Գլխավոր դատախազը Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ում բարձրաստիճան միջազգային խորհրդաժողովը հյուրընկալելու հարցերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+11.09 oC

Գլխավոր դատախազը Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ում բարձրաստիճան միջազգային խորհրդաժողովը հյուրընկալելու հարցերը

09:43 15.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապրիլի 14-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին ու Երևանում ԵԽ գրասենյակի «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Արման Զրվանդյանին, այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված համագործակցության մակարդակը և ընդգծել համատեղ իրականացված մի շարք միջոցառումների կարևորությունը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության հետ 2023 թվականի հուլիսի 1-2-ին և 2024 թվականի ապրիլի 26-27-ին Երևանում անցկացվել են «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» և «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմաներով բարձրաստիճան խորհրդաժողովներ, իսկ 2024 թվականի նոյեմբերի 15-ին՝ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուի շնորհանդեսը:

Այս համատեքստում Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ վերոնշյալ խորհրդաժողովները կարևոր հարթակ են օտարերկրյա գործընկերների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու և մասնագիտական կապեր հաստատելու տեսանկյունից:

Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչ Լիլիթ Դանեղյանը կառուցողական և արդյունավետ է որակել Եվրոպայի խորհրդի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջև համագործակցության մակարդակն ու ընդգծել, որ Գլխավոր դատախազությունը Եվրոպայի խորհրդի վստահելի գործընկերներից մեկն է:

Լիլիթ Դանեղյանը վերահաստատել է Եվրոպայի խորհրդի աջակցությունը 2025 թվականի հուլիսի 1-2-ին Հայաստանում միջազգային բարձրաստիճան խորհրդաժողով անցկացնելու նախաձեռնությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքը բացօթյա թանգարան է, իսկ յուրաքանչյուր պատ՝ նրա կենդանի պատմության նոր էջը

00:00 27.04.2025

Քաղաքը բացօթյա թանգարան է, իսկ յուրաքանչյուր պատ՝ նրա կենդանի պատմության նոր էջը

Երևանյան ևս մեկ անկյուն արդեն կառանձնանա իր իմաստով ու սյուրռեալիզմի տարրերով: Գարեգին Հարությունյանն ու Հարութ Աղաբալյանը նոր շունչ ու իմաստ են հաղորդել Սարյան փողոցի շենքերից մեկին: Թեման մայրությունն է, կին, ով իր մեջ կրում է ավանդույթը, ուժը, նրբությունն ու իմաստությունը: Իսկ նրա ներսում՝ մի ամբողջ ժառանգություն, որ փոխանցվում է սրտից սիրտ՝ առանց բառերի: Երիտասարդները խոստովանում […] ...

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

23:59 26.04.2025

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աղվերանում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին, մարզիչներին, մրցավարներին: Վարչապետը ողջունել է մասնակիցներին, շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն ստանալու համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարբեր մարզաձևերում «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարի անցկացումը և ընդգծել, որ դրա նպատակը հասարակության, այդ թվում՝ դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի […] ...

Մայրաքաղաքում նշվում է քաղաքացու օրը

23:55 26.04.2025

Մայրաքաղաքում նշվում է քաղաքացու օրը

Ամեն տարի ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նշվում է ՀՀ քաղաքացու օրը։ Այս տարի այն ապրիլի 26-ին է։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրվել էին արկղեր, որտեղ քաղաքացիներին հնարավորություն էր տրված իրենց մաղթանքը գրել տոնի առիթով և դնել արկղի մեջ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանցիներն ու քաղաքի հյուրերը իրենց բարեմաղթանքն են հղում […] ...

Երևանի շինհրապարակներից մեկում աշխատակիցը մնացել է մեքենայի և փորվածքի միջև․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

23:49 26.04.2025

Երևանի շինհրապարակներից մեկում աշխատակիցը մնացել է մեքենայի և փորվածքի միջև․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 26-ին, Երևանում հերթական էլիտար շենքի կառուցման վայրում աշխատանքային կանոնները չպահպանելու հետևանքով աշխատակից է տուժել: Ժամը 11:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 11 խումբը Ռուբեն Սևակ փողոցից «պոլիտրավմա» ախտրոոշմամբ Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Ս.-ն է: Ժամը […] ...

Վարչապետի գավաթի եզրափակիչ փուլին նախորդող խարույկ-երեկոն․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

23:42 26.04.2025

Վարչապետի գավաթի եզրափակիչ փուլին նախորդող խարույկ-երեկոն․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Instagram-ի իր էջերում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Սեղանի թենիսի Վարչապետի գավաթի եզրափակիչ փուլին նախորդող խարույկ-երեկոն»։ Մանրամասները՝ տեսանյութում։   Посмотреть эту публикацию в Instagram   Публикация от Nikol Pashinyan (@nikolpashinyan_official) ...

Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի

23:36 26.04.2025

Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի

Ապրիլի 26-ին, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումների շրջանակում, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Գրիգոր Եպիսկոպոս Խաչատրյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի ռազմիկների և դիմադրության շարժման անդամների միության (ANACRA) ղեկավարության գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիսավոր երթ դեպի Փարիզի Հաղթական կամար։ Այս […] ...

BACK_TO_TOP