13:22 15.04.2025
Հայաստանը չի շեղվելու խաղաղության օրակարգից՝ վերահաստատելով տարածաշրջանում կայունություն ապահովելու քաղաքական հանձնառությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների՝ կառավարությունը և անձամբ ես չենք շեղվելու խաղաղության օրակարգից։ Ակնհայտ է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս գտնվող որոշ ուժեր պատերազմի ամենօրյա քարոզչություն են իրականացնում և դա կյանքի կոչելուն ուղղված կոնկրետ գործողությունների դիմում։ Այդ գործողությունների շարքում առանձնանում է Ադրբեջանի պատերազմական խոսույթը, խոսույթին զուգահեռ գործողությունները, որոնք արտահայտվում են Հայաստանին ուղղված հրադադարի ռեժիմի խախտումների կեղծ մեղադրանքներով և Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով, եթե չասենք ամենօրյա։ Այդ խախտումները հիմնականում կրում են չթիրախավորված բնույթ՝ չնայած վերջին մեկ ամսվա ընթացքում Սյունիքի մարզի Խնածախ գյուղի թիրախավորման երկու կոնկրետ դեպք է արձանագրվել»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ չթիրախավորված կրակոցներն այս ընթացքում լսվել են Հայաստանի Հանրապետության մի քանի բնակավայրերում։
«Նշյալ կրակոցները կամ Ադրբեջանի զինված ուժերում անկարգապահության հետևանք են, կամ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն։ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանին կոչ է անում հետաքննել նշված դեպքերը և ձեռնարկել դրանք դադարեցնելուն ուղղված միջոցառումներ»,- ասաց վարչապետը։
Վարչապետը վերահաստատեց, որ Հայաստանի բանակին տվել է հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ, և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է քննել իր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունները։
«Միևնույն ժամանակ, կրկին Ադրբեջանին առաջարկում եմ սահմանային միջադեպերի, այդ թվում՝ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծել, որը կգործի ամենօրյա ռեժիմով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն անդրադարձավ նաև որոշ վերլուծություններում հնչող կանխատեսումներին, թե իբր սպասվում է նոր ռազմական էսկալացիա։
«Պատերազմի որևէ հիմնավորում չկա։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը։
Հիմնվելով այս իրողությունների վրա՝ Հայաստանում և Ադրբեջանում գործող բոլոր ուժերին և անհատներին կոչ եմ անում լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են նշված տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը։ Դա որևէ հեռանկար չունի։
Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության և խաղաղ համակեցության։ Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,- եզրափակեց Փաշինյանը։
09:25 16.04.2025
Թրամփ. ԱՄՆ-ը դժգոհ է Պանամայի ջրանցքի վրա Չինաստանի ազդեցությունիցՎաշինգտոնը դժգոհ է այն ազդեցությունից, որ Պեկինը ունի Պանամայի ջրանցքի գործունեության վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք դժգոհ ենք Չինաստանի ազդեցությունից: Ես ասացի, որ մենք ջրանցքը չենք տվել Չինաստանին, մենք այն տվել ենք Պանամային»,- ասել է ամերիկացի առաջնորդը Fox News-ին տված հարցազրույցում։ Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնն ընդհանրապես չպետք է «հրաժարվեր ջրանցքից»։ «Հենց […] ...
09:15 16.04.2025
Մալաքե Թաուսի տոնը Հայաստանում ապրող եզդիներին թող բերի խաղաղություն, առողջություն, բարեկեցություն և երջանկություն․ ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Հայաստանում եզդիական համայնքի Նոր տարվա առթիվ. «Հայաստանում եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ: Այս տոնը Հայաստանում ապրող եզդիներին թող բերի խաղաղություն, առողջություն, բարեկեցություն և երջանկություն: Մշտապես եմ ընդգծում, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է և այս […] ...
09:10 16.04.2025
Պետդեպարտամենտը հավանություն է տվել Մարոկկոյին 825 մլն դոլար արժողությամբ Stinger հրթիռների հնարավոր վաճառքինՊետդեպարտամենտը հավանություն է տվել Մարոկկոյին 825 միլիոն դոլար արժողությամբ Stinger հրթիռների վաճառքին, երեքշաբթի հայտնել է Պենտագոնի պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը։ Այն պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահման ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարման համար։ Հայտարարության համաձայն՝ Մարոկկոյի իշխանությունները նախկինում ԱՄՆ-ից պահանջել էին մինչև 600 FIM-92K Stinger Block I հրթիռներ, ինչպես նաև համապատասխան նյութատեխնիկական աջակցություն։ Փաստաթղթում ընդգծվում է, […] ...
09:00 16.04.2025
Օվեչկինը ցանկանում է ՌԴ հավաքականի հետ մասնակցել ձմեռային ՕլիմպիադայինՀոկեյի ազգային լիգայի (NHL) պատմության գլխավոր ռմբարկու Ալեքսանդր Օվեչկինը հնարավորության դեպքում պատրաստ է Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին, հաղորդում է Матч ТВ-ն: «2026 թվականին Միլանում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու առումով մեզանից ոչինչ կախված չէ։ Օլիմպիական կոմիտեից է կախված՝ թույլ կտա՞ն, թե՞ ոչ: Յուրաքանչյուր մարզիկի համար պատիվ է խաղալ իր երկրի […] ...
08:55 16.04.2025
ՀԱՄԱՍ-ը չի տեսել այն երաշխիքները, որոնք անհրաժեշտ էին Իսրայելի՝ Գազայի առաջարկի մեջՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարի մասին Իսրայելի առաջարկի մեջ չի տեսնում իրական երաշխիք, որ այն կիրագործվի։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է արմատականների Telegram ալիքում։ «Մենք վերանայել ենք հրադադարի նոր առաջարկը, որը ներառում էր ՀԱՄԱՍ-ի զինաթափման և իսրայելցի բանտարկյալների ազատ արձակման պահանջը, սակայն չի պարունակում իրական երաշխիքներ Պաղեստինի ժողովրդի դեմ պատերազմի ավարտի և […] ...
08:45 16.04.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներն այց են իրականացրել Լոռու և Տավուշի մարզեր«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներն ԱԶԲ առաքելության հետ համատեղ այց են իրականացրել Լոռու և Տավուշի մարզեր։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Ուշադրության կենտրոնում էր Պուշկինի և Դիլիջանի թունելների արդիականացումը՝ խելացի, ճկուն լուծումներով և մասնավոր հատվածի ներգրավվածության ուսումնասիրման վրա՝ երկարաժամկետ ազդեցության համար»,-նշված է հաղորդագրության մեջ: ...