Մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
9:04:44
Ամսաթիվ
22 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.51
  • RUBLE
    4.81
  • 449.98
WEATHER
+22.09 oC

Մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր

19:00 14.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2025 թվականի մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Այդ կապակցությամբ համակարգված ու արդյունավետ աշխատանքները կազմակերպելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանի գլխավորությամբ կայացել է համապետական շաբաթօրյակի նախապատրաստական և կազմակերպչական հարցերի քննարկում՝ ՀՀ գործադիր և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Շաբաթօրյակի օրն ակնկալվում է պատշաճ վիճակի բերել միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերն ու հարակից տարածքները, սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքները, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքները, հատուկ պահպանվող տարածքները, ջրային համակարգերի տարածքները, կանաչ գոտիները, պուրակները, զբոսայգիները և այլն:

Հանդիպման ընթացքում պլանավորվել են գերատեսչությունների կողմից նախատեսվող աշխատանքները, անհրաժեշտ տեխնիկայի և մարդկային ռեսուրսների ներգրավման և մաքրման ենթակա տարածքների հստակեցման հարցերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանձնաժողովում հավանության է արժանացել հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետների փոփոխությանը վերաբերող նախաձեռնությունը

12:52 22.04.2025

Հանձնաժողովում հավանության է արժանացել հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետների փոփոխությանը վերաբերող նախաձեռնությունը

Այս տարի նախորդ տարվա համար հայտարարագիր լրացնողների դեպքում (թե՛ անցած տարի լրացրած քաղաքացիները, թե՛ առաջին անգամ լրացնողները) հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվում նոյեմբերի 1-ը: Հաջորդ տարի այս տարվա եկամուտների համար լրացնողների դեպքում (անկախ այն հանգամանքից երկու տարի է լրացնում են, թե նոր են լրացնում) վերջնաժամկետը կրկին նոյեմբերի 1-ն է: Մնացած դեպքերում վերջնաժամկետ է սահմանվում հուլիսի 1-ը: Այս […] ...

Կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների

12:45 22.04.2025

Կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»: Համերգը կանցկացվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Որպես մենակատարներ հանդես կգան Աննա Ագլատովան (սոպրանո), Սոֆիա Թումանյանը (մեցցո-սոպրանո), Տիգրան Մելքոնյանը (տենոր) և Միլան Սիլյանովը (բաս): Բեմում կլինեն նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար, խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և Երևանի պետական […] ...

Լրացումներ ու փոփոխություն ՀՀ աշխատանքային օրենսգրքում

12:37 22.04.2025

Լրացումներ ու փոփոխություն ՀՀ աշխատանքային օրենսգրքում

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 22-ին գումարված արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունը: Կառավարությունն օրենքի նախագծով առաջարկում է աշխատողի, այդ թվում` հանրային ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պահից մինչեւ այն` այլ խափանման միջոցով փոխելը կամ վերացնելն աշխատողի լիազորությունները համարել […] ...

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին

12:27 22.04.2025

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 22-ին ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Քննարկվել են ՀՀ-Հունաստան բարեկամական հարաբերությունների սերտացմանն ու խորհրդարանական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: ...

SHANTNEWS

12:00 22.04.2025

SHANTNEWS

Բժիշկը սրտի համար սուրճի վնասակար երկու տեսակ է անվանել

11:55 22.04.2025

Բժիշկը սրտի համար սուրճի վնասակար երկու տեսակ է անվանել

Սրտաբան Սեմ Սետարեհն ասել է, որ երկու տեսակի սուրճ բացասաբար է ազդում սրտի վրա։ Բժիշկը վտանգավոր ըմպելիքներն անվանել է 20minutos հրատարակության հետ զրույցում։ Ինչպես նշել է Սետարեհը, ավելի լավ է խուսափել քաղցր սուրճից, ինչպիսիք են՝ կարամելային մակկիատոն և ֆրապուչինոն, քանի որ դրանք հարուստ են կալորիաներով, շաքարով և անառողջ ճարպերով: «Շաքարը կարող է վնասել արյունատար անոթները, […] ...

BACK_TO_TOP