19:38 17.04.2025
Ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը կփոխանցվի Պետական վերահսկողական ծառայությանը: Անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների արդյունքում տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը լուծարվելու է նախարարության կազմից: Նշված գործառույթը կիրականացվի ՊՎԾ կազմում հատուկ այդ նպատակով ձեւավորվող մասնագիտացված նոր ստորաբաժաժանումը՝ Ֆինանսաբյուջետային հսկողության վարչությունը: Այս մասին հայտնել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ «Պետական վերահսկողական ծառայության մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ խորհրդարանին ներկայացնելիս: Նրա գնահատմամբ այս փոփոխություններով ավելի արդյունավետ կդառնա պետական բյուջեի նկատմամբ հսկողության գործընթացը:
Օրենսդրական փաթեթով առավել հստակեցված են ծառայության լիազորությունների իրացման, վերահսկողական երկու հիմնական գործիքակազմերի՝ ուսումնասիրությունների եւ մշտադիտարկումների իրականացման ընթացակարգերը: Ծառայության գործունեության բնականոն ընթացքն ապահովելու համար կլինեն հիմնական երկու լիազորությունների՝ ուսումնասիրությունների ու մշտադիտարկումների իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգերը՝ յուրաքանչյուրը հստակ իրավական գործիքակազմերով:
«Պետական վերահսկողական ծառայության մասին» գործող օրենքով ծառայությունը պետական վերահսկողության շրջանակում եւ օրենքով սահմանված կարգով իր լիազորությունների շրջանակում Սահմանադրությամբ եւ օրենքներով ստեղծված պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող մարմիններում իրականացնում է ուսումնասիրություններ՝ բացառապես պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով: Նոր նախագծով այդ մարմինները դուրս են բերվել ՊՎԾ վերահսկողական լիազորությունների շրջանակից եւ ծառայության կողմից ինքնավար մարմիններում որեւէ վերահսկողական գործառույթ չի նախատեսվում: Այսպիսով՝ ծառայության կողմից իրականացվող վերահսկողական գործիքակազմերի ամբողջական ծավալը միայն պետական կառավարման համակարգի մարմիններին եւ դրանց ենթակա հիմնարկներին է վերաբերելու: Վերահսկվող օբյեկտ է նախատեսվել նաեւ Վարչապետի աշխատակազմը՝ պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության մասով: Մարզպետների աշխատակազմերը եւս վերահսկողության օբյեկտ են նախատեսվել:
Գործող օրենքով ծառայությունը ՏԻՄ-երում իրականացնում է ուսումնասիրություններ՝ պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով: Նոր կարգավորմամբ ՏԻՄ մարմիններում վերահսկողություն իրականացվելու է նաեւ պետական բյուջեից համայնքներին տրված ֆինանսական միջոցների կառավարման օրինականության նկատմամբ՝ ի թիվս դրանց տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման գործառույթի: Խոսքը բացառապես այդ միջոցների կառավարման օրինականությանն է վերաբերում: Ըստ ՊՎԾ ղեկավարի՝ այդ միջոցների կառավարման, այդ թվում՝ ծախսման հայեցողությունը եւ դրանց բովանդակային վերահսկողությունը բացառապես ՏԻՄ լիազորությունների շրջանակում է:
Ծառայության լիազորությունների շրջանակում պետական կառավարման համակարգի մարմիններին ենթակա հիմնարկներում գնումների գործընթացները կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ իրականացվող վերահսկողության շրջանակում ընթացիկ մշտադիտարկման տիրույթում են պահվելու նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ համայնքներին ենթակա գործող հիմնարկներում իրականացվող հանրային գնումների գործընթացները՝ վերահսկելու դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանը: Այդ գործառույթները եւս իրականացվելու են բացառապես օրինականության վերահսկողության նպատակով՝ առանց միջամտելու ՏԻՄ-երի ինքնուրույնությանը:
Նախատեսված հաջորդ կարգավորմամբ այսուհետ ՊՎԾ-ի կողմից վերահսկողական լիազորությունների իրականացման ընթացքում ծառայության գործունեությանը չխոչընդոտելու համար կստեղծվեն օրենսդրական երաշխիքներ՝ վարչական պատասխանատվության միջոցով: Նախագծով կանոնակարգվել են նաեւ ծառայության բնականոն եւ արդյունավետ գործունեության համար խիստ անհրաժեշտ որոշակի գաղտնիք համարվող տվյալների ստացման եւ մշակման ընթացակարգերը՝ համաձայն գործող օրենսդրության:
Հարցի քննարկումը կշարունակվի ապրիլի 18-ի նիստում:
21:17 19.04.2025
Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակըԱպրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...