09:54 21.04.2025
Ապրիլի 18-ին դեսպան Արեգ Հովհաննիսյանն աշխատանքային այց է կատարել Ճապոնիայի Գունմա պրեֆեկտուրա։
Այս մասին հայտնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից։
«Այցի շրջանակներում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել պրեֆեկտուրայի ղեկավար Իչիտա Յամամոտոյի հետ, քննարկվել են հնարավոր համագործակցության հեռանկարները։
Ապա համատեղ շրջայց է կատարվել Տակասակի քաղաքում գտնվող ԹՈՒՄՈ կենտրոն (TUMO GUNMA), որի բացումը նախատեսվում է մոտ ապագայում։
Երկուստեք հույս է հայտնվել, որ կենտրոնի բացումը հնարավորություններ կբացի նաև այլ պրեֆեկտուրաներում ԹՈՒՄՈ-ի ներկայացման և նոր կենտրոնների բացման համար»,-ասված է հաղորդագրության մեջ։
11:09 20.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 20-ին10:34 20.04.2025
Բժիշկը բացատրել է մեկ րոպե սթրեսի հետևանքները14:52 21.04.2025
Կայացել է էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովը2025թ․ ապրիլի 18-19-ին, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ, Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը՝ «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում, մասնակցել է էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովին, որը տեղի է ունեցել «Մերիդիան» էքսպո կենտրոնում։ Համաժողովի հիմնական նպատակն էր ստեղծել համագործակցության արդյունավետ հարթակ՝ աջակցելու էլեկտրական շարժունակության ոլորտի զարգացմանը Հայաստանում, բարձրացնելու երկրի միջազգային ճանաչելիությունը, […] ...
14:47 21.04.2025
Ռուսաստանը բաց է ուկրաինական խնդրի խաղաղ կարգավորման համար․ ՊեսկովԿրեմլը ներկայումս պատրաստ չէ խոսել Ուկրաինայի շուրջ կարգավորման ժամկետների մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի խոսնակն այսպես է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, թե հույս ունի, որ Ռուսաստանն ու Ուկրաինան այս շաբաթ համաձայնագիր կկնքեն։ «Ես հիմա […] ...
14:32 21.04.2025
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբԱպրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Տուժածներ չկան: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հիշեցնենք, որ Հայաստանի […] ...
14:25 21.04.2025
Որոշվել է 3 ծառայողի նկատմամբ կիրառել «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը․ կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստԱպրիլի 18-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարողը, ինչպես նաև ՆԳՆ կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում […] ...
14:19 21.04.2025
Առաջին անգամ հայտարարագիր լրացնողների համար հայտարարագրման վերջնաժամկետն առաջարկվում է երկարաձգել մինչեւ նոյեմբերի 1-ըՀիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի՝ ապրիլի 16-ի որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` ապրիլի 21-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր, որի կարգավորման առարկան եկամտային […] ...
14:12 21.04.2025
Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սպառնալիք կլինի Ռուսաստանի համար․ ՊեսկովՈւկրաինայի հնարավոր անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին սպառնալիք կստեղծի Ռուսաստանի ազգային շահերի համար։ Դա դարձել է Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտի հիմնական պատճառներից մեկը, լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ուկրաինան չպետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ և չպետք է ունենա Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրման հեռանկար: Դա սպառնալիք կլինի Ռուսաստանի Դաշնության ազգային շահերի համար: Եվ դա […] ...