Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը բարձր է գնահատել ամերիկացի գործընկերների աջակցությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+13.09 oC

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը բարձր է գնահատել ամերիկացի գործընկերների աջակցությունը

11:10 14.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել նաև ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության («ԹՊԻՀ») գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերը և ԹՊԻՀ «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը:

Ողջունելով դեսպանին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը բարձր է գնահատել ամերիկացի գործընկերների աջակցությունը Կոմիտեի ստեղծման ու կայացման գործում և շնորհակալություն հայտնել նրանց՝ կոռուպցիայի դեմ պայքարում սերտ համագործակցության, այդ թվում՝ կառույցը պատրաստված կադրերով ու ժամանակակից տեխնիկայով համալրելու գործընթացում ակտիվ ներգրավվածության համար: Կոմիտեի նախագահը հատկապես կարևորել է ԹՊԻՀ գրասենյակի շարունակական աջակցությունը՝ միտված Հակակոռուպցիոն կոմիտեի կարողությունների զարգացմանն ու ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը: Նշելով, որ կոռուպցիոն հանցագործություններն անդրազգային բնույթ են կրում, Արթուր Նահապետյանն այս տեսանկյունից ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ իրավական փոխօգնության ոլորտում:

ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, շնորհակալություն հայտնելով Կոմիտեի նորանշանակ նախագահին ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ ամերիկյան կողմն իրապես արժևորում է արդեն իսկ ձևավորված արդյունավետ գործընկերային կապերը Հակակոռուպցիոն կոմիտեի հետ:

Հանդիպման ավարտին Կոմիտեի նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցության ուղղություններն ու ոլորտները կընդլայնվեն՝ ապահովելով երկկողմ համագործակցության նոր մակարդակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է

22:49 18.04.2025

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանում պետական հաշվառմամբ գրանցված ավելի քան 25,000 պատմամշակութային հուշարձան կա։ Առաջիկայում ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի պետական ցուցակում շուրջ 700 նորահայտ հուշարձան ընդգրկելու նախագիծը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը ներկայացնում է մշակութային ժառանգության պահպանման […] ...

Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

22:37 18.04.2025

Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

Այս շաբաթ Իրանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները դարձյալ հանդիպելու են Օմանում, չնայած որ երկրորդ հանդիպման վայր էր նշվել Հռոմը: Ինչո՞վ ավարտվեց Օմանի նախորդ հանդիպումը: «Հորիզոնն» ամփոփել է այս շաբաթ աշխարհում տեղի ունեցած միջազգային կարևորն իրադարձությունները: Մանրամասները ներկայացնում է Ալլա Ղալաչյանը: ...

Հայ մարմնամարզիկներն Աշխարհի գավաթում 3 մեդալ են նվաճել

22:22 18.04.2025

Հայ մարմնամարզիկներն Աշխարհի գավաթում 3 մեդալ են նվաճել

Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի 5-րդ փուլում Հայաստանի հավաքականի անդամները փայլուն արդյունքներ գրանցելով՝ նվաճելով երեք մեդալ: Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը մեդալներ են նվաճել օղակների վարժությունում: Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը եզրափակչում հավաքել է 14.333 միավոր և դարձել արծաթե մեդալակիր, իսկ Արթուր Ավետիսյանը 14.200 միավորով արժանացել է բրոնզե մեդալին: Այս մասին հայտնել […] ...

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի գլխավորած պատվիրակությանը

22:11 18.04.2025

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Պաշտոնական հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և […] ...

SHANTNEWS

22:00 18.04.2025

SHANTNEWS

Իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնություն․ Ոստիկանությունը եզրափակչում է

21:57 18.04.2025

Իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնություն․ Ոստիկանությունը եզրափակչում է

Ապրիլի 18-ին «Դինամո» մարզադահլիճում կայացել է Ոստիկանություն-Պետական եկամուտների կոմիտե ֆուտզալի հանդիպումը, որին ներկա էին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից:   Ոստիկանություն-Պետական եկամուտների կոմիտե դիմակայությունում 2-1 հաշվով հաղթել է Ոստիկանության հավաքական թիմը։ Համառ պայքարի արդյունքում կիսաեզրափակիչ փուլ դուրս էին եկել Ոստիկանության, Պետական Եկամուտների կոմիտեի, Գլխավոր դատախազության […] ...

BACK_TO_TOP