09:40 16.04.2025
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ.
«Ներքին գործերի նախարարության ոստիկանության սիրելի՛ ծառայողներ,
Նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ:
Արդեն երրորդ տարին է, ինչ Ոստիկանությունը գործում է հայաստանյան անվտանգային դաշտի նոր դերակատարի՝ ժողովրդավարական կարևոր ինստիտուտ հանդիսացող Ներքին գործերի նախարարության քաղաքացիական վերահսկողության ներքո։ Եվ այս հանգամանքը ոչ թե պարզապես կառավարման համակարգի հերթական փոփոխությունն է, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում գտնվող ցանկացած անձին հանրային ծառայության մատուցման նոր ստանդարտի սահմանման նախապայման։
Մենք չենք էլ կարծել, որ այս ուղին դյուրին է լինելու, բայց ունեցել ենք անհրաժեշտ կամքը, վճռականությունն ու հետևողականությունը Ոստիկանության ինստիտուցիոնալ բարեփոխումների իրական առաջընթացն ապահովելու համար։ Ոստիկանության բարեփոխումների էական արդյունքների մասին բարձրաձայնում են ոչ միայն միջազգային հեղինակավոր փորձագիտական գնահատականները, մեր միջազգային գործընկերները, այլև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք թե՛ սոցիալական հարցումների ժամանակ, թե՛ առօրյա շփումներում տալիս են իրենց գնահատականը՝ ոստիկանության հանդեպ վստահության մակարդակի բարձրացմամբ։ Սա է ամենակարևորը. փոփոխությունները հենց Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար են, հենց նա պետք է զգա դրանց արդյունքը։
Գրանցված առաջընթացը Հայաստանի Հանրապետության Վարչապետի, Կառավարության բարձր հովանու, միջազգային գործընկերների կայուն աջակցության, քաղաքացիական հասարակության ներգրավման, հանրության վստահության, ինչպես նաև բարեփոխումների իրականացման հարցում Ներքին գործերի նախարարության ամենօրյա սրտացավ աշխատանքի արդյունքն է։
Ոստիկանության հենասյունային ուղղություններից երեքն արդեն ձևավորված են, իսկ չորրորդ ուղղությունը կձևավորվի արդեն այս տարի՝ ամբողջացնելով Ոստիկանության կառուցվածքային փոփոխությունները, որոնք միտված են ոստիկանական գործառույթի արդյունավետ իրականացմանը։
Արդյունքներին զուգահեռ շարունակում ենք խնամքով գույքագրել բոլոր խնդիրներն ու հասցեագրել դրանք, քանի որ գիտակցում ենք, որ հանրությանը բարձր որակի ծառայությունը ամենօրյա կատարելագործման կարիք ունի։
Ծառայել հանրությանն ու պաշտպանել յուրաքանչյուր անհատին. սա է ոստիկանի առաքելությունը։ Այս կարևոր առաքելության իրականացման համար շնորհակալությունս եմ հայտնում ոստիկանական շարքում կանգնած յուրաքանչյուր ծառայողի, որ բարդ, պատասխանատու և մարտահրավերային այս ծառայության իրականացման ընթացքում չի կորցնում խիզախությունն ու ցանկացած վտանգի ժամանակ պաշտպանում է անհատին։
Մենք բոլորս հանձնառու ենք շարունակելու որդեգրած բարեփոխումները, ամրապնդելու մեր պետության և հանրության անվտանգությունը: 107-ամյա պատմության մեջ այդ նպատակի իրականացմանն իրենց անմնացորդ ծառայությունն են բերել հազարավոր ոստիկաններ: Հավերժ փառք ու խորին խոնարհում մեր երկրի սահմանների պաշտպանության համար և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների պայծառ հիշատակին:
Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ:
Շնորհավորում եմ նաև մեր սիրելի վետերաններին, որոնք իրենց նպաստն են բերել համակարգի ստեղծման, կայացման և զարգացման գործում:
Սիրելի՛ ծառայողներ, դուք եք ամենօրյա աշխատանքով ներկայացնում Ոստիկանությունը հանրությանը, ձեր աշխատանքով է գնահատվում նաև Հայաստանի Հանրապետությունը։ Եղե’ք արժանի և հավատարիմ ձեր կոչմանը։
Արժանապատիվ ծառայություն եմ մաղթում բոլորիդ»։
22:57 18.04.2025
Ովքե՞ր են Մեսսիի որդիների սիրելի ֆուտբոլիստները21:07 18.04.2025
Լավագույնները չեն լացում․ Վալդերաման՝ Վինիսիուսի մասին20:27 18.04.2025
Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին19:54 18.04.2025
Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա00:00 19.04.2025
Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:59 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:55 18.04.2025
Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումըԵգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...
23:47 18.04.2025
Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարներըԳլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...
23:46 18.04.2025
Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարումԱպրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...