Իրանի գերագույն առաջնորդը առաջնահերթություն է համարել Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2025
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+7.09 oC

Իրանի գերագույն առաջնորդը առաջնահերթություն է համարել Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը

19:12 15.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Մոսկվայի և Պեկինի հետ հարաբերությունների զարգացումն անվանել է Թեհրանի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը։

«Առաջնահերթությունը տնտեսական հարաբերություններ հաստատելն է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Չինաստանը և Ռուսաստանը, որոնք տնտեսական կենտրոններ են Ասիայում»,-մեջբերում է նրա խոսքերը Tasnim գործակալությունը։ Ինչպես նշել է Խամենեին, որոշ գործընթացներ բավականին դժվար է իրականացնել, սակայն կարող են իրականացվել «պատշաճ ջանասիրությամբ և ճիշտ մարտավարությամբ»։

Իրանի գերագույն առաջնորդը նաև բարձր է գնահատել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության գործունեությունը հարևան երկրների հետ հարաբերությունների հաստատման գործում, ինչպես նաև Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին այցերը միջազգային ասպարեզում պետության հեղինակության ամրապնդման նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խոակին Կապառոսը չորրորդ անգամ գլխավորել է «Սևիլիան»

08:18 16.04.2025

Խոակին Կապառոսը չորրորդ անգամ գլխավորել է «Սևիլիան»

Խոակին Կապառոսն իր կարիերայում չորրորդ անգամ նշանակվել է իսպանական «Սևիլիայի» գլխավոր մարզչի պաշտոնում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը «Սևիլիան» կգլխավորի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: 69-ամյա Կապառոսը «Սևիլիան» մարզել է 2019 թվականի մարտ-հունիս, 2018-ի ապրիլ-հունիս ամիսներին, 2000-2005 թվականներին, իսկ 2019 թվականին զբաղեցրել է նաև սպորտային տնօրենի պաշտոնը: Իսպանացին Հայաստանի ազգային հավաքականը գլխավորել […] ...

Սարավան-«Զանգեր» հատվածում, Ճամբարակ քաղաքում, Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին տեղում է ձյուն

08:12 16.04.2025

Սարավան-«Զանգեր» հատվածում, Ճամբարակ քաղաքում, Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին տեղում է ձյուն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սարավան-«Զանգեր» հատվածում, Ճամբարակ քաղաքում, Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում և Զորական, Հաղթանակ գյուղերում մառախուղ է։ ...

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

08:05 16.04.2025

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Ապրիլի 16-ին, ժամը 01:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան 2-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:50-ին, մարվել՝ 03:48-ին: Այրվել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան և կենցաղային […] ...

Մոդրիչը դարձավ «Ռեալի» երրորդ ֆուտբոլիստը, որն ակումբի համասեփականատեր է

08:00 16.04.2025

Մոդրիչը դարձավ «Ռեալի» երրորդ ֆուտբոլիստը, որն ակումբի համասեփականատեր է

Խորվաթիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը գնել է «Սուոնսի Սիթի» ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի մի մասը, հաղորդում է ուելսյան ակումբի մամուլի ծառայությունը: «Լուկայի առաջնորդությունը, գիտելիքները և կիրքը ֆուտբոլի հանդեպ առանցքային կլինեն ակումբի շարունակական զարգացման համար»,- նշված է ակումբի հաղորդագրությունում: 2011 թվականին «Սուոնսին» դարձավ առաջին ուելսյան ակումբը, որը հանդես եկավ Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Ակումբը հետագայում […] ...

Գործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները

00:00 16.04.2025

Գործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները

Ավելի քան 40 տարի անց՝ Երևանի մետրոպոլիտենի գործարկումից ի վեր կատարվում է շարժասանդուղքների փոխարինում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գործընթացը մի քանի կայարաններում արդեն ավարտվել է: Ընթացքի մեջ են «Սասունցի Դավիթ», առաջիկայում նաև՝ «Զորավար Անդրանիկ» կայարանում շարժասանդուղքների նորացման աշխատանքները: Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման համար: […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

23:59 15.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

BACK_TO_TOP