Սալվադորի նախագահը Մադուրոյին առաջարկել է վենեսուելացի բանտարկյալների փոխանակում կատարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 04 2025
  • $
    390.51
  • RUBLE
    4.81
  • 449.98
WEATHER
+18.09 oC

Սալվադորի նախագահը Մադուրոյին առաջարկել է վենեսուելացի բանտարկյալների փոխանակում կատարել

10:00 21.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին առաջարկել է մարդասիրական գործարք, որով Սալվադորը Կարակասին կհանձնի ահաբեկիչների կալանավայրում պահվող բոլոր վենեսուելացիներին՝ Բոլիվարական Հանրապետության նմանատիպ թվով բանտարկյալների և ընդդիմության անդամներին ազատելու և երկրից հեռանալու դիմաց:

«Ուզում եմ առաջարկել մարդասիրական համաձայնագիր, որը կներառի 252 արտաքսված վենեսուելացիների 100%-ի հայրենադարձությունը՝ ձեր պահած հազարավոր քաղբանտարկյալներից նույն թվով ազատ արձակելու և հանձնելու դիմաց»,- գրել է Բուկելեն X սոցիալական ցանցում։

Սալվադորի ղեկավարը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագրով իր երկրում պահվող բոլոր վենեսուելացիները կալանավորվել են ավազակների դեմ գործողությունների շրջանակում։

Նրանց հայրենադարձության դիմաց Բուկելեն Մադուրոյին առաջարկել է ընդդիմադիր գործիչների ցուցակ՝ ներառյալ նրանց, ովքեր անցյալ տարվանից թաքնվում են Կարակասում Արգենտինայի դեսպանատանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրշեջ-փրկարարները  կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառ

18:33 21.04.2025

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառ

Ապրիլի 21-ին՝ ժամը 11:22-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորանների մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Արագածոտնի և Լոռու մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ օպերատիվ խումբ և չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։56-ին, մարվել՝ 13։58-ին։ Սպիտակի երկրորդ ոլորանի աջակողմյան սարալանջին այրվել […] ...

«Ինտերը» պարտվել է «Բոլոնիային»

18:24 21.04.2025

«Ինտերը» պարտվել է «Բոլոնիային»

Իտալիայի Ա Սերիայի 33-րդ տուրում «Ինտերը» մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բոլոնիային»։ Դաշտի տերերը հաղթանակ են կորզել ավելացրած չորրորդ րոպեին խփած գոլի շնորհիվ։ Միլանցիների մեկնարկային կազմում էր նաև Հենրիխ Մխիթարյանը, որը 39-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով, իսկ փոխարինվել՝ 65-րդ րոպեին։ Միլանյան թիմը 71 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղը զբաղեցնող «Նապոլին» […] ...

Աննա Վարդապետյանը մասնակցել է «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին

18:18 21.04.2025

Աննա Վարդապետյանը մասնակցել է «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է Արդարադատության նախարարության կազմակերպած՝ «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված համաժողովին մասնակցել են ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ղեկավար կազմը, փաստաբանական համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այլք: Պանելային քննարկման առաջին հատվածում ՀՀ գլխավոր դատախազն իր ելույթում անդրադարձել է նախաքննության նկատմամբ դատախազական […] ...

Երևանի բոլոր վարչական շրջաններում ակտիվ ծառատունկ է սպասվում

18:12 21.04.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում ակտիվ ծառատունկ է սպասվում

Երևանում նախորդ տարի 20 հազարից ավելի ծառ է տնկվել: Գործակարգավարական խորհրդակցությանը վստահեցրել են, որ մինչև մայիսի վերջ այդ թիվը կմոտենա 25 հազարի: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի ինքնանկարների ցուցահանդեսի բացմանը

18:06 21.04.2025

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի ինքնանկարների ցուցահանդեսի բացմանը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մամիկոնի Մարգարյան) ինքնանկարների ցուցահանդեսի բացմանը: Արայիկ Հարությունյանը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված աշխատանքներին: «Վալմար» արվեստի սրահում բացված ցուցահանդեսում ներկայացված են նկարչի 55 տարիների ընթացքում արված ինքնանկարները: ...

SHANTNEWS

18:00 21.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP