Առաջարկվում է կանոնակարգել ներհամայնքային ուղեւորափոխադրումները եւ ծառայությունից առանց վճարման օգտվող անձանց համար սահմանել վարչական պատասխանատվություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2025
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+6.09 oC

Առաջարկվում է կանոնակարգել ներհամայնքային ուղեւորափոխադրումները եւ ծառայությունից առանց վճարման օգտվող անձանց համար սահմանել վարչական պատասխանատվություն

15:31 14.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի կարգավորումների համաձայն՝ համայնքի կողմից ներհամայնքային ուղեւորափոխադրումները կարող են կազմակերպվել նաեւ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից, որի դեպքում փոխադրավարձի արժեքը սահմանում է համայնքի ավագանին: Նշված օրենքի կարգավորումներից բխում է, որ փոխադրավարձը սահմանվում է՝ որպես ծառայության արժեք, այլ ոչ թե տեղական վճար, սակայն «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի կարգավորումներից բխում է, որ համայնքի ավագանին կարող է համայնքի մատուցած ծառայությունների համար սահմանել համայնքի բյուջե մուտքագրվող տեղական վճարներ: Վերոնշյալ օրենքով մանրամասն կարգավորված է տեղական տուրքերի եւ վճարների սահմանման, դրանց վճարման արտոնությունների տրամադրման եւ գանձման հետ կապված հարաբերությունները, ուստի առաջարկվում է ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար վճարները նույնպես սահմանել տեղական վճար՝ ծառայությունը «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից մատուցվելու դեպքում:

Այս կարգավորումները Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 14-ի նիստում ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: Գործադիրը փոփոխություն եւ լրացում է առաջարկում ,Ավտոմոբիլային տրանսպորտի մասինե օրենքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում:

Հաշվի առնելով, որ Երեւան համայնքում նշված ծառայությունները մատուցվում են տարբեր տրանսպորտային միջոցներով, մասնավորապես՝ ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն՝ առաջարկվում է համայնքի ավագանու համար ստեղծել մեկ միասնական տեղական վճար սահմանելու հնարավորություն, ինչը թույլ կտա քաղաքացիներին վճարելով մեկ անգամ՝ իրենց հայեցողությամբ օգտվելու բոլոր տրանսպորտային միջոցներից:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ սահմանել վարչական տուգանք առանց տեղական վճարի վճարման ծառայությունից օգտվող անձանց համար: Սահմանվում է վարչարարության իրականացման առանձնահատկություն, ինչպես նաեւ առաջարկվում է ներդնել նշված զանցանքների կանխարգելման եւ բացահայտման համար գործուն մեխանիզմներ:

Հարցուպատասխանի ձեւաչափում փոխնախարարը մի շարք պարզաբանումներ է ներկայացրել: Նշվել է, որ վարչական իրավախախտման արձանագրման երեք տարբերակ է առաջարկված. առաջինը վերաբերում է առանց տեղական վճարը վճարելու երթեւեկությանը, երկրորդը՝ այլ ուղեւորի արտոնության իրավունքի օգտագործմանը, երրորդը՝ երբ վճարում իրականացվել է, սակայն այդ իրավունքի շրջանակում տրանսպորտային միջոցում վավերացում չի եղել: Արմեն Սիմոնյանը փաստել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով անտոմս երթեւեկությունն առաջացնում է տուգանքի նշանակում: Զեկուցողի խոսքով երբ մասնավորն է իրականացնում երթուղում փոխադրումներ եւ հետապնդում բիզնես-շահ, ապա ինքն է վերահսկում, որ իր ուղեւորներն ունենան տոմսեր: Այստեղ նույնիսկ պետական վերահսկողության խնդիր չկա: Սա միջմարզային, ներմարզային փոխադրումներում, իսկ համայնքի դեպքում անկախ ձեւավորման ձեւից՝ սակագինը որոշում է ավագանին: Երբ ծառայությունը մատուցում է համայնքը, սահմանվում է տեղական վճար՝ որպես համայնքի կողմից իրականացվող ծառայություն, եւ դրա գանձման նկատմամբ սահմանվում են իրավախախտման տեսակներ:

Ընդդիմադիր որոշ պատգամավորներ դեմ են արտահայտվել նման կարեւոր հարցի հապճեպ քննարկմանն ու ընդունմանը: Նշվել է, որ նման կարգավորումներով քաղաքացիների իրավունքներն են սահմանափակվում:

Քանի որ վիճահարույց կետեր կան, աշխատանքային քննարկումներ կազմակերպելու առաջարկ է հնչել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկել են Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը տեղեկացրել է, որ գրավոր առաջարկները եղել են տեխնիկական բնույթի, դրանք ընդունվել են: Նախարարի համոզմամբ փոփոխությամբ սոցիալական խնդիր ազգաբնակչության համար չի առաջանա:

Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել նաեւ ՀՀ հողային օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենսդրական փաթեթում բովանդակային փոփոխություններ չեն եղել. շտկվել են խմբագրական թերությունները: Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված նախագծերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները

00:00 16.04.2025

Գործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները

Ավելի քան 40 տարի անց՝ Երևանի մետրոպոլիտենի գործարկումից ի վեր կատարվում է շարժասանդուղքների փոխարինում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գործընթացը մի քանի կայարաններում արդեն ավարտվել է: Ընթացքի մեջ են «Սասունցի Դավիթ», առաջիկայում նաև՝ «Զորավար Անդրանիկ» կայարանում շարժասանդուղքների նորացման աշխատանքները: Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման համար: […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

23:59 15.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

23:57 15.04.2025

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Գավառ քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Արագածի տարածաշրջանում, Քաջարան քաղաքում, Տաթև-Լծեն-Աղվանի և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում և Զորական, Հաղթանակ գյուղերում մառախուղ է։ ...

Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մարմին

23:54 15.04.2025

Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մարմին

Ապրիլի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին-Բերդի փողոցի 10/1 հասցեի կիսակառույց շինությունում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը և բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել են նշված հասցե, որտեղ հայտնաբերվել է կնոջ դի։ Դատաբժշկի նախնական […] ...

Al Masirah. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենում հութիների թիրախներին

23:49 15.04.2025

Al Masirah. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենում հութիների թիրախներին

ԱՄՆ զինված ուժերը առնվազն 15 նոր հարված են հասցրել Եմենի Ալ-Հոդեյդա նահանգի տարածքում, որը գտնվում է «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է «Al Masirah» հեռուստաալիքը։ Հարձակումների թիրախը Կամարան կղզում գտնվող օբյեկտներն էին, որը գտնվում է Կարմիր ծովում՝ Ալ-Հոդեյդայի ափի մոտ։ Հարձակումների հետևանքների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։ Զոհերի և ավերածությունների մասին […] ...

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2109»-ը․ կան վիրավորներ

23:46 15.04.2025

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2109»-ը․ կան վիրավորներ

Ապրիլի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 121 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 51-ամյա Հունան Գ․-ի վարած «Opel Vectra» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 53-ամյա Մարատ Հ․-ի վարած «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» […] ...

BACK_TO_TOP