Հայաստանում կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2025
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+7.09 oC

Հայաստանում կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր

11:51 15.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի և Ղազախստանի միջև մշակութային համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր։

Մշակույթի օրերի պաշտոնական պատվիրակությունը կգլխավորի Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Պատվիրակության կազմում են ճանաչված երգչուհի, Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիմբաևան, Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը, Ղազախստանի ազգային գրադարանի տնօրեն Գազիզա Նուրգալիևան, Կաստեևի անվան պետական պատկերասրահի տնօրեն Գուլաիմ Ժումաբեկովան, «Նաիրի» հայկա­կան մշակութային կենտրոնների ղեկավար Նարինե Միքայելյանը, «Խաբար» գործակալության վարչության նախագահները։

Ղազախստանի մշակույթի օրերի ծրագիրը կմեկնարկի ապրիլի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում՝ ղազախական ֆիլմերի օրերով․ բացմանը կցու­ցադրվի Ռ. Աբդրաշևի «Ղազախական խանություն. ոսկե գահը» ֆիլմը։ Ղազախական ֆիլմերի օրերին կցուցադրվեն վերջին տարիներին ստեղծ­ված խաղարկային և անիմացիոն ֆիլմեր։

Ապրիլի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա մշակույթի օրերի գալա-համերգը՝ Ղազախստանի վաստակավոր և առաջատար կոլեկտիվների մասնակցությամբ։ Համերգի ընթացքում ելույթ կունենան Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիլբաևան, «Il Canto» վոկալ քառյակը, «HASSAK» էթնո-ազգագրական համույթը, «Բիրլիկ» պարախումբը, Դոմրահարների համույթը և այլ մենակատարներ։

Գալա-համերգին կմասնակցեն նաև Հայաստանի ստեղծագործական խմբերը՝ Հայաստանի պարի պետական անսամբլի աղջիկների խումբը, Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար` Երվանդ Երզնկյան)։

Մշակույթի օրերի շրջանակում տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի պաշտոնական հանդիպումը, կստորագրվի համագործակցության հուշագիր Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Ղազախստանի «Խաբար» լրատվական գործակա­լության միջև։ Մշակույթի օրերի շրջանակում կկայանա Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցին հարակից տարածքում գտնվող զբոսայգու բացման արարողությունը․ զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով։

Նախատեսվում են նաև Ղազախստանի պատվիրակության այցելությունները Հայաստանի ազգային գրադարան, որտեղ գործում է ղազախական գրականության անկյունը, Երևանի պետական համալսարան, որտեղ գործում է Աբայ Կունանբաևի անվան ղազախական գրականության, պատմության և մշակույթի կենտրոնը։ Ղազախական գրականության նվիրաբերության արարողությամբ տեղի կունենա նաև ճանաչողական շրջայց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խոակին Կապառոսը չորրորդ անգամ գլխավորել է «Սևիլիան»

08:18 16.04.2025

Խոակին Կապառոսը չորրորդ անգամ գլխավորել է «Սևիլիան»

Խոակին Կապառոսն իր կարիերայում չորրորդ անգամ նշանակվել է իսպանական «Սևիլիայի» գլխավոր մարզչի պաշտոնում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը «Սևիլիան» կգլխավորի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: 69-ամյա Կապառոսը «Սևիլիան» մարզել է 2019 թվականի մարտ-հունիս, 2018-ի ապրիլ-հունիս ամիսներին, 2000-2005 թվականներին, իսկ 2019 թվականին զբաղեցրել է նաև սպորտային տնօրենի պաշտոնը: Իսպանացին Հայաստանի ազգային հավաքականը գլխավորել […] ...

Սարավան-«Զանգեր» հատվածում, Ճամբարակ քաղաքում, Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին տեղում է ձյուն

08:12 16.04.2025

Սարավան-«Զանգեր» հատվածում, Ճամբարակ քաղաքում, Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին տեղում է ձյուն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սարավան-«Զանգեր» հատվածում, Ճամբարակ քաղաքում, Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում և Զորական, Հաղթանակ գյուղերում մառախուղ է։ ...

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

08:05 16.04.2025

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Ապրիլի 16-ին, ժամը 01:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան 2-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:50-ին, մարվել՝ 03:48-ին: Այրվել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան և կենցաղային […] ...

Մոդրիչը դարձավ «Ռեալի» երրորդ ֆուտբոլիստը, որն ակումբի համասեփականատեր է

08:00 16.04.2025

Մոդրիչը դարձավ «Ռեալի» երրորդ ֆուտբոլիստը, որն ակումբի համասեփականատեր է

Խորվաթիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը գնել է «Սուոնսի Սիթի» ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի մի մասը, հաղորդում է ուելսյան ակումբի մամուլի ծառայությունը: «Լուկայի առաջնորդությունը, գիտելիքները և կիրքը ֆուտբոլի հանդեպ առանցքային կլինեն ակումբի շարունակական զարգացման համար»,- նշված է ակումբի հաղորդագրությունում: 2011 թվականին «Սուոնսին» դարձավ առաջին ուելսյան ակումբը, որը հանդես եկավ Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Ակումբը հետագայում […] ...

Գործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները

00:00 16.04.2025

Գործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները

Ավելի քան 40 տարի անց՝ Երևանի մետրոպոլիտենի գործարկումից ի վեր կատարվում է շարժասանդուղքների փոխարինում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գործընթացը մի քանի կայարաններում արդեն ավարտվել է: Ընթացքի մեջ են «Սասունցի Դավիթ», առաջիկայում նաև՝ «Զորավար Անդրանիկ» կայարանում շարժասանդուղքների նորացման աշխատանքները: Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման համար: […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

23:59 15.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

BACK_TO_TOP