20:19 15.04.2025
Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի գրասենյակի ղեկավար Վիվիան Լունելայի հետ: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:
«Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա ընթացքը և զարգացման հեռանկարները:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակի վերաբերյալ:
ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը Հարավային Կովկասում հաստատելու կայուն և հարատև խաղաղություն»,-ասված է հաղորդագրության մեջ:
10:31 24.04.2025
«Ռեալը» ստացել է World Sports Academy մրցանակըLaureus մրցանակաբաշխությունում «Ռեալը» ստացել է World Sports Academy մրցանակը: Ակումբը ճանաչվել է 2024 թվականի լավագույն սպորտային թիմը: Մրցանակին հավակնում էին նաև «Բարսելոնայի» կանանց թիմը, Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը, ինչպես նաև NBA-ի չեմպիոն Բոսթոն Սելթիքսը, ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականը և Ֆորմուլա 1-ի «Մաքլարեն» թիմը: 2024 թվականին «Ռեալը» դարձել է Իսպանիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող և Աշխարհի ակումբային առաջնության […] ...
10:20 24.04.2025
Սպիտակ տուն. Զելենսկին գնում է ոչ թե խաղաղության, այլ հակառակ ուղղությամբԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Վլադիմիր Զելենսկին ոչ թե դեպի խաղաղություն է գնում, այլ հակառակ ուղղությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ «Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է: Նրա համբերությունը սպառվում է: Նա ցանկանում է խաղաղություն տեսնել։ Բայց, ցավոք, նախագահ Զելենսկին կարծես սխալ ուղղությամբ է շարժվում։ Նախագահի [Թրամփի] ազգային […] ...
10:07 24.04.2025
Դիլիջան համայնքի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հովք բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:00 24.04.2025
Մադրիդում մեկնարկած WTA 1000 կարգի մրցաշարի առաջին փուլում Էլինա Ավանեսյանը պարտություն է կրելՄադրիդում մեկնարկած WTA 1000 կարգի մրցաշարի առաջին փուլում Էլինա Ավանեսյանը պարտություն է կրել: Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին 4:6, 4:6 հաշվով պարտվել է ամերիկուհի Կառոլայն Դոուլհայդին: Ընդորում երկրորդ սեթում Էլինան հաշվի մեջ առջևում է եղել 4:1 հաշվով: 2022 թվականին Դոուլհայդը Ավանեսյանին հաղթել էր «Ռոլան Գարոսում», բայց դրանից հետո Էլինան 2 անգամ գերազանցել էր ամերիկուհուն: Այժմ նրանց անձնական […] ...
09:48 24.04.2025
Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ը և Չինաստանը առևտրային հարցերի շուրջ առևտրային հարցերի շուրջ ամենօրյա կապի մեջ ենԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Չինաստանը առևտրային հարցերի շուրջ ամենօրյա կապի մեջ են։ Թրամփը Սպիտակ տանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Նրան հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնի և Պեկինի միջև ուղղակի շփումներ են եղել առևտրային հարցերի շուրջ։ «Ամեն օր»,- ասել է նա։ Երեքշաբթի Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կնվազեցնի Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը, […] ...
09:38 24.04.2025
Մենք չենք մոռանում տեղի ունեցածը, բայց չենք էլ ցանկանում, որ հիշողությունը դառնա միայն ցավի ու սգի աղբյուր. Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ապրիլի 24-ը մեր ազգային հիշողության ծանր ու տխուր օրերից է: Այս օրը մենք ոգեկոչում ենք մեկուկես միլիոն անմեղ հայերի հիշատակը, որոնք պարզապես հայ լինելու համար դարձան ցեղասպանության զոհ: Հայոց ցեղասպանությունը պատմության խոր վերք է, որն այսօր էլ հնչում է արդարության ձայնով: Մեր […] ...