Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ համայնքներում իրականացվող Անդրսահմանային համագործակցությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2025
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+7.09 oC

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ համայնքներում իրականացվող Անդրսահմանային համագործակցությանը

19:36 15.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն այսօր ընդունել է Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերի գլխավորած պատվիրակությանը, այս մասին հայտնում են նախարարությունից։

«Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, կարևորել է ԱԶԳ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես՝ «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում, լավ կառավարում», «Աջակցություն փախստականներին ընդունած համայնքներին», «LEADER» ծրագրերը, որոնք նպատակաուղղված են օրենսդրական բարեփոխումներին, կարողությունների զարգացմանը, համայնքների դիմացկունության բարձրացմանը։

Կլաուս Կապերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Ավստրիայի արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև իր պաշտոնավարման ավարտից հետո։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են իրականացվող ծրագրերի արդյունքները, և նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ համայնքներում իրականացվող Անդրսահմանային համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի տարածքային համաչափ զարգացման ռազմավարությանը։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել սերտ համագործակցությունը»,-ասված է հաղորդագրեւթյան մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներն այց են իրականացրել Լոռու և Տավուշի մարզեր

08:45 16.04.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներն այց են իրականացրել Լոռու և Տավուշի մարզեր

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներն ԱԶԲ առաքելության հետ համատեղ այց են իրականացրել Լոռու և Տավուշի մարզեր։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Ուշադրության կենտրոնում էր Պուշկինի և Դիլիջանի թունելների արդիականացումը՝ խելացի, ճկուն լուծումներով և մասնավոր հատվածի ներգրավվածության ուսումնասիրման վրա՝ երկարաժամկետ ազդեցության համար»,-նշված է հաղորդագրության մեջ: ...

«Բավարիան» պատրաստվում է խոշոր գումարով ձեռք բերել  Ֆլորիան Վիրցի տրանսֆերային իրավունքը

08:40 16.04.2025

«Բավարիան» պատրաստվում է խոշոր գումարով ձեռք բերել Ֆլորիան Վիրցի տրանսֆերային իրավունքը

«Բավարիան» պատրաստվում է խոշոր գումարով ձեռք բերել «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերային իրավունքը: Մյունխենյան ակումբը սպասում է 21-ամյա ֆուտբոլիստի համաձայնությանը, որպեսզի սկսի լևերկուզենցիների հետ բանակցությունները: «Բավարիայում» ենթադրում են, որ գործարքի արժեքը կկազմի 130-140 միլիոն եվրո, և պատրաստ են նման ծախս կատարել: Ընթացիկ մրցաշրջանում 40 խաղում Վիրցը խփել է 15 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:35 16.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 23 պաղեստինցի են սպանել

08:28 16.04.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 23 պաղեստինցի են սպանել

Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների արդյունքում վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 23 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելցի զինվորականները հարվածներ են հասցնում պաղեստինյան անկլավի ողջ տարածքում։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով նրա դեմ և դրանով իսկ ընդհատելով այս տարվա հունվարին հաստատված […] ...

Խոակին Կապառոսը չորրորդ անգամ գլխավորել է «Սևիլիան»

08:18 16.04.2025

Խոակին Կապառոսը չորրորդ անգամ գլխավորել է «Սևիլիան»

Խոակին Կապառոսն իր կարիերայում չորրորդ անգամ նշանակվել է իսպանական «Սևիլիայի» գլխավոր մարզչի պաշտոնում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը «Սևիլիան» կգլխավորի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: 69-ամյա Կապառոսը «Սևիլիան» մարզել է 2019 թվականի մարտ-հունիս, 2018-ի ապրիլ-հունիս ամիսներին, 2000-2005 թվականներին, իսկ 2019 թվականին զբաղեցրել է նաև սպորտային տնօրենի պաշտոնը: Իսպանացին Հայաստանի ազգային հավաքականը գլխավորել […] ...

Սարավան-«Զանգեր» հատվածում, Ճամբարակ քաղաքում, Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին տեղում է ձյուն

08:12 16.04.2025

Սարավան-«Զանգեր» հատվածում, Ճամբարակ քաղաքում, Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին տեղում է ձյուն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սարավան-«Զանգեր» հատվածում, Ճամբարակ քաղաքում, Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում և Զորական, Հաղթանակ գյուղերում մառախուղ է։ ...

BACK_TO_TOP