Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+19.09 oC

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը

23:15 16.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 66 տարեկանում կյանքից հեռացել է վերականգնող ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, դոցենտ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը։

Արտակ Ղուլյանը մեծ ներդրում ունի Հայաստանի Հանրապետությունում և՛ որպես վերականգնող ճարտարապետ ու գիտնական, և՛ որպես նոր շենքերի նախագծող ճարտարապետ։

Արտակ Ղուլյանը 1981 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը, 2006 թ․՝ ԵՐՃՇՊՀ դոկտորանտուրան։ 1981-1988 թթ․ աշխատել է ԵրՊԻ ճարտարապետության ֆակուլտետում՝ միաժամանակ դասավանդելով ճարտարապետական նախագծման հիմունքներ առարկան։ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի գիտական աշխատակից էր։ 1991-1994 թթ․ ՀՀ հուշարձանների պահպանության վարչության գիտաարտադրական արվեստանոցի միջնադարի բաժնի վարիչն էր։ Դասավանդում էր Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնում։

Արտակ Ղուլյանի նախագծերով վերականգնվել են Կոտայքի մարզի Ձագավանք եկեղեցին, Առինջի մատուռը, նա կազմել է Նուռնուսի եկեղեցու, Երևանի մոնղոլական դամբարանի վերականգնման նախագծերը, մասնակցել է Մաքրավանք վանական համալիրի վերականգնման աշխատանքներին և այլն։

Արտակ Ղուլյանը մի շարք գիտական հոդվածների հեղինակ է։ Նրա նախագծերով ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում կառուցվել են նոր եկեղեցիներ։

ԿԳՄՍ նախարարությունն իր զորակցությունն է հայտնում Արտակ Ղուլյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ISNA. Գրոսսին չի մասնակցում Իրան-ԱՄՆ բանակցություններին

17:08 19.04.2025

ISNA. Գրոսսին չի մասնակցում Իրան-ԱՄՆ բանակցություններին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին չի մասնակցում Իրանի և ԱՄՆ-ի բանակցային գործընթացին, որն այժմ ընթանում է Հռոմում։ Այս մասին ISNA-ին հայտնել է իրանական պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը։ «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն անցած շաբաթ Թեհրանում էր և լիարժեք բանակցություններ է վարել մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և Հռոմում իրանական պատվիրակության հետ շփումներ նախատեսված […] ...

«Սանթոս»-ը հայտարարություն է տարածել՝ Նեյմարի նոր վնասվածքի հետ կապված

17:00 19.04.2025

«Սանթոս»-ը հայտարարություն է տարածել՝ Նեյմարի նոր վնասվածքի հետ կապված

«Սանթոս»-ը մեկնաբանել է հարձակվող Նեյմարի հետ կապված իրավիճակը, ով վնասվածք էր ստացել Բրազիլիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Ատլետիկո Մինեյրոյի» դեմ հանդիպմանը (2-0). «Ֆուտբոլիստը հետազոտվել է, ինչի արդյունքում նոր վնասվածք է հայտնաբերվել մկանի հետ կապված, Նեյմարն արդեն սկսել է բուժումը։ Եթե ​​խոսենք նախորդ վնասվածքի մասին, ապա ռեցիդիվ չի եղել։ Միաժամանակ մարզիկը կաշխատի մկանների հետ կապված՝ նոր վնասվածքներից […] ...

Սերգեյ Նարիշկինը Բաքվում բանակցություններ է վարել ադրբեջանցի գործընկերների հետ

16:47 19.04.2025

Սերգեյ Նարիշկինը Բաքվում բանակցություններ է վարել ադրբեջանցի գործընկերների հետ

Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն ապրիլի 17-18-ը այցելել է Բաքու, որտեղ բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկերների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության մամուլի ծառայությունը։ «ԱՀԾ-ի և Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարության հետ բանակցություններում նշվել է, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը հատուկ ծառայությունների միջոցով դինամիկ է զարգանում, կրում է կառուցողական, […] ...

Ծաղկահովիտ գյուղում այրվել է անասնակեր

16:39 19.04.2025

Ծաղկահովիտ գյուղում այրվել է անասնակեր

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:43-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։03-ին, մարվել՝ 13։55-ին։ Այրվել […] ...

Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ. ՏԿԵՆ

16:34 19.04.2025

Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ. ՏԿԵՆ

Հարկ վճարողի օրվա առիթով տեսանյութ է հրապարակել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ կից գրառմամբ. «Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ։ Դու ես փոխում քո համայնքը»։ ...

Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ Ավանեսյան

16:23 19.04.2025

Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ Ավանեսյան

Հարկ վճարողի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Պետպատվերով բուժծառայությունների մատուցում և անընդհատ ընդլայնում, որակի բարելավում, մեծածավալ կապիտալ շինարարություն ու վերազինում, բուժօգնության հասանելիություն, դեղապահովման ծրագրեր, արդյունքում` փրկված կյանքեր. դուք` ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր, որոնք տարեցտարի առավել շատ քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն են նպաստում: […] ...

BACK_TO_TOP