ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 81-րդ նստաշրջանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 04 2025
  • $
    390.51
  • RUBLE
    4.81
  • 449.98
WEATHER
+21.09 oC

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 81-րդ նստաշրջանին

12:17 21.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 21-ին Բանգկոկում ընթացող ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ներառական և կայուն զարգացման արդի և նոր ի հայտ եկող քաղաքականության հարցերը» խորագրով ընդհանուր բանավեճին։

Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման ուղղությամբ գրանցված առաջընթացի, առկա մարտահրավերների և հետագա քայլերի վերաբերյալ մտքերի փոխանակման համար։

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի և UNESCAP-ի միջև ձևավորված համագործակցությունը կանաչ տնտեսության խթանման, շրջակա միջավայրի պահպանության, մարդկային կապիտալի զարգացման, ինչպես նաև փոխկապակցվածության ոլորտներում։

Անդրադառնալով կլիմայի փոփոխության նկատմամբ երկրների խոցելիության նվազեցմանն ուղղված միջազգային աջակցության կարևորությանը՝ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է դիմակայուն ենթակառուցվածքների կառուցման, նախազգուշացման և պատրաստվածության համակարգերի ներդրման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած կործանարար ջրհեղեղների հետևանքով պատճառված մարդկային կորուստները և նյութական վնասները։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն առանձնակի կարևորել է 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբազմազանության COP17 համաժողովի անցկացումը՝ որպես կենսաբազմազանության և կլիմայի փոփոխության հարցերում համագործակցության կարևոր հարթակ: Ընդգծվել է, որ Հայաստանը` որպես համաժողովը հյուրընկալող երկիր, որդեգրել է ներառական մոտեցում՝ ապահովելու քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների և բոլոր այլ շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը։

Անդրադառնալով Հայաստանի կողմից որդեգրած խաղաղության օրակարգին՝ ԱԳ նախարարի տեղակալը մասնակիցներին ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը և ընդգծել դրա ներուժը՝ որպես տնտեսական փոխկապակցվածության ապահովման և խաղաղության ձևավորման կարևոր երաշխիք, ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ինտերը» պարտվել է «Բոլոնիային»

18:24 21.04.2025

«Ինտերը» պարտվել է «Բոլոնիային»

Իտալիայի Ա Սերիայի 33-րդ տուրում «Ինտերը» մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բոլոնիային»։ Դաշտի տերերը հաղթանակ են կորզել ավելացրած չորրորդ րոպեին խփած գոլի շնորհիվ։ Միլանցիների մեկնարկային կազմում էր նաև Հենրիխ Մխիթարյանը, որը 39-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով, իսկ փոխարինվել՝ 65-րդ րոպեին։ Միլանյան թիմը 71 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղը զբաղեցնող «Նապոլին» […] ...

Աննա Վարդապետյանը մասնակցել է «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին

18:18 21.04.2025

Աննա Վարդապետյանը մասնակցել է «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է Արդարադատության նախարարության կազմակերպած՝ «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված համաժողովին մասնակցել են ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ղեկավար կազմը, փաստաբանական համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այլք: Պանելային քննարկման առաջին հատվածում ՀՀ գլխավոր դատախազն իր ելույթում անդրադարձել է նախաքննության նկատմամբ դատախազական […] ...

Երևանի բոլոր վարչական շրջաններում ակտիվ ծառատունկ է սպասվում

18:12 21.04.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում ակտիվ ծառատունկ է սպասվում

Երևանում նախորդ տարի 20 հազարից ավելի ծառ է տնկվել: Գործակարգավարական խորհրդակցությանը վստահեցրել են, որ մինչև մայիսի վերջ այդ թիվը կմոտենա 25 հազարի: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի ինքնանկարների ցուցահանդեսի բացմանը

18:06 21.04.2025

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի ինքնանկարների ցուցահանդեսի բացմանը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մամիկոնի Մարգարյան) ինքնանկարների ցուցահանդեսի բացմանը: Արայիկ Հարությունյանը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված աշխատանքներին: «Վալմար» արվեստի սրահում բացված ցուցահանդեսում ներկայացված են նկարչի 55 տարիների ընթացքում արված ինքնանկարները: ...

SHANTNEWS

18:00 21.04.2025

SHANTNEWS

Հայտնի են «Բարսելոնա»-«Ռեալ» Էլ կլասիկոյի մրցավարները

17:54 21.04.2025

Հայտնի են «Բարսելոնա»-«Ռեալ» Էլ կլասիկոյի մրցավարները

Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեայի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Իսպանիայի գավաթի խաղարկության «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» եզրափակիչը։ Այս մասին հայտնում է ԻՖՖ պաշտոնական կայքը։ Պաբլո Գոնսալես Ֆուերտեսը կլինի տեսակրկնապատկերների VAR համակարգի պատասխանատուն։ 39-ամյա Բենգոեչեան նախկինում երեք անգամ սպասարկել է «Էլ կլասիկոն». դրանցից երկուսում հաղթել է «Բարսելոնան», մեկ անգամ` «Ռեալը»։ «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին։ ...

BACK_TO_TOP