Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
3:27:11
Ամսաթիվ
22 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.51
  • RUBLE
    4.81
  • 449.98
WEATHER
+11.09 oC

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

18:47 15.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եղանակային գործոններով պայմանավորված՝ ապրիլի 14-ից 15-ը ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում բազմաթիվ ահազանգեր են ստացվել ավտոճանապարհներին արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։

Մասնավորապես՝ Դիլիջան, Վանաձոր, Հրազդան քաղաքներում, Սառնակունք, Ծաղկաշեն, Անգեղակոթ, Լծեն, Աղվանի, Ազատան գյուղերում, Տաթև-Լծեն, Աղվանի-Տաթև, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհներին և Մ-2 ավտոճանապարհի 163-րդ կիլոմետրին։

Փրկարարներն ընդհանուր առմամբ արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու՝ ցուցաբերել համապատասխան օգնություն։

Փրկարարներն ու ոստիկանները շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն՝ արգելափակումից դուրս բերելով տրանսպորտային միջոցներն ու անօգնական քաղաքացիներին։

Միևնույն ժամանակ հանրապետության մի շարք միջպետական ավտոճանապարհներին պարբերաբար իրականացվում են շրջայցեր, սահմանվում է հերթապահություն՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջազի միջազգային օրը՝ «Կասկադում»

00:00 22.04.2025

Ջազի միջազգային օրը՝ «Կասկադում»

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին՝ Ջազի միջազգային օրվա առթիվ «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») կկայանա ավանդական դարձած ջազային բացօթյա համերգային ծրագիրը: Յուրաքանչյուր տարի՝ ապրիլի 30-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ աշխարհում նշվում է Ջազի միջազգային օրը, որը մեծ շուքով նշվում է նաև Երևանում: Ժամը 19:00-ից 23:00-ն բացօթյա համերգում ելույթ կունենան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային […] ...

Ով չի եղել Բարձրաքաշի համալիրում, հաստատ արժի գնալ. Ժաննա Անդրեասյան

23:57 21.04.2025

Ով չի եղել Բարձրաքաշի համալիրում, հաստատ արժի գնալ. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը ( ապրիլի 18-ին) այցելել է Բարձրաքաշի վանական համալիր: «Ով չի եղել Բարձրաքաշի համալիրում, հաստատ արժի գնալ։ Հատկապես զուգակցելով Դսեղում Թումանյանի տուն-թանգարան այցի հետ։ Շնորհակալություն մեզ միանալու համար»,- գրել է նախարարը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհ Ագարակ գյուղում

23:54 21.04.2025

Հրդեհ Ագարակ գյուղում

Ապրիլի 21-ին, ժամը 12:34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակ գյուղում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։01-ին, մարվել՝ 15։00-ին։ Ագարակ գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի բակում այրվել են անասնագոմի (մոտ 60 քմ) […] ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. ապրիլի 14-20-ը

23:52 21.04.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. ապրիլի 14-20-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ագրոօդերևութաբանական տեղեկատվությունն ապրիլի 14-20-ն ընկած ժամանակահատվածում: Շաբաթվա ընթացքում եղանակային պայմանները նպաստավոր են եղել գյուղատնտեսական մշակաբույսերի աճի և զարգացման համար։ Հովտային շրջաններում աշնանացան ցորենը հասկակալել է, նախալեռնային շրջաններում շարունակվել է աշնանացանի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, իսկ լեռնային շրջաններում՝ ցողունակալումը, գարնանացան գարու հատիկը կտցել է։ Հովտային շրջաններում շարունակվել է խաղողի […] ...

Արդիականացվել է Ազատամարտիկների փողոցի լուսավորության ցանցը

23:50 21.04.2025

Արդիականացվել է Ազատամարտիկների փողոցի լուսավորության ցանցը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ արդիականացվել է Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցի լուսավորության ցանցը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիր քաղաքի թիվ 11 և Խանջյան գյուղի մանկապարտեզների շինարարության ընթացքին

23:47 21.04.2025

Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիր քաղաքի թիվ 11 և Խանջյան գյուղի մանկապարտեզների շինարարության ընթացքին

Այցելեցի Արմավիր համայնք՝ հետևելու պետական համաֆինանսավորման ծրագրով հիմնանորոգվող Արմավիր քաղաքի թիվ 11 և Խանջյան գյուղի մանկապարտեզների շինարարության ընթացքին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP