Ադրբեջանա-ֆրանսիական առճակատումն աճում է․ Փարիզը պատրաստվում է կոշտ միջոցներ ձեռնարկել Բաքվի դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+12.09 oC

Ադրբեջանա-ֆրանսիական առճակատումն աճում է․ Փարիզը պատրաստվում է կոշտ միջոցներ ձեռնարկել Բաքվի դեմ

22:17 14.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆրանսիայի արտգործնախարարն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայկական տարածքի ուղղությամբ արձակված կրակոցներին: Ժան Նոել Բարոն իր մտահոգությունն է հատնել սահմանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Ի՞նչ է նա ասել կոնկրետ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Ժան Նոել Բարոն հայտարարություն է տարածել Լյուքսենբուրգում, ուր շարունակում է իր աշխատանքը Եվրամիության անդամ պետությունների արդգործնախարարների այդ հավաքը: Նրա հնչեցրած մեղադրանքները շատ հասցեական էին, մեջբերեմ նրա խոսքերը.

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ես մտահոգված եմ սահմանում լարվածության աճով», և հայտարարել է, որ այս կապակցությամբ անհրաժեշտ է հասնել նրան, որպեսզի եվրոպացի դիտորդների առաքելությունը ընդլայնվի և դիտորդները կարողանան ունենալ լծակներ՝ զսպելու այդ լարվածությունը:

Նա նաև հստակ պահանջ է ներկայացրել Ադրբեջանին՝ անհապաղ ստորագրել խաղաղ համաձայնագիրը և անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին:

Բաքվում, իհարկե, շատերի դուրը չի եկել այս հայտարարությունը»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Բաքվի ու Փարիզի միջև հարաբերությունները վերջին շաբաթներին էլ ավելի են լարվել: Ի՞նչն է պատճառը: Ինչո՞վ կարող է պատասխանել Բաքվին Փարիզը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները

21:48 17.04.2025

Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ մարզային նշանակության 13.2 կմ երկարությամբ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով Տավուշի մարզպետի աշխատակազմին ֆինանսական միջոցների ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ճանապարհների հիմնանորոգման համար կնքված յուրաքանչյուր պայմանագրերի աշխատանքների իրականացման համար մնացած 80 %-ի […] ...

«Արսենալը» խոշոր տրանսֆերային առաջարկ է պատրաստում «Բարսելոնայի» խաղացողի համար

21:39 17.04.2025

«Արսենալը» խոշոր տրանսֆերային առաջարկ է պատրաստում «Բարսելոնայի» խաղացողի համար

Լոնդոնի «Արսենալը» լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի ծառայություններով։ Այս մասին հայտնում է իսպանական Sport.es-ը։ Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է առաջիկա ամռանը ֆուտբոլիստի համար «Բարսելոնային» առաջարկել մոտ 75 միլիոն եվրո։ Նշվում է, որ ինքը՝ Կունդեն, դեմ չէ ակումբը փոխելուն: 26-ամյա պաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսը։ Ըստ […] ...

Կապահովվի ապրանքների մասին հայերեն տեղեկատվության տրամադրումը

21:34 17.04.2025

Կապահովվի ապրանքների մասին հայերեն տեղեկատվության տրամադրումը

Կառավարությունը փոփոխություններ է կատարել ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը և պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունը սպառողին հասցնելու կարգում։ Գործող կարգավորման համաձայն՝ ապրանքների մասին տեղեկատվությունը հասցվում է սպառողներին ի գիտություն՝ տեխնիկական փաստաթղթերով, պիտակների, գնապիտակների վրա` համապատասխանության նշանի, համապատասխանության հայտարարագրի, համապատասխանության սերտիֆիկատի միջոցով կամ գործարար միջավայրում ընդունված այլ ձևերով և մեթոդներով։ Միաժամանակ, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» […] ...

Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը՝ 5.5 մլն դրամի փոխարեն սահմանելով 8 մլն դրամ

21:25 17.04.2025

Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը՝ 5.5 մլն դրամի փոխարեն սահմանելով 8 մլն դրամ

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել «ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու […] ...

Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին

21:17 17.04.2025

Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին, որի ընթացքում խորհուրդը հաստատել է ապրիլի 18-ին անցկացվող ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստի օրակարգը։ Այս մասին հայտնել են ԱԺ մամուլի ծառայությունից: ...

Ապրիլի 18-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:12 17.04.2025

Ապրիլի 18-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մյասնիկյան պող. 16-55 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Աղայան փ. 7, 9 շենքեր, Աբովյան փ. 25 շենք, Տերյան փ. 62 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Անտառային փ. 11/1՝ […] ...

BACK_TO_TOP