Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերն ամփոփվել են գալա-համերգով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+23.09 oC

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերն ամփոփվել են գալա-համերգով

23:54 19.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերն ամփոփվել են «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած գալա-համերգով։
Համերգին հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ելույթի խոսքում նշել է․

«Ուրախ եմ ողջունել բոլորին Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի կապակցությամբ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բարձր է գնահատում Ղազախստանի հետ ձևավորված ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը։

Հայաստանն ու Ղազախստանը բարեկամության կապերն ամրապնդում են մշակույթների ընդհանրություններով` հնագույն ժառանգությունից մինչև ժամանակակից արվեստ։ Մշակույթը ժողովուրդների միջև կամուրջ է՝ պատմության, արժեքների և ավանդույթների փոխանակման հզոր միջոց։

Մշակութային փոխգործակցության վառ օրինակ են ղփչաղական ձեռագրերը, որոնք խնամքով պահվում են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում»,-ասել է նախարարը` շեշտելով, որ նախորդ տարի Ղազախստանում անցկացված Հայաստանի մշակույթի օրերին այժմ հաջորդում է Ղազախստանի մշակութային օրերի հյուրընկալումը Երևանում։

Նա ընդգծել է, որ Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերը բացառիկ հնարավորություն են հայ հանդիսատեսի համար՝ բացահայտելու Ղազախստանի արվեստը, երաժշտությունը, կինոն ու պարարվեստը։

 

Համերգը կայացել է Ղազախստանի վաստակավոր և առաջատար կոլեկտիվների մասնակցությամբ։ Համերգի ընթացքում ելույթ են ունեցել Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիլբաևան, «Il Canto» վոկալ քառյակը, «HASSAK» էթնո-ազգագրական համույթը, «Բիրլիկ» պարախումբը, Դոմրահարների համույթը և այլ մենակատարներ։

Գալա-համերգին մասնակցել են նաև Հայաստանի ստեղծագործական խմբերը՝ Հայաստանի պարի պետական անսամբլի աղջիկների խումբը, Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար` Երվանդ Երզնկյան)։

Մինչ համերգի մեկնարկը, նախարարները հանդես են եկել ճեպազրույցով՝ պատասխանելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով` Հայաստանում անցկացվող Ղազախստանի մշակույթի օրերի շրջանակում տարաբնույթ միջոցառումներ են անցկացվել, մասնավորապես Երևանում ղազախ նշանավոր գրող Աբայ Կունանբաևի անվան պուրակ է բացվել։

«Պուրակը տեղակայված է դպրոցի, մանկապարտեզի հարևանությամբ, ինչը նշանակում է, որ այնտեղ անցուդարձ անող երեխաները, նրանց ծնողներն ու ուսուցիչները մտածելու են Կունանբաև գրողի և մտածողի մասին, փորձելու են ճանաչել նրա փիլիսոփայությունը։ Սա շատ կարևոր կապ է, որը օգնում է երկու երկրների հարաբերությունների սերտացմանը»,- ասել է նախարարը` հավելելով` մշակութային կապերն հետագայում վերաճում են քաղաքական, տնտեսական համագործակցային ծրագրերի։

Նրա տեղեկացմամբ՝ արդեն իսկ բազմաթիվ ծրագրեր են քննարկվել Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ՝ գրքերի թարգմանության, համատեղ ֆիլմարտադրության, թանգարանային գործունեության և այլ ոլորտների շուրջ։

Ճեպազրույցի ընթացքում Աիդա Բալաևան նշել է․

«Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումների ծրագիրը կյանքի է կոչվել շնորհիվ երկկողմանի ակտիվ հետաքրքրվածության և համատեղ աշխատանքի, որն ուղղված է մշակութային համագործակցության խորացմանը։ Ցուցադրվել են ղազախական ֆիլմեր, տեղի են ունեցել պաշտոնական հանդիպումներ, իսկ գալա-համերգը հրաշալի հնարավորություն է հայ ժողովրդին ներկայացնելու ղազախ ժողովրդի մշակույթը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ

14:32 21.04.2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ

Ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Տուժածներ չկան: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հիշեցնենք, որ Հայաստանի […] ...

Որոշվել է 3 ծառայողի նկատմամբ կիրառել «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը․ կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

14:25 21.04.2025

Որոշվել է 3 ծառայողի նկատմամբ կիրառել «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը․ կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

Ապրիլի 18-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարողը, ինչպես նաև ՆԳՆ կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում […] ...

Առաջին անգամ հայտարարագիր լրացնողների համար հայտարարագրման վերջնաժամկետն առաջարկվում է երկարաձգել մինչեւ նոյեմբերի 1-ը

14:19 21.04.2025

Առաջին անգամ հայտարարագիր լրացնողների համար հայտարարագրման վերջնաժամկետն առաջարկվում է երկարաձգել մինչեւ նոյեմբերի 1-ը

Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի՝ ապրիլի 16-ի որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` ապրիլի 21-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր, որի  կարգավորման առարկան եկամտային […] ...

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սպառնալիք կլինի Ռուսաստանի համար․ Պեսկով

14:12 21.04.2025

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սպառնալիք կլինի Ռուսաստանի համար․ Պեսկով

Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին սպառնալիք կստեղծի Ռուսաստանի ազգային շահերի համար։ Դա դարձել է Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտի հիմնական պատճառներից մեկը, լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ուկրաինան չպետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ և չպետք է ունենա Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրման հեռանկար: Դա սպառնալիք կլինի Ռուսաստանի Դաշնության ազգային շահերի համար: Եվ դա […] ...

Հայաստանում պետք է առնվազն 600 դատավոր գործի, սակայն այսօր ունենք ընդամենը 322 հաստիք․ ԲԴԽ նախագահ

13:51 21.04.2025

Հայաստանում պետք է առնվազն 600 դատավոր գործի, սակայն այսօր ունենք ընդամենը 322 հաստիք․ ԲԴԽ նախագահ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը բարձրաձայնեց դատավորների թվի և բնակչության թվաքանակի անհամաչափության մասին՝ այն համեմատելով եվրոպական ստանդարտների հետ։ «Խոսում ենք դատավորների և բնակչության քանակի անհամաչափ հարաբերակցության մասին, որովհետև եվրոպական չափանիշներով 100 հազար բնակչի հաշվարկով 20-ից 40 դատավոր է տատանվում։ Օրինակ՝ Սլովենիայում 100 հազար բնակչի հաշվարկով 25 դատավոր է, Խորվաթիայում՝ 41»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանում ընթացող «Արդարադատությունը […] ...

Ավտոսպասարկման կետը կտուգանվի թափոններ այրելու համար

13:26 21.04.2025

Ավտոսպասարկման կետը կտուգանվի թափոններ այրելու համար

Մթնոլորտային օդի պահպանության կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում արձանագրել են թափոնների այրման հետևանքով օդի աղտոտման դեպք։ Արմավիր-Լուկաշին ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող ավտոսպասարկման կետի գործունեության արդյունքում առաջացած արտադրական և կենցաղային թափոնները ոչնչացվել են այրման միջոցով։ Իրավախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության։ ...

BACK_TO_TOP