13:08 16.04.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կոնտեքստում Ադրբեջանին առաջարկել է բացել երկաթուղային կապը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։
Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանն իր դիրքորոշումները «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներկայացրել է շատ վաղուց:
«Եվ այդ նախագծի շրջանակներում սկսել ենք աշխատանքը և շարունակելու ենք»,–նշեց նա:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմից պատասխան ստացվե՞լ է՝ Փաշինյանն ասաց. «Ըստ էության գրավոր առաջարկին գրավոր պատասխան չենք ստացել: Կան այլ մեկնաբանություններ»:
Նա հավելեց՝ ցանկացած նախագիծ իրականացման ընթացքում ունենում է նրբություններ, և այդ նրբությունների շուրջ պետք է աշխատել:
««Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում մենք ֆիքսել ենք, որ պատրաստ ենք ընթացակարգերի պարզեցումների՝ 4 հիմնական սկզբունքների պահպանմամբ՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն: Հիմա մենք այս փուլում առաջարկում ենք, որ երկաթուղային կապը բացենք, մասնավորապես Հորադիզ–Երասխ գծի վրա, և Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով, և Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով իրականացվեն բեռնափոխադրումներ»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը վերահաստատեց, որ Հայաստանը հենց այսօր պատրաստ է գնալ այդ լուծումներին:
«Նաև շատ կարևոր է արձանագրել, որ երբ ասում ենք՝ պատրաստ ենք այդ լուծումներին, մենք մեզ հարց ենք տալիս՝ մեր հանրությունը ո՞նց կվերաբերվի այն լուծումներին, որոնք մենք առաջարկում ենք: Եթե մենք դա վստահությամբ ասում ենք, նշանակում է՝ ունենք որոշակի վստահություն, որ մեր բնակչությունը կտեսնի ու կասի՝ նորմալ կոմպրոմիս է և փոխադարձ ընդունելի կարող է լինել: Սա է տրամաբանությունը»,-նշեց վարչապետը:
Նա նկատեց՝ Ադրբեջանն ասում է՝ քանի որ Հայաստանը լուծումներ չի տալիս, որոշում են կայացրել, որ պետք է օգտվեն Իրանի երթուղուց։ «Դա նշանակում է, որ Իրանի երթուղին, պայմաններն իրենց համար ընդունելի են: Որպեսզի այս համատեքստում ամեն ինչ պարզ լինի, մենք ասում ենք, որ պատրաստ ենք նույն պայմանները, որով Ադրբեջանն անցնում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով, ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքով անցնելու դեպքում։ Այսպիսով մենք ցույց ենք տալիս, որ այն ընկալումը, թե մեր առաջարկած պայմաններն Ադրբեջանի համար կարող են ընդունելի չլինել, իրականությանը չի համապատասխանում: Եթե այդ նույն պայմանն ընդունելի է Իրանի տարածքով անցնելու համար, ինչու՞ պետք է ընդունելի չլինի Հայաստանի տարածքով անցնելու համար»,-ասաց վարչապետը:
16:39 19.04.2025
Ծաղկահովիտ գյուղում այրվել է անասնակեր16:34 19.04.2025
Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ. ՏԿԵՆՀարկ վճարողի օրվա առիթով տեսանյութ է հրապարակել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ կից գրառմամբ. «Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ։ Դու ես փոխում քո համայնքը»։ ...
16:23 19.04.2025
Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ ԱվանեսյանՀարկ վճարողի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Պետպատվերով բուժծառայությունների մատուցում և անընդհատ ընդլայնում, որակի բարելավում, մեծածավալ կապիտալ շինարարություն ու վերազինում, բուժօգնության հասանելիություն, դեղապահովման ծրագրեր, արդյունքում` փրկված կյանքեր. դուք` ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր, որոնք տարեցտարի առավել շատ քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն են նպաստում: […] ...
16:12 19.04.2025
Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնըՎալոդյա Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 19-ին, երդմամբ ստանձնեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը: Այս մասին հայտնում են Փարաքարի համայնքապետարանից։ ...
16:05 19.04.2025
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էրՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր: Սանկտ Պետերբուրգում մեր երկրի խորհրդարանի ղեկավարը նախ մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ապա 58-րդ լիագումար նիստի աշխատանքներին, որոնց հաջորդել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը: Մասնակիցներին ելույթով դիմել է Ալեն Սիմոնյանը: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...
16:00 19.04.2025
44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել էՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության քրեական ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին Երևանի պարեկների և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ: Նրանք ապրիլի 14-ին մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են տեղափոխել Նոր Հաճն քաղաքի 44-ամյա մի բնակչի։ 44-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Նախաձեռնվել […] ...
15:53 19.04.2025
12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է12 տարվա դադարից հետո դարձյալ եթերում կլինի «Հայսուպերսթար»-ը: «Շանթ»-ի հոբելյանական տարում լեգենդար այս նախագիծը հեռուստաընկերության անակնկալն է իր հեռուստադիտողների համար: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...