ՀՀ Սահմանադրության հետ կապված Ադրբեջանի մտահոգությունը փարատելու ամենաարդյունավետ միջոցը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2025
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+7.09 oC

ՀՀ Սահմանադրության հետ կապված Ադրբեջանի մտահոգությունը փարատելու ամենաարդյունավետ միջոցը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է. Փաշինյան

13:48 15.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պաշտոնական Բաքվի այն պնդմանը, թե  Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում վարչապետը նշեց, որ այս հարցադրման նկատմամբ ճիշտ դիրքավորվելու համար, նախ պետք է փորձել ելնել այն կանխավարկածից, որ այս հարցն Ադրբեջանն առաջ է քաշում որպես անկեղծ մտահոգություն, և ոչ թե որպես խաղաղության համաձայնագիրը չստորագրելու պատրվակ, ինչպես մտածում են մի շարք փորձագետներ։

«Մենք ինքներս էլ անկեղծ պետք է հասկանանք խնդրի էությունը, քաղաքական և իրավական բովանդակությունը։ Եվ, հետևաբար, պիտի արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեքստի պաշտոնական մեկնաբանություն տալ կարող է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, այսինքն՝ Սահմանադրական դատարանն է այն մարմինը, որ կարող է պաշտոնապես ասել, թե ինչ է պարունակում և ինչ չի պարունակում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։

Մեր Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերին քննության է առել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը և արձանագրել, որ կանոնակարգը, որտեղ Ալմա-Աթայի հռչակագիրն արձանագրված է որպես երկու երկրների միջև սահմանազատման բազային սկզբունք, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Սա նշանակում է, որ մեր Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Ալմա-Աթայի հռչակագրի այն սկզբունքը, համաձայն որի անկախ Հայաստանի տարածքը նույնական է Խորհրդային Հայաստանի տարածքի հետ, իսկ անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է Խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ, և ինչի հիման վրա կողմերը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում համաձայնել են կարգավորել հարաբերությունները, լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Եվ, հետևաբար, Հայաստանի Սահմանադրությունը մեկնաբանելու իրավասություն ունեցող մարմինն անբեկանելի որոշմամբ սահմանել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի ուղղված տարածքային պահանջներ չկան։ Սա բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող և բեկանման ոչ ենթակա որոշում է»,- շեշտեց վարչապետը։

Միաժամանակ նա հիշեցրեց, որ թեև Հայաստանը Ադրբեջանին տարածքային պահանջներ չունի, Երևանը նկատել է, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան ձևակերպումներ, որոնք կարող են ընկալվել որպես պահանջներ Հայաստանի նկատմամբ, սակայն Հայաստանը հարցը պաշտոնապես չի բարձրացնում։

«Բայց մյուս կողմից, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, մենք ինքներս Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության մեջ տեսնում ենք տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի նախագծում կան անհրաժեշտ ձևակերպումներ, որոնք լուծում են խնդիրը՝ արձանագրելով, որ կողմերը միմյանցից տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշել՝ այն ըմբռնմամբ, որ երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են խորհրդային հանրապետությունների տարածքով, ինչպես նշված է Ալմա-Աթայի հռչակագրում։

Ահա, ուրեմն, եթե ընդունենք, որ մեր Սահմանադրության հետ կապված Ադրբեջանի դիրքորոշումը ոչ թե պատրվակ է, այլ անկեղծ մտահոգություն, այդ մտահոգությունը փարատելու ամենաարդյունավետ միջոցը ոչ թե համաձայնագիրը չստորագրելն է, այլ ստորագրելը։ Ինչո՞ւ։ Որովհետև մեր օրենսդրությամբ կառավարությունը պարտավոր է խաղաղության համաձայնագրի տեքստն ուղարկել ՀՀ Սահմանադրական դատարան, դրա համապատասխանությունը մեր Սահմանադրության հետ ստուգելու համար։

Չնայած փորձագետները 2024 թ․ ՍԴ որոշումից հետո նման հավանականությունը մեծ չեն համարում, բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը կունենա կոնկրետ իրավիճակ և անհրաժեշտություն՝ կատարելու ընտրություն՝ խաղաղության և հակամարտության միջև։

Բայց եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այդ պարագայում համաձայնագիրն Ազգային ժողովում վավերացնելու ոչ մի խոչընդոտ չի լինի, և խորհրդարանում այն վավերացնելուց հետո կգործի ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետը, որտեղ ասվում է՝ «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»:

Սա նշանակում է, որ խաղաղության համաձայնագիրը Հայաստանում, ինչպես նաև Ադրբեջանում վավերացվելուց հետո կստանա բարձրագույն իրավաբանական ուժ և, հետևաբար, խաղաղության համաձայնագրի հարցում իր ընթացիկ դիրքորոշմամբ Ադրբեջանը խոչընդոտում է իր իսկ կողմից առաջ քաշած խնդիրների հանգուցալուծմանը, և սա է, որ շատ փորձագետների հիմք է տալիս ասել, որ Ադրբեջանը պարզապես մտացածին պատրվակներով ձգձգում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ ցանկացած մեկնաբանության դեպքում Ադրբեջանի բարձրացրած հարցերի հասցեագրման ճանապարհը ոչ թե խաղաղության համաձայնագրի չստորագրումն է, այլ ստորագրումը։

«Ու, քանի որ նմանատիպ հարցադրումներ մենք նույնպես ունենք, նույնը վերաբերելի է նաև Հայաստանի Հանրապետությանը»,- եզրափակեց Փաշինյանը։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփ. ԱՄՆ-ը դժգոհ է Պանամայի ջրանցքի վրա Չինաստանի ազդեցությունից

09:25 16.04.2025

Թրամփ. ԱՄՆ-ը դժգոհ է Պանամայի ջրանցքի վրա Չինաստանի ազդեցությունից

Վաշինգտոնը դժգոհ է այն ազդեցությունից, որ Պեկինը ունի Պանամայի ջրանցքի գործունեության վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք դժգոհ ենք Չինաստանի ազդեցությունից: Ես ասացի, որ մենք ջրանցքը չենք տվել Չինաստանին, մենք այն տվել ենք Պանամային»,- ասել է ամերիկացի առաջնորդը Fox News-ին տված հարցազրույցում։ Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնն ընդհանրապես չպետք է «հրաժարվեր ջրանցքից»։ «Հենց […] ...

Մալաքե Թաուսի տոնը Հայաստանում ապրող եզդիներին թող բերի խաղաղություն, առողջություն, բարեկեցություն և երջանկություն․ ՄԻՊ

09:15 16.04.2025

Մալաքե Թաուսի տոնը Հայաստանում ապրող եզդիներին թող բերի խաղաղություն, առողջություն, բարեկեցություն և երջանկություն․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Հայաստանում եզդիական համայնքի Նոր տարվա առթիվ. «Հայաստանում եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ: Այս տոնը Հայաստանում ապրող եզդիներին թող բերի խաղաղություն, առողջություն, բարեկեցություն և երջանկություն: Մշտապես եմ ընդգծում, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է և այս […] ...

Պետդեպարտամենտը հավանություն է տվել Մարոկկոյին 825 մլն դոլար արժողությամբ Stinger հրթիռների հնարավոր վաճառքին

09:10 16.04.2025

Պետդեպարտամենտը հավանություն է տվել Մարոկկոյին 825 մլն դոլար արժողությամբ Stinger հրթիռների հնարավոր վաճառքին

Պետդեպարտամենտը հավանություն է տվել Մարոկկոյին 825 միլիոն դոլար արժողությամբ Stinger հրթիռների վաճառքին, երեքշաբթի հայտնել է Պենտագոնի պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը։ Այն պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահման ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարման համար։ Հայտարարության համաձայն՝ Մարոկկոյի իշխանությունները նախկինում ԱՄՆ-ից պահանջել էին մինչև 600 FIM-92K Stinger Block I հրթիռներ, ինչպես նաև համապատասխան նյութատեխնիկական աջակցություն։ Փաստաթղթում ընդգծվում է, […] ...

Օվեչկինը ցանկանում է ՌԴ հավաքականի հետ մասնակցել ձմեռային Օլիմպիադային

09:00 16.04.2025

Օվեչկինը ցանկանում է ՌԴ հավաքականի հետ մասնակցել ձմեռային Օլիմպիադային

Հոկեյի ազգային լիգայի (NHL) պատմության գլխավոր ռմբարկու Ալեքսանդր Օվեչկինը հնարավորության դեպքում պատրաստ է Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին, հաղորդում է Матч ТВ-ն: «2026 թվականին Միլանում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու առումով մեզանից ոչինչ կախված չէ։ Օլիմպիական կոմիտեից է կախված՝ թույլ կտա՞ն, թե՞ ոչ: Յուրաքանչյուր մարզիկի համար պատիվ է խաղալ իր երկրի […] ...

ՀԱՄԱՍ-ը չի տեսել այն երաշխիքները, որոնք անհրաժեշտ էին Իսրայելի՝ Գազայի առաջարկի մեջ

08:55 16.04.2025

ՀԱՄԱՍ-ը չի տեսել այն երաշխիքները, որոնք անհրաժեշտ էին Իսրայելի՝ Գազայի առաջարկի մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարի մասին Իսրայելի առաջարկի մեջ չի տեսնում իրական երաշխիք, որ այն կիրագործվի։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է արմատականների Telegram ալիքում։ «Մենք վերանայել ենք հրադադարի նոր առաջարկը, որը ներառում էր ՀԱՄԱՍ-ի զինաթափման և իսրայելցի բանտարկյալների ազատ արձակման պահանջը, սակայն չի պարունակում իրական երաշխիքներ Պաղեստինի ժողովրդի դեմ պատերազմի ավարտի և […] ...

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներն այց են իրականացրել Լոռու և Տավուշի մարզեր

08:45 16.04.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներն այց են իրականացրել Լոռու և Տավուշի մարզեր

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներն ԱԶԲ առաքելության հետ համատեղ այց են իրականացրել Լոռու և Տավուշի մարզեր։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Ուշադրության կենտրոնում էր Պուշկինի և Դիլիջանի թունելների արդիականացումը՝ խելացի, ճկուն լուծումներով և մասնավոր հատվածի ներգրավվածության ուսումնասիրման վրա՝ երկարաժամկետ ազդեցության համար»,-նշված է հաղորդագրության մեջ: ...

BACK_TO_TOP