Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում գրանցվել է 2025 թվականի 1️00-րդ արբիտրաժային գործը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+11.09 oC

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում գրանցվել է 2025 թվականի 1️00-րդ արբիտրաժային գործը

12:46 15.04.2025

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում գրանցվել է 2025 թվականի 1️00-րդ արբիտրաժային գործը։

2025 թվականի ապրիլի 14-ին, Կենտրոնի քարտուղարությունը գրանցել է տարվա 100-րդ արբիտրաժային գործը, որը վերաբերում է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրային հարաբերություններից բխող վեճին։

2025 թվականի առաջին չորս ամիսների ընդհանուր հաշվարկով Կենտրոնի քննության ներքո գտնվող գործերը ներառում են ինչպես միջազգային, այնպես էլ տեղական բնույթի վեճեր, որոնք բխում են մատակարարման, հեռահաղորդակցության, ծառայությունների մատուցման, փոխառության, վարձակալության, անշարժ գույքի առուվաճառքի և այլ իրավահարաբերություններից։

Ավելին, արբիտրաժային գործերի կառավարման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով Կենտրոնը հաջողությամբ գործարկել է իր կողմից մշակված «e-AMCA» արբիտրաժային գործերի կառավարման թվային համակարգը, որը հնարավորություն է ընձեռում կողմերին, քարտուղարությանը և արբիտրաժային տրիբունալին վարույթն ամբողջությամբ՝ արբիտրաժ իրականացնելու պահանջի ներկայացումից մինչև վճռի կայացում և հարկադիր կատարման համար դիմումի ներկայացում, իրականացնել առցանց (մեկ հարթակի միջոցով)՝ խնայելով ժամանակն ու ռեսուրսները։

Այսպիսով՝ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը խթանում է վեճերի այլընտրանքային լուծման մշակույթը ՀՀ-ում՝ նպաստելով առևտրային հարաբերությունների զարգացմանն ու ներդրումային միջավայրի բարելավմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP