23:59 15.04.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
08:45 17.04.2025
Չեմ կարծում, թե «Ռեալում» իմ ապագան կախված է «Արսենալի» դեմ խաղից․ ԱնչելոտիՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղի մասին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: «Թիմը մոտիվացված է, լավ մարզավիճակում ենք: Սառը գլուխը շատ կարևոր կլինի՝ հանդիպումը լավ վերահսկելու համար: «Ռեալն» ունի բոլոր ռեսուրսները, որոնք մեզ անհրաժեշտ են՝ դիմակայության պատկերը փոխելու համար: Պարզապես պետք է յուրաքանչյուր խաղացողից […] ...
08:40 17.04.2025
Կանադայի վարչապետը հրաժարվել է Գազայի հատվածի իրադարձությունները ցեղասպանություն անվանելԿանադայի վարչապետ և իշխող «Լիբերալ կուսակցության» առաջնորդ Մարկ Քարնին հրաժարվել է Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը ցեղասպանություն անվանել։ «Իրավիճակը Գազայի հատվածում սարսափելի է, բայց ես երբեք չեմ օգտագործում ցեղասպանություն բառը քաղաքականության մեջ, որպեսզի չքաղաքականացնեմ իրավիճակը»,-ասել է կառավարության ղեկավարը Ազգային հեռուստաալիքներով հեռարձակվող բանավեճի ժամանակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Բանավեճի ընթացքում ընդդիմադիր «Նոր դեմոկրատական կուսակցության» առաջնորդ Ջագմեթ Սինգհը, […] ...
08:30 17.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
08:24 17.04.2025
Գրիզմանը որոշել է մնալ «Աթլետիկոյում»«Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը որոշում է կայացրել մնալ մադրիդյան ակումբում, հայտնում է Relevo-ն: 34-ամյա ֆուտբոլիստն ու իսպանական ակումբը կերկարաձգեն պայմանագրի ժամկետը մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: Առաջիկա ամռանը ֆրանսիացու հեռանալն «Աթլետիկոյից» բացառվում է: Թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Գրիզմանին համարում է առանցքային ֆուտբոլիստ ու անձամբ է խնդրել ակումբի ղեկավարությանը համոզել ֆուտբոլիստին մնալ ևս 2 տարի: […] ...
08:17 17.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ ...
08:11 17.04.2025
Հրդեհ տան տանիքումԱպրիլի 16-ին, ժամը 21:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Քարկոփ գյուղի սկզբնամասում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քարկոփ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։10-ին, մարվել՝ 23։20-ին։ […] ...