հայտարարագիր ներկայացրել է շուրջ 35 հազար մարդ, որոնցից 15 հազարն օգտվել է սոցիալական ծախսերի հետ ստացման իրենց իրավունքից: Վերադարձվել է շուրջ 1,4 մլրդ դրամ:

Մտքերի փոխանակության ընթացքում ընդդիմադիր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը կարծիք է հայտնել, թե հայտարարագիր չներկայացնելու դեպքում քրեական պատասխանատվություն է նախատեսված,  ինչը եզրափակիչ ելույթներում հերքել են նախագծի հեղինակ Բաբկեն Թունյանը եւ փոխնախարար Արման Պողոսյանը:

Քվեարկության արդյունքում նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ինտերը» պարտվել է «Բոլոնիային»

18:24 21.04.2025

«Ինտերը» պարտվել է «Բոլոնիային»

Իտալիայի Ա Սերիայի 33-րդ տուրում «Ինտերը» մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բոլոնիային»։ Դաշտի տերերը հաղթանակ են կորզել ավելացրած չորրորդ րոպեին խփած գոլի շնորհիվ։ Միլանցիների մեկնարկային կազմում էր նաև Հենրիխ Մխիթարյանը, որը 39-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով, իսկ փոխարինվել՝ 65-րդ րոպեին։ Միլանյան թիմը 71 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղը զբաղեցնող «Նապոլին» […] ...

Աննա Վարդապետյանը մասնակցել է «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին

18:18 21.04.2025

Աննա Վարդապետյանը մասնակցել է «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է Արդարադատության նախարարության կազմակերպած՝ «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված համաժողովին մասնակցել են ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ղեկավար կազմը, փաստաբանական համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այլք: Պանելային քննարկման առաջին հատվածում ՀՀ գլխավոր դատախազն իր ելույթում անդրադարձել է նախաքննության նկատմամբ դատախազական […] ...

Երևանի բոլոր վարչական շրջաններում ակտիվ ծառատունկ է սպասվում

18:12 21.04.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում ակտիվ ծառատունկ է սպասվում

Երևանում նախորդ տարի 20 հազարից ավելի ծառ է տնկվել: Գործակարգավարական խորհրդակցությանը վստահեցրել են, որ մինչև մայիսի վերջ այդ թիվը կմոտենա 25 հազարի: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի ինքնանկարների ցուցահանդեսի բացմանը

18:06 21.04.2025

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի ինքնանկարների ցուցահանդեսի բացմանը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մամիկոնի Մարգարյան) ինքնանկարների ցուցահանդեսի բացմանը: Արայիկ Հարությունյանը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված աշխատանքներին: «Վալմար» արվեստի սրահում բացված ցուցահանդեսում ներկայացված են նկարչի 55 տարիների ընթացքում արված ինքնանկարները: ...

SHANTNEWS

18:00 21.04.2025

SHANTNEWS

Հայտնի են «Բարսելոնա»-«Ռեալ» Էլ կլասիկոյի մրցավարները

17:54 21.04.2025

Հայտնի են «Բարսելոնա»-«Ռեալ» Էլ կլասիկոյի մրցավարները

Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեայի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Իսպանիայի գավաթի խաղարկության «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» եզրափակիչը։ Այս մասին հայտնում է ԻՖՖ պաշտոնական կայքը։ Պաբլո Գոնսալես Ֆուերտեսը կլինի տեսակրկնապատկերների VAR համակարգի պատասխանատուն։ 39-ամյա Բենգոեչեան նախկինում երեք անգամ սպասարկել է «Էլ կլասիկոն». դրանցից երկուսում հաղթել է «Բարսելոնան», մեկ անգամ` «Ռեալը»։ «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին։ ...

BACK_TO_TOP